Ճապոնիայում 6,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Իշխանությունները երկրի հյուսիսարևմտյան ափի ողջ երկայնքով ցունամիի սպառնալիքի մասին են հայտարարում: Ծովափնյա շրջանների բնակիչներն արդեն տարհանվել են։ Ըստ նախնական կանխատեսումների՝ ալիքների բարձրությունը կարող է հասնել 5 մետրի:
Դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ։ Քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության դռները փակ են ձեր առաջ։ [Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան]
Որպես ՀՀ վարչապետ՝ 6-րդ անգամ եմ Ամանորյա ուղերձով ձեզ դիմում: Եվ միասին անցած մեր այս ճանապարհին հետհայացքը ցավի, ափսոսանքի բայց և հպարտության զգացումներ է հարուցում: Ցավի և ափսոսանքի մասին շատ ենք խոսել և խոսում, բայց Ամանորյա այս երեկոյին ուզում եմ իմ խոնարհումն ու հպարտությունն արտահայտել բոլորիդ և յուրաքանչյուրիդ հասցեին, որ անտանելի բեռներ ունենալով մեր ուսերին, կարողացանք ու կարողանում ենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը տանել անկախության ու ինքնիշխանության ամրապնդման բարդագույն ճանապարհով: Մեր անցած ճանապարհի մասին մտածելիս հասկանում եմ, որ այս պատմությունը սխալ և ճիշտ որոշումների ըմբռնումներից անդին է և մենք ընթանում ենք որքան էլ դաժան, բայցևայնպես միակ հնարավոր ճանապարհով, որը մեզ հնարավորություն կտա պետություն ժառանգել մեր սերունդներին: [Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը]
Փրկչական 2024 թվականը դիմավորում ենք խոր մտահոգություններով, դիմավորում ենք ահռելի կորուստների անամոքելի ցավը մեր սրտում։ Ծանր տարի ապրեցինք, սակայն Տիրոջն ապավինած՝ հույսով ու լավատեսությամբ ենք նայում մեր ազգի ապագային։ Արցախի բռնազավթման և հայաթափման, Հայաստանի շուրջ ստեղծված լրջագույն իրավիճակով և առկա հիմնախնդիրներով հանդերձ՝ հաստատակամ պիտի հաղթահարենք դժվարությունները՝ ամուր պահելով նվիրումն ու սերը առ հայրենին և հավատը առ մեր Ամենակալ Տերը։ Անտարակույս, մեր ժողովրդի հոգևոր ներուժն ու ոգու ամրությունը մեզ պիտի առաջնորդեն վերհառնումի և հայոց կյանքի հաղթական վերընձյուղման։ Մենք ժառանգներն ենք մի ազգի, որ տառապել ու չարչարվել է, բայց չի հանձնվել, ցեղասպանվել է, բայց չի կործանվել, սրատվել է, բայց չի մահացել: Արդարև, չի կարող ընդհատվել պատմությունը մի ժողովրդի, որի տարեգրությունը զարդարված է աստվածպաշտության և հայրենասիրության հրաշալի վկայություններով, ապրելու և արարելու անընդմիջելի տենչանքով: [Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձն՝ Ամանորի առթիվ]
Հանրային ՀԸ-ն չի հեռարձակի Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը․ Մայր Աթոռ «Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց։ Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը»,- հայտնում են Մայր Աթոռից։
Կառուցենք մի միջավայր, ուր մեր երեխաները կապրեն խաղաղ, երջանիկ եւ անհոգ կյանքով․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մենք կռվել գիտենք, և հենց այդ պատճառով պարտավոր ենք խաղաղություն բերել Հայաստանին, հայ ժողովրդին, մենք պարտավոր ենք իրականացնել մեր երեխաների երազանքը: Մենք կարող ենք շատ հարցերում իրար հետ համաձայն չլինել, բայց այս հարցում պետք է միասնական լինենք. մենք պետք է հասնենք խաղաղության և նորմալ հարաբերություններ հաստատենք մեր բոլոր հարեւանների հետ: Այո՛, դժվար է, բայց մենք պետք է վերջ դնենք ատելությանը, անհանդուրժողականությանը, պատմության եւ իրականության մեջ ավելի ուժեղի, ավելի լավի փնտրտուքը դադարեցնենք, նաեւ՝ գլուխ գովելու եւ մեկս մյուսից առավել դասվելու արատավոր սովորույթը. սա է իսկական ուժը, սա է իսկական հաղթանակը:
