Դատարանների, այդ թվում ՍԴ մուտքը շրջափակելու դեպքի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է, որոշումը բողոքարկվել է դատարան |tert.am|

tert.am։ Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանները շրջափակելու վերաբերյալ քրեական գործ հարուցված չկա:

Հարցին, թե այդ փաստի առիթով ինչ է արվել, Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են հետևյալը.

«Դատարանների, այդ թվում Սահմանադրական դատարանի մուտքը շրջափակելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր, որոնցով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Որոշումը բողոքարկվել է վերադաս դատախազին, