«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինության» աշխատողների վերջնահաշվարկի համար գումար հատկացվեց |hetq.am|

hetq.am: Կառավարությունը լուծարվող «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի համար 21 միլիոն դրամ հատկացրեց։

Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ գումարը ուղղվելու է ՊՈԱԿ-ի լուծարման գործընթացին։ Մասնավորապես՝ կազմակերպության աշխատողների վերջնահաշվարկին, արձակման նպաստին։ Թեև այդ նպատակով հատկացվել է 76 միլիոն դրամ, սակայն առկա է 21 միլիոն դրամի չափով չբավարարող մաս, որը Կառավարությունը որոշեց հատկացնել պետական բյուջեից։

Նշենք, որ Կառավարությունը ՊՈԱԿ-ը լուծարելու որոշում կայացրել էր մարտի 29-ին։

 

x