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը «X»-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել ամանորի առթիվ․ «Կորուստներով ու դժվարություններով լի 2023 թվականից հետո 2024-ը թող մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ և ԺՈՂՈՎՐԴԻ, մեզնից յուրաքանչյուրի համար լինի խաղաղության, հույսի ու հավատի, ստեղծարար աշխատանքի ու առաջընթացի տարի: Առողջություն, սեր, ջերմություն ու հաջողություն բոլորիս ընտանիքներին, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին: Շնորհավոր Նոր տարի: Բարի գալուստ 2024 թվական»- գրված է ուղերձում։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը «X»-ի իր միկրոբլոգում շնորհավորել է բոլոր հավատացյալների Նոր տարին: «Ես շարունակում եմ աղոթել այն ժողովուրդների համար, որոնք տառապում են պատերազմների պատճառով՝ նահատակված ուկրաինացի ժողովրդի, Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների, սուդանցիների և շատ ուրիշների համար։ Քանի որ տարին ավարտվում է, եկեք ինքներս մեզ հարց տանք, թե քանի մարդկային կյանք է խլվել զինված բախումների հետևանքով։ Որքա՞ն մահ, ավերածություն, տառապանք, աղքատություն»,- գրել է Ֆրանցիսկոս պապը։
Արցախահայության բռնի տեղահանումն իր հազարամյա հայրենիքից, Հայաստանի ներքին ու արտաքին հաջողություններն ու ձախողումները, մեր երկրի տնտեսական վերելքը, հանրային կյանքում ընթացող իրադարձությունները ձևավորում են մեր պետության առաջնահերթությունները գնահատելու, մեր երկրի տեղն ու դերը փոփոխվող աշխարհում ամրագրելու, հարևանների և գործընկերների հետ հարաբերությունները հստակեցնելու հրամայականը: Ես հավատում եմ, որ հզոր Հայաստան մենք կարող ենք կերտել՝ այստեղ ապրելով ու աշխատելով, մեր գյուղն ու քաղաքը շենացնելով, գիտելիքներ ձեռք բերելով ու շարունակաբար կրթվելով, հավատում եմ մեր պետության չկոտրվող ներուժին: [Նախագահի ամանորյա ուղերձը]
Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Թուրքիայի արևելքում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել |1lurer.am|
20:10 - 01 հունվարի, 2024Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է արագ դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում, բայց միայն մեր պայմաններով. Պուտին |tert.am|
18:53 - 01 հունվարի, 2024Շարունակում ենք դիտարկել Հայաստանի անվտանգային դրությունը․ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ուղերձ է հղել |news.am|
18:29 - 01 հունվարի, 2024Ամանորի գիշերը Երևանում լույս աշխարհ է եկել 52 երեխա` 30 տղա, 22 աղջիկ. քաղաքապետարան
18:02 - 01 հունվարի, 2024Պուտինը Բելգորոդում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել |armeniasputnik.am|
17:18 - 01 հունվարի, 2024Դանիայի թագուհի Մարգրեթե II-ը ամանորյա ուղերձի ժամանակ անսպասելիորեն հայտնել է գահից հրաժարվելու մասին |tert.am|
17:14 - 01 հունվարի, 2024Ճապոնիայում ցունամիի վտանգի մասին է հայտարարվել |armeniasputnik.am|
17:06 - 01 հունվարի, 2024Թայվանի հետ վերամիավորումը անխուսափելի է. Սի Ծինփին |azatutyun.am|
16:51 - 01 հունվարի, 2024Ուկրաինան հրետակոծել է Դոնեցկը, ՌԴ-ն արձակել է 90 անօդաչու․ Նոր տարվա գիշերը՝ ռուս-ուկրաինական ճակատում |tert.am|
16:47 - 01 հունվարի, 2024Աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ է միայն հնարավոր հասնել համընդհանուր բարեկեցության․ էկոնոմիկայի նախարար
16:43 - 01 հունվարի, 2024Թուրքիայի արևելքում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել |1lurer.am|
20:10 - 01 հունվարի, 2024Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է արագ դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում, բայց միայն մեր պայմաններով. Պուտին |tert.am|
18:53 - 01 հունվարի, 2024Շարունակում ենք դիտարկել Հայաստանի անվտանգային դրությունը․ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ուղերձ է հղել |news.am|
18:29 - 01 հունվարի, 2024Ամանորի գիշերը Երևանում լույս աշխարհ է եկել 52 երեխա` 30 տղա, 22 աղջիկ. քաղաքապետարան
18:02 - 01 հունվարի, 2024Պուտինը Բելգորոդում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել |armeniasputnik.am|
17:18 - 01 հունվարի, 2024Դանիայի թագուհի Մարգրեթե II-ը ամանորյա ուղերձի ժամանակ անսպասելիորեն հայտնել է գահից հրաժարվելու մասին |tert.am|
17:14 - 01 հունվարի, 2024Ճապոնիայում ցունամիի վտանգի մասին է հայտարարվել |armeniasputnik.am|
17:06 - 01 հունվարի, 2024Թայվանի հետ վերամիավորումը անխուսափելի է. Սի Ծինփին |azatutyun.am|
16:51 - 01 հունվարի, 2024Ուկրաինան հրետակոծել է Դոնեցկը, ՌԴ-ն արձակել է 90 անօդաչու․ Նոր տարվա գիշերը՝ ռուս-ուկրաինական ճակատում |tert.am|
16:47 - 01 հունվարի, 2024Աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ է միայն հնարավոր հասնել համընդհանուր բարեկեցության․ էկոնոմիկայի նախարար
16:43 - 01 հունվարի, 2024