«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում սկսում է հացադուլ։ Այս մասին գրում է նա իր ֆեյսբուքյան էջում նշելով, որ նա դա անում է՝ որպես խնդրանք, որպեսզի Ռուբեն Վարդանյանը դադարեցնի իր հացադուլը։ «Յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը իր առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։ Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները», - նշված է քաղաքական գործչի հայտարարությունում։
Թուրքիայում շուրջ 40 տարի պայքարող քուրդ զինյալները հայտարարել են հրադադարի մասին։ Հայտարարությունը հնչել է Քրդական բանվորական կուսկացության առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլա Օջալանի՝ զենքերը վայր դնելու կոչից երկու օր անց։ Զինյալ խմբավորումը պնդել է՝ «մեր ուժերից որևէ մեկը զինված գործողություններ չի ձեռնարկի, քանի դեռ հարձակման չեն ենթարկվել»: Միաժամանակ կոչ արել Թուրքիայի իշխանություններին Օջալանին ազատել բանտից։ Քուրդ զինյալները տասնամյակներ շարունակ արյունալի պայքար էին մղում անկախ պետության կամ ինքնավարության համար, հիմնականում՝ Թուրքիայի արևելքում։ Հակամարտության ընթացքում մոտ 40,000 մարդ է զոհվել։ Սիրիայի հյուսիսում գործող քուրդ զինյալները, մինչդեռ հայտարարել են, թե Օջալանի ուղերձն իրենց չի վերաբերում: |azatutyun.am| |azatutyun.am|
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «տոկունություն և արիություն» է մաղթել Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո: Վրացի քաղաքական գործիչներին և եվրոպացի առաջնորդներին, որոնք աջակցություն են հայտնել Զելենսկուն, Կոբախիձեն «պատերազմի ջատագովներ» է անվանել։ «Նախագահ Թրամփը և նրա խաղաղարար ջանքերը մեկը մյուսի հետևից դատապարտում են այն մարդիկ, որոնք պատասխանատու են արյունալի պատերազմ թույլ տալու և Ուկրաինայի ու հազարավոր ուկրաինացիների սառնասրիրտ սպանության համար»,- գրել է Կոբախիձեն Facebook-ի իր էջում: |1lurer.am| |1lurer.am|
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը X-ում արված գրառմամբ, անդրադարձել է Ռուս-ուկրաինական պատերազմում ԱՄՆ-ի դիրքորոշմանն ու այն ամոթալի է որակել։ «Թրամփն ու Վենսը հայտարարել են, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի կողքին են։ Սա աղետալի սխալ է Ամերիկայի ազգային անվտանգության համար։ Եվ եկեք պարզ լինենք. Թրամփն ու Վենսն այժմ անձամբ են պատասխանատու այդ քաղաքականության համար: Այս տեսակետը ամերիկացիների մեծամասնությունն ու քաղաքական որևէ կուսակցություն չի կիսում»,- գրել է Բոլթոնը։ Նա նաև հրապարակել է մի հարցազրույց, որտեղ լրագրողի հարցին ի պատասխան ասում է՝ «Ռոնալդ Ռեյգանը պիտի շուռ գա իր գերեզմանում, երբ ԱՄՆ նախագահն ասում է, որ «վստահում է» Կրեմլին»: |factor.am| |factor.am|
Եվրոպական երկրների ղեկավարները աջակցություն են հայտնում Ուկրաինային Թրամփի և Զելենսկու անհաջող հանդիպումից հետո: «Դուք մենակ չեք»,- Ուկրաինային ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանն ագրեսոր է, իսկ ուկրաինացիները՝ ագրեսիայի ենթարկված մարդիկ: «Մենք պետք է հարգենք նրանց, ովքեր կռվել են հենց սկզբից»,- ասել է նա: ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային. «Ուկրաինան Եվրոպան է։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին։ Մենք կուժեղացնենք մեր աջակցությունն Ուկրաինային, որ նրանք կարողանան շարունակել պայքարել ագրեսորի դեմ»։ Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը մի քանի լեզուներով, այդ թվում՝ ուկրաիներենով, գրել է. «Ուկրաինա, Իսպանիան քեզ հետ է»։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն գրել է. «Ճշմարտությունը պարզ է։ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Ռուսաստանը ագրեսոր է: Ուկրաինան պաշտպանում է իր ազատությունը և մերը։ Մենք աջակցում ենք Ուկրաինային»։ |factor.am| |factor.am|
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո X-ի իր էջում գրել է․ «Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար: Շնորհակալություն, ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին և Ամերիկայի ժողովուրդին։ Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո՝ իր սոցիալական էջերում գրել է․ «Զարմանալի է, թե ինչ է բացահայտվում էմոցիոնալ իրավիճակում, և ես հասկացա, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, երբ Ամերիկան ներգրավված է, քանի որ նա կարծում է, որ մեր ներգրավվածությունն իրեն մեծ առավելություն է տալիս բանակցություններում։ Ես չեմ ուզում առավելություն, ես ուզում եմ խաղաղություն։ Նա անարգեց Ամերիկայի Միացյալ Նահանգները Սպիտակ տանը։ Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ կլինի խաղաղության»։
Սպիտակ տանը վիճաբանություն է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Վենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև։ Նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Զելենսկին հեռացել է Սպիտակ տնից։ |tert.am|
Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը անխուսափելի է, և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Թրամփը հայտնել է, որ Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ։ Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի հարցով բանակցողներն արդեն սկսել են քննարկել ապագա համաձայնագրի պարամետրերը, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումները գերազանց են։ |armenpress.am|
Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։ «Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանը անցման կետը ՀՀ Կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այս հատվածում իրականացրած ծառայության համար։ [Նիկոլ Փաշինյան]
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունը այցելել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբ
21:33 - 01 մարտի, 2025Կարմիր բերետավորները խոտածածկին են պառկեցրել ՀՖՖ ղեկավարի հրաժարականը պահանջող ֆանատներին |sportmedia.am|
21:30 - 01 մարտի, 2025«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում սկսում է հացադուլ
21:11 - 01 մարտի, 2025ՄԱԿ-ը դադարեցրել է ֆինանսական աջակցության մի շարք ծրագրեր ԱՄՆ-ի ֆինանսավորման կրճատման պատճառով |1lurer.am|
20:57 - 01 մարտի, 2025Զելենսկին պետք է «ուղի գտնի» վերականգնելու հարաբերությունները իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
20:05 - 01 մարտի, 2025Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ․ ՀՖՖ
18:24 - 01 մարտի, 2025Վարչապետը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը
17:35 - 01 մարտի, 2025Պետդեպարտամենտը հավանություն է տվել Իսրայելին մոտ 3 մլրդ դոլարի զենք-զինամթերքի վաճառքին |azatutyun.am|
17:01 - 01 մարտի, 2025Նորվեգիան մտադիր է մեծացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը |armenpress.am|
16:52 - 01 մարտի, 2025ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, իսկ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
16:44 - 01 մարտի, 2025ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունը այցելել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբ
21:33 - 01 մարտի, 2025Կարմիր բերետավորները խոտածածկին են պառկեցրել ՀՖՖ ղեկավարի հրաժարականը պահանջող ֆանատներին |sportmedia.am|
21:30 - 01 մարտի, 2025«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում սկսում է հացադուլ
21:11 - 01 մարտի, 2025ՄԱԿ-ը դադարեցրել է ֆինանսական աջակցության մի շարք ծրագրեր ԱՄՆ-ի ֆինանսավորման կրճատման պատճառով |1lurer.am|
20:57 - 01 մարտի, 2025Զելենսկին պետք է «ուղի գտնի» վերականգնելու հարաբերությունները իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
20:05 - 01 մարտի, 2025Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ․ ՀՖՖ
18:24 - 01 մարտի, 2025Վարչապետը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը
17:35 - 01 մարտի, 2025Պետդեպարտամենտը հավանություն է տվել Իսրայելին մոտ 3 մլրդ դոլարի զենք-զինամթերքի վաճառքին |azatutyun.am|
17:01 - 01 մարտի, 2025Նորվեգիան մտադիր է մեծացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը |armenpress.am|
16:52 - 01 մարտի, 2025ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, իսկ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
16:44 - 01 մարտի, 2025