Հունվար-հունիսին ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 6.5%-ով |panarmenian.net|

panarmenian.net: 2019-ի հունվար-հունիսին 2018-ի հունվար-հունիսի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.9%-ով, շինարարության ծավալը՝ 4.7%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8.9%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 15.3%-ով:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին նվազել է 7.4 %-ով:

 

x