Այո, սա մեծ հաշվով փախուստ է․ Էդգար Առաքելյանը՝ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին |tert.am|

tert.am։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը չի հրաժարվում իր պատգամավորական մանդատը վայր դնելու մտքից։ Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր որոշման հիմքում ընկած է անձնական պատճառ․ որևէ հարցի չի կարողանում թեթև վերաբերվել։

«Ես չեմ կարողանում թեթև վերաբերվել այն հարցերին, որոնք միշտ`մինչ պատգամավոր դառնալս, ծանր եմ տարել, այսինքն՝ չեմ կարողանում ցինիզմով ասել, որ դա լավ կանցնի, կգնա, ես սրա համար պատասխանատվություն չեմ կրում»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ Առաքելյանը շեշտեց, թե իր այս քայլն ամենևին չի նշանակում, որ ինքը չի հավատում քաղաքական թիմի հաջողությանը։ Ավելին՝ նա շեշտեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը և ընդհանրապես այս ուժը, լավագույն բանն է, որ կարող է ՀՀ-ում լինել։

«Խնդիրը գլոբալ է, քանի որ քաղաքական թիմը կայացնում է որոշումներ, և դու պարբերաբար կարող ես անհամաձայություն ունենալ այդ որոշումների հետ։ Անընդհատ կրել պատասխանատվութուն որոշումների համար, որոնց հետ համաձայն չես, բերում է հոգեկան ծանր ապրումներ։

Քաղաքականության մեջ թեթև նայելու անհրաժետություն կա, որը ես չեմ կարողանում, իսկ թիմային աշխատանքը ենթադրում է, որ պետք է լռես, կամ գոնե այնպես չարտահայտվեց, ինչպես կարտահայտվեիր, եթե թիմի անդամ չլինեիր»,- ընդգծեց Էդգար Առաքելյանը։

Շարունակությունը՝ tert.am-ում

x