«Սանիթեք» ընկերությունը տևական ժամանակ է և ներկայումս էլ շարունակում է ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների․տնօրեն |tert.am|

tert.am։ «Սանիթեք» ընկերությունը տևական ժամանակ է և ներկայումս էլ շարունակում է ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների․ այսօր հրավիրված ասուլիսին Լիբանանից ուղիղ կապով ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը, ով բացատրեց, որ հենց դա էր ասուլիսը Վրաստանում անցկացնելու հիմնական պատճառը։ Նշենք, որ նախապես հայտարարված էր, որ ասուլիսը կկայանա Թբիլիսիում, սակայն դա վրդովմունք առաջացրեց լրագրողների շրջանում և ասուլիսի վայրը տեղափոխվեց Երևան:

Ըստ նրա, ընկերության նկատմամբ ճնշումներից մեկն այն քրեական գործն է, որը հարուցվել է «Սանիթեք»-ի նկատմամբ 2019թ-ի փետրվարին։ «Քրեական գործն անօրինական է և անհիմն: Այն քաղաքապետարանի կողմից կազմակերպված է, որպեսզի սպառի ընկերության ֆինանսական ռեսուրսները, անարդար ու խտրական ճանապարհով սեփականություն բռնագրավելու համար՝ ելնելով իշխանության շահերից»,-ասաց տնօրենը և հավելեց, թե չպետք է մոռանալ անցյալի հայտարարությունները, որ «Սանիթեքի» հետ պայմանագրի խզումը քաղաքական որոշում է։

Իրավաբան Արմեն Հարությունյանը ներկայացրեց քրգործի մանրամասները և ասաց, որ հարկերից խուսափելու հիմքով է այն հարցվել, որն ըստ նրա՝ ակնհայտ անօրինական որոշում է և հիմնավորում չկա, պարզապես կա հետևություն։

 

Փաստաբանը նշեց, որ 290 մլն հարկերի մասին է խոսքը, որ ենթադրվում է, որ չի վճարվել։

Նա փաստեր ներկայացրեց, թե խնդիրն ինչի մասին է։ Փաստաբանը նշեց, որ «Սանիթեքը» օտարերկրյա ներդրումներ իրականացնող ընկերություն է և ինչպես ցանկացած ընկերություն, երբ որոշում է կայացնում ներդրումի համար, նախ ուսումնասիրում է հարակային դաշտը և որոշում՝ արժե՞ անել ներդրումը, թե՞ ոչ։
«Իհարկե երբ ուսումնասիրություններն այդ պահին կատարվում են, ամեն ինչ լավ է, իսկ եթե մեկ տարի հետո որոշ կարգավորումներ լինեն...»,-ասաց նա և նշեց, որ երբ 2011թ-ին նոր հարկային օրենսգիրքը ուժի մեջ մտավ, Ազատականացված վճարների մասին օրենքը ուժը կորցրեց։

 

x