Հրաժարական տալը կնշանակեր ընդունել մեղքս, իսկ ես ինձ մեղավոր չեմ զգում. Գախարիա |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանի նորանշանակ վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Գիորգի Գախարիան խոսել է հունիսի 20 լույս 21-ի գիշերվա իրադարձությունների մասին:
«Եթե ես թույլ տայի գրոհել խորհրդարանը, հենց այդ գիշեր էլ հրաժարական կտայի»,- ասել է Գախարիան:

Նրա խոսքով, հրաժարականով նա կապացուցեր իր մեղավորությունը, մինդչեռ նա նշել է, որ իրեն մեղավոր չի զգում ու հրաժարական չտալու հիմնական պատճառը սկզբունքայնությունն է։

«Առհասարակ, ցանկացած պաշտոն մարտահրավեր է ու պատասխանատվություն, ուրիշ ոչինչ: Սակայն հրաժարական չտալու հիմնական պատճառը սկզբունքն էր: Իհարկե, պատասխանատվություն եմ զգում յուրաքանչյուր վիրավորի համար, յուրաքանչյուր ոստիկանի համար։ Վաղը, մյուս օրն ու ապագայում նրանք պետք է ծառայեն այս երկրին: Իսկ պետական ինստիտուտ ներխուժումը գրող է կոչվում, ինչը կանխվել է»,- ասել է Գախարիան։

x