Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող բռնությունների և ճնշումների շուրջ լուրերին: «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»,- ասված է գրառման մեջ:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում՝ ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: [ՀՀ ՄԻՊ գրասենյակ]
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով նիստին հայտարարել է․ «Ռուսաստանի համար միշտ առաջնահերթություն է եղել և շարունակում է լինել Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովումը: Անհրաժեշտ է համարվել շարունակել քայլերը՝ հասնելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացմանը, ներառյալ՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը»։ |1lurer.am|
Նիկոլ Փաշինյանին իշխանության հեռացնելն իրատեսական է՝ դրա ամենաճիշտ և ամենահասանելի ճանապարհը նրան անվստահություն հայտնելն է։ Անվստահություն հայտնելու ժամանակն էլ է գալու։ Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել։ Անհրաժեշտ է նաև հանրային ճնշում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սերժ Սարգսյանը, որը մասնակցում է ջահերով երթին։ Անդրադառնալով Տավուշում կատարվող զարգացումներին և իշխանությունների հավաստիացումներին, որ դա անվտանգություն է ապահովելու Հայաստանին, Սարգսյանն ասել է, որ այդ պնդումներում «տրամաբանության նշույլ անգամ չի տեսնում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացին, մասնավորապես, 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը սկսելու պայմանավորվածությանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: [ՀՀ կառավարություն]
Իջևանի համայնքապետարանից մեկնաբանել են Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հրաժարական տալու մտադրության վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ այս պահի դրությամբ Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացվել։|armenpress.am| Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Կամո Շահինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ, ինչի մասին նա ասել է գյուղապետարանի մոտ հավաքված մարդկանց։ |armenpress.am|
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է․ նա բնակիչներին հորդորեց, որ որեւէ ինքնագործունեություն տեղի չունենա։ «Ով կգա, զգացմունքով, ճչալով ինչ-որ բան կասի, նա ուղղակի էս գործընթացը խանգարող մարդ է, կապ չունի այս շարժման եւ իրադարձությունների հետ, բառիս բուն իմաստով ներդրված մարդիկ են»,- ասաց Սրբազանը։ Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի խոսքի ժամանակ երկու անգամ հայտարարեց, որ քաղաքացիները պետք է բացեն ճանապարհը։ Սրբազանն ասաց, որ քաղաքացիները երբ ուզեն, էդ ժամանակ էլ կգնան. «Ձեր ղեկավարությունն է հասցրել էստեղ»։
Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան․ Նոյեմբերյանի համայնքապետարան «Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը ՀՀ բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում։ Այս պարագայում իրատեսական չէ խոսել մի քանի գյուղի տարածքում խաղաղության մասին։ Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը»,- նշված է հայտարարության մեջ։
Մենք հարգում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների նիստի պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել են Իրանի ԱԳՆ-ից՝ անդրադառնալով ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությանը։ «Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել սահմանային խնդիրները լուծելու երկու երկրների ջանքերը՝ հենվելով խաղաղ մեթոդների վրա և երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում»,- ասել է ԱԳՆ խոսնակ Քանանին: |armenpress.am|
Այսօր ՀՀ և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։ Գործընթացը մեկնարկել է ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և ԱՀ և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ [ՀՀ կառավարություն]
Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․Freedom House
22:40 - 23 ապրիլի, 2024ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում
22:10 - 23 ապրիլի, 2024Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
22:05 - 23 ապրիլի, 2024ՌԴ ԱԳՆ-ում «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով կոլեգիայի նիստ է անցկացվել |1lurer.am|
21:19 - 23 ապրիլի, 2024Լարված իրավիճակ Բագրատաշեն տանող ճանապարհին․ կան բերման ենթարկվածներ
21:04 - 23 ապրիլի, 2024ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները
21:01 - 23 ապրիլի, 2024ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը |armenpress.am|
20:50 - 23 ապրիլի, 2024Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյանը՝ իշխանափոխության մասին
19:50 - 23 ապրիլի, 2024Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
19:26 - 23 ապրիլի, 2024ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
19:22 - 23 ապրիլի, 2024Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․Freedom House
22:40 - 23 ապրիլի, 2024ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում
22:10 - 23 ապրիլի, 2024Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
22:05 - 23 ապրիլի, 2024ՌԴ ԱԳՆ-ում «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով կոլեգիայի նիստ է անցկացվել |1lurer.am|
21:19 - 23 ապրիլի, 2024Լարված իրավիճակ Բագրատաշեն տանող ճանապարհին․ կան բերման ենթարկվածներ
21:04 - 23 ապրիլի, 2024ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները
21:01 - 23 ապրիլի, 2024ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը |armenpress.am|
20:50 - 23 ապրիլի, 2024Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյանը՝ իշխանափոխության մասին
19:50 - 23 ապրիլի, 2024Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
19:26 - 23 ապրիլի, 2024ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
19:22 - 23 ապրիլի, 2024