Ճանապարհի մասով մենք ունենք վարչական դատարանի որոշում ճանապարհները բացելու․Նիկոլ Փաշինյան

Այս պահին տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Վանաձորի տեխնալոգիական կենտրոնում։ Լրագրողների հետ հարցուպատասխանի մեկնարկին առաջին հարցը Ամուլսարի հանքի վերաբերյալ էր, որը ներկայացնում ենք ստորև։

Էլարդի հետ 2․5 ժամ տևած տեսակապի ընթացքում փորձագետները անընդհատ նշում էին, որ եզրակացությունները այնքան թերի են, որ հնարավոր չէ հստակ ասել՝ հանքի շահագործումը անվտանգ է, թե ոչ։ Նշվեց նաև, որ որոշ ուսումնասիրություններ անգամ արված չեն եղել։ Դրանից հետո Ձեր լայվում Դուք խնդրեցիք, որ ջերմուկցիները ապաշրջափակեն ճանապարհները և ասացիք, որ բնապահպանական տեսչական մարմինը ուսումնասիրություն է սկսում։ Սա նշանակո՞ւմ է, որ Էլարդին հատկացված մոտ 400․000 ԱՄՆ դոլարը վատնված է, և այս պահին Դուք ի՞նչ ճանապարհային քարտեզ եք տեսնում խնդրի լուծման, եթե Ձեզ մոտ հստակ ուղղություններ կան՝ ինչպե՞ս կարելի է առաջ շարժվել։

- Նախ անդրադառնամ այն խնդրին, թե արյդո՞ք 400․000 ԱՄՆ դոլարը վատնված է։ Այդ գումարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճմարտությունը ի հայտ բերելու համար։ Ես չեմ կարծում, թե հանուն ճշմարտության ծախսված ցանկացած գումար կարելի է համարել վատնված։ Նախ արձանագրենք մի բան, որ սկսած առաջին օրվանից կառավարությունը Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում 100 տոկոսանոց թափանցիկ է աշխատում։ Էլարդի հետ սկայպ-կոնֆերանսի ընթացքում նաև այլ հանգամանքներ պարզվեցին։ Պարզվեց, որ այդտեղ կա որոշակի բանավեճ, երբ ես հարցրի, թե ձեր առաջարկած պայմաններում երաշխավորո՞ւմ եք անվտանգությունը և այլն։ Նրանք ասացին, որ ամեն դեպքում անվտանգության երաշխավորը «Լիդիան» ընկերությունն է։ Իրենք ասեցին, որ պետք է շինարարությունը սկսվի, իսկ մնացած հարցրեը հնթացս կկարգավորեն։

Օրինակ, հիշո՞ւմ եք, որ այնտեղ գնաց խոսակցություն կավարտի ջրերի պասիիվ մաքրման կայանով մաքրելու վեաբերյալ, երբ որ Էլարդի ներկայացուցիչը ասում էր, որ դրանք միայն մեկ տարրի մասով են հետազոտվել։ Իրականում քրեական գործում առկա է, որ դրանք 90 տարրի ստուգման միջոցով են ստուգվել։ Ճանապարհի մասով մենք ունենք վարչական դատարանի որոշում ճանապարհները բացելու։ Ամուլսարի խնդրի վերաբերյալ ես ուզում եմ  ներկայացնել իմ և կառավարության ամփոփ դիրքորոշումը։ Մենք ասում ենք, որ այս հարցի հարցով մենք պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից։ Ճշմարտությունը մեզ կբերի այս կամ այն որոշման։ Ես շատ կարևորում եմ ,որ նաև հանրությունը մանիպուլյացիների չտրվի  իմ ընկերների կողմից։ Ես համարում եմ, որ Հայաստանում կա այնպիսի կառավարություն, որ, եթե լինի ճանապարհները փակելու անհրաժեշտություն, ինքը կփակի ճանապարհները, եթե լինի բացելու անհրաժեշտությունը՝ կբացի։

Հեռահար ապագայի համար, մենք օգտագործողին պարտավորեցրել ենք, որ միջազգային մակարդակի փորձաքննություն իրականացվի։

x