Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք են բերման ենթարկվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Մասիս Շիրոյանը, Արման Պետրոսյանը, Գոռ Ասատրյանը, Հենրիկ Մկրտչյանը, Արամայիս Աղաբեկյանը։ Այդ մասին տեղեկանում ենք Միաբանության ֆեյսբուքյան գրառումից։
Գիշերը ևս շարունակելու ենք փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա նշել է, որ տեղեկություններ կան, թե հատուկ նշանակության ստորաբաժանումներ են ուղարկվում այնտեղ։ Այս պահին քաղաքացիները խարույկ են վառել Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի՝ իրենց փակած հատվածում։
Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում մի տղամարդ քիչ առաջ նետվել է ընթացող գնացքի տակ. նա մահացել է։ Այդ մասին հայտնում են Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։ Մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության։
Շվեդիայի արտգործնախարար Տոբիաս Բիլստրյոմը գրել է X-ի իր միկրոբլոգում․ «Շատ լավ լուր Հայաստանի և Ադրբեջանի, և ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Հայ -ադրբեջանական սահմանազատման մասին պայմանավորվածությունը մեծ առաջընթաց կլինի տարածաշրջանի համար՝ տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների և տարածաշրջանի աճի առումով։ Շվեդիան հանձնառու է այս նպատակին»։ |1lurer.am|
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը մտահոգիչ և անհանգստացնող է, միաժամանակ՝ առաջ բերող բազմաթիվ հարցերով: Ակնհայտ է, որ միջազգային ներկայության բացակայությունն Արցախում նոր հնարավորություն կբացի Բաքվի հանցավոր քայլերի ու հայության հետքը վերացնելու քաղաքանության համար՝ միաժամանակ լրջագույն հարված հասցնելով արցախահայության վերադարձի տեսլականին: Դիմում ենք դաշնակից ՌԴ իշխանություններին և բարեկամ ռուս ժողովրդին՝ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը կասեցնելու և այս հարցի շուրջ լայն գործընկերային քննարկումներ սկսելու նպատակով: [ՀՀԿ ԳՄ]
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան և Գորիս քաղաքներում՝ 2-3 բալ, Ագարակ և Ալվանք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:01-ին Իրանի Խոյ քաղաքից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: [ՀՀ ՆԳՆ]
Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք: «Երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքը և այն կծառայի նորմալացման գործընթացին և խաղաղություն կբերի տարածաշրջանին», - «X»-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։ |azatutyun.am|
[ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ] հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել. Փաշինյանը՝ Ստեփանավանում ի պատասխան լրագրողի հարցին։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը երեկ չէր բացառել, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև առաջիկայում կլինեն շփումներ՝ երկկողմ հարաբերությունները հարցերը քննարկելու համար։ Թե կոնկրետ երբ կարող են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հանդիպել, Լավրովն էլ չէր հստակեցրել։ |azatutyun.am|
Կիրանց գյուղի հատվածում միջպետական ճանապարհը, որը առավոտից գյուղացիները փակել էին, բացվել է: Քաղաքացիները նշում էին երկուշաբթի Մհեր Գրիգորյանի հետ նախատեսվող հանդիպման մասին։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ երկուշաբթի գնալու են «այս հարցը քննարկելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ»:
Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների նիստում ձեռք բերված համաձայնագիրը։ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս իրադարձությունը կարևոր քայլ է խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման ճանապարհին: |arm.sputniknews.ru|
Բերման են ենթարկվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ
22:24 - 21 ապրիլի, 2024Կիրանցեցիները խարույկ են վառել. կգիշերեն ճանապարհին
22:13 - 21 ապրիլի, 2024Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում
21:33 - 21 ապրիլի, 2024Մետրոյի գնացքի տակ քաղաքացի է նետվել․ նա մահացել է
21:28 - 21 ապրիլի, 2024Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
20:46 - 21 ապրիլի, 2024Իրանի գերագույն առաջնորդը երախտագիտություն է հայտնել երկրի զինված ուժերին |azatutyun.am|
20:02 - 21 ապրիլի, 2024Օրենքով պետք է պատասխան տա. Գրումրու քաղաքապետը՝ ավտոմեքենայով քաղաքապետարանի աստիճաններին բարձրանալու դեպքի մասին |armenpress.am|
18:48 - 21 ապրիլի, 2024Իրավիճակը Տավուշում լարված է. ճանապարհը շարունակում է փակ մնալ
18:04 - 21 ապրիլի, 2024Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար կգործեն անվճար երթուղիներ․ քաղաքապետարան
17:21 - 21 ապրիլի, 2024Շվեդիան ողջունում է հայ-ադրբեջանական սահմանազատման պայմանավորվածությունը |1lurer.am|
17:14 - 21 ապրիլի, 2024Բերման են ենթարկվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ

17:14 - 21 ապրիլի, 2024