Սիրիայի նախագահը ստորագրել է հրաման՝ համընդհանուր համաներման մասին |shantnews.am|

shantnews.am։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է հրաման՝ երկրում համընդհանուր համաներման մասին։ Այն կտարածվի հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մինչև 2019 թվականի սեպտեմբերի 14-ը։ Փաստաթուղթը հրապարակել է Սիրիայի պետական SANA գործակալությունը։

Մասնավորապես, նշվում է, որ մահապատիժը և ցմահ բանտարկությունը կփոխարինվեն 20 տարի ժամկետով տքնաջան աշխատանքով։

Համաձայն հրամանի՝ ցանկացած պատժից լիովին ազատվում են անբուժելի հիվանդ դատապարտյալները, ովքեր հասել են 75 տարեկանի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պատերազմը Սիրիայում ավարտվել է, և երկիրն աստիճանաբար վերադառնում է խաղաղ կյանքի։ Նրա խոսքով՝ լարվածության առանձին օջախները պահպանվում են միայն տարածքներում, որոնք չեն վերահսկվում Սիրիայի կառավարության կողմից։ Այդ տարածքների թվում են Իդլիբն ու Եփրատի արևելյան ափը։

x