Որսագողություն Սյունիքի մարզում. հայտնաբերվել է 80 հատ՝ ընդհանուր 10 կգ կշռով կարմրախայտ և էլեկտրական սարք |shamshyan.com|

shamshyan.com:  Հուլիսի 27-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայողները, գիշերը ժամը 01:15-ի սահմաններում՝ «Զանգեզուր» արգելավայրում, Քաջարան համայնքի «Աջիբաջ» բնակավայրի տարածքում կանգնեցրել են ՎԱԶ-2106 մակնիշի 35 NS 687 համարանիշի ավտոմեքենա և բեռնախցիկում հայտնաբերել են խոշոր չափի ձկնատեսակ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ դա եղել է 80 հատ՝ ընդհանուր 10 կգ կշռով «կարմրախայտ» տեսակի ձուկ, որի որսն արգելված է: Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է նաև էլեկտրական սարք:

Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ մեքենայում գտնվող անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

x