Գնդեվազ գյուղում տեղի է ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ձերբակալվել է 3 անձ |armenpress.am|

armenpress.am։ Գնդեվազ գյուղում օգոստոսի 25-ին տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի դեպքի առթիվ 3 անձ ձերբակալվել է: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 258-ի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն)»,- ասաց Խաչատրյանը:

x