«Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին |tert.am|

tert.am։ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) Twitter-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված հաշվետվությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

1988 թվականի՝ «Կովկասյան հուզումներ և ազգայնականության սպառնալիք» անվանմամբ փաստաթղթի մեջ խոսվում է Ղարաբաղում միջէթնիկ կոնֆլիկտի մասին:

«1920-ական թվականներին հայկական մշակութային և կրոնական կենտրոն Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին շարունակական, սակայն ճնշված հիասթափության աղբյուր դարձավ հայերի համար»,- ասվում է փաստաթղթում։

Գաղտնազերծված փաստաթղթում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ստեղծվել է 1923 թվականին հայերի բնակավայրում, որտեղ հայերը կազմել են մարզի բնակչության 89 տոկոսը:

x