Վրաստանում ՀՀ դեսպանությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին հեռու գտնվել առափնյա հատվածից

Ինչպես հայտնում են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մեր գործընկերները, Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է:

Ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։

Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից։

 

Վրաստանում ՀՀ դեսպանություն

x