Մոսկվայի կենտրոնում բերման ենթարկվածների թիվը 435-ի է հասել, ոստիկանությունը ներխուժել է ցույցն ուղիղ եթերով լուսաբանող հեռուստաալիքի ստուդիա |tert.am|

tert.am: Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ բերման ենթարկվածների թիվը հասել է 435-ի, գրում է meduza.io-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր 211 բերման ենթարկվածի մասին։ Նշվում է, որ ձերբակալվածների զգալի մասը Մոսկվայի բնակիչ չէ։

Հաղորդվում է, որ ներկա պահի դրությամբ բողոքի ցույցի մասնակիցների թիվը 3500-ի է հասնում, որոնցից շուրջ 700-ը լրատվամիջոցների ներկայացուցիչներ են։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես են ոստիկանության աշխատակիցները ներխուժում «Навальный Live» հեռուստաալիքի ստուդիա, որի լրագրողն ուղիղ եթերով Մոսկվայի կենտրոնից լուսաբանում էր ակցիան։ Հեռարձակումն ընդհատվել է, սակայն քիչ անց վերականգնվել է։

x