Հանրային ՀԸ-ն չի հեռարձակի Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը․ Մայր Աթոռ «Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց։ Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը»,- հայտնում են Մայր Աթոռից։
Կառուցենք մի միջավայր, ուր մեր երեխաները կապրեն խաղաղ, երջանիկ եւ անհոգ կյանքով․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մենք կռվել գիտենք, և հենց այդ պատճառով պարտավոր ենք խաղաղություն բերել Հայաստանին, հայ ժողովրդին, մենք պարտավոր ենք իրականացնել մեր երեխաների երազանքը: Մենք կարող ենք շատ հարցերում իրար հետ համաձայն չլինել, բայց այս հարցում պետք է միասնական լինենք. մենք պետք է հասնենք խաղաղության և նորմալ հարաբերություններ հաստատենք մեր բոլոր հարեւանների հետ: Այո՛, դժվար է, բայց մենք պետք է վերջ դնենք ատելությանը, անհանդուրժողականությանը, պատմության եւ իրականության մեջ ավելի ուժեղի, ավելի լավի փնտրտուքը դադարեցնենք, նաեւ՝ գլուխ գովելու եւ մեկս մյուսից առավել դասվելու արատավոր սովորույթը. սա է իսկական ուժը, սա է իսկական հաղթանակը:
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը «X»-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել ամանորի առթիվ․ «Կորուստներով ու դժվարություններով լի 2023 թվականից հետո 2024-ը թող մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ և ԺՈՂՈՎՐԴԻ, մեզնից յուրաքանչյուրի համար լինի խաղաղության, հույսի ու հավատի, ստեղծարար աշխատանքի ու առաջընթացի տարի: Առողջություն, սեր, ջերմություն ու հաջողություն բոլորիս ընտանիքներին, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին: Շնորհավոր Նոր տարի: Բարի գալուստ 2024 թվական»- գրված է ուղերձում։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը «X»-ի իր միկրոբլոգում շնորհավորել է բոլոր հավատացյալների Նոր տարին: «Ես շարունակում եմ աղոթել այն ժողովուրդների համար, որոնք տառապում են պատերազմների պատճառով՝ նահատակված ուկրաինացի ժողովրդի, Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների, սուդանցիների և շատ ուրիշների համար։ Քանի որ տարին ավարտվում է, եկեք ինքներս մեզ հարց տանք, թե քանի մարդկային կյանք է խլվել զինված բախումների հետևանքով։ Որքա՞ն մահ, ավերածություն, տառապանք, աղքատություն»,- գրել է Ֆրանցիսկոս պապը։
Արցախահայության բռնի տեղահանումն իր հազարամյա հայրենիքից, Հայաստանի ներքին ու արտաքին հաջողություններն ու ձախողումները, մեր երկրի տնտեսական վերելքը, հանրային կյանքում ընթացող իրադարձությունները ձևավորում են մեր պետության առաջնահերթությունները գնահատելու, մեր երկրի տեղն ու դերը փոփոխվող աշխարհում ամրագրելու, հարևանների և գործընկերների հետ հարաբերությունները հստակեցնելու հրամայականը: Ես հավատում եմ, որ հզոր Հայաստան մենք կարող ենք կերտել՝ այստեղ ապրելով ու աշխատելով, մեր գյուղն ու քաղաքը շենացնելով, գիտելիքներ ձեռք բերելով ու շարունակաբար կրթվելով, հավատում եմ մեր պետության չկոտրվող ներուժին: [Նախագահի ամանորյա ուղերձը]
Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Ռումինիան և Բուլղարիան ընդունվել են շենգենյան գոտի։ Որոշումը միաձայն ընդունել է Եվրամիության խորհուրդը։ 2024թ․ մարտին կվերացվի օդային և ծովային սահմանային հսկողությունը, իսկ ցամաքային անցակետերում հսկողությունն առայժմ կգործի։ Վերգետնյա անցակետերում հսկիչ սարքերի բարձրացման ժամկետները կքննարկվեն ավելի ուշ: |tert.am|
Տիգրան Արզաքանցյանն արգելանքից ազատ է արձակվել, հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Քրեական վարույթ կա նախաձեռված, որով պարզվում է զինամթերքի օրինական կամ անօրինական լինելու և մնացած հանգամանքերը»,- ասել է խոսնակը՝ նշելով, որ քրեական վարույթը նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասի հատկանիշներով։ |factor.am|
Դեկտեմբերի 29-ին իրավապահները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալել են «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին։ Արզաքանցյանը ներկայացվել է Քննչական կոմիտեին։ |1lurer.am|
Այսօր պատմական Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում որևէ հայ չկա։ Այսօր հայերը էթնիկ զտմամբ բռնագաղթեցվել են նաև Լեռնային Ղարաբաղից։ Տեղային զտումներին 35 տարի անց փոխարինելու եկան լայնամասշտաբ և համատարած զտումները՝ սովի ու հումանիտար ճգնաժամի ուղեկցությամբ, զենքի սպառնալիքի տակ, մանկասպանության ու պատերազմական այլ հանցանքների միջոցով։ Այս փաստը հստակորեն ցույց է տալիս երկու հանգամանք․ նախ պետական սահմանների գծման հարցում անհրաժեշտ է առաջնորդվել ոչ թե քաղաքական տվյալ պահի նպատակահարմարությամբ, այլ պատմական արդարության սկզբունքով։ [Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը]
Հանրային ՀԸ-ն չի հեռարձակի Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը․ Մայր Աթոռ
22:14 - 31 դեկտեմբերի, 2023Կառուցենք մի միջավայր, ուր մեր երեխաները կապրեն խաղաղ, երջանիկ եւ անհոգ կյանքով. Ալեն Սիմոնյան
22:06 - 31 դեկտեմբերի, 2023Լիահույս եմ, որ եկող տարին մեր երկրի համար խաղաղության տարի կլինի․ ՀՀ ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյան
21:52 - 31 դեկտեմբերի, 2023Ողջունենք 2024-ը որպես խաղաղության տարի․ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյան
21:27 - 31 դեկտեմբերի, 2023Ես շարունակում եմ աղոթել պատերազմի պատճառով տառապող ժողովուրդների համար․ Հռոմի Ֆրանցիսկոս պապ
21:11 - 31 դեկտեմբերի, 2023Նախագահն ամանորյա ուղերձում խոսել է Հայաստանի հարևանների և գործընկերների հետ հարաբերությունները հստակեցնելու հրամայականի մասին
18:39 - 31 դեկտեմբերի, 2023Հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
18:15 - 31 դեկտեմբերի, 2023Հյուսիսային Կորեայի բանակը պետք է շարունակաբար պատրաստվի նվաճելու Հարավային Կորեայի ողջ տարածքը. Կիմ Չեն Ըն |armtimes.com|
17:28 - 31 դեկտեմբերի, 2023Մեզ բոլորիս խոհեմություն ու նորից տրամաբանություն․ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը
17:24 - 31 դեկտեմբերի, 2023Երեկոյան հոթ դոգ #6 Տարվա ստերը, խաղաղությունը, Արցախի անվտանգությունն ու երևանցի ադրբեջանցիները
16:57 - 31 դեկտեմբերի, 2023Հանրային ՀԸ-ն չի հեռարձակի Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը․ Մայր Աթոռ

16:57 - 31 դեկտեմբերի, 2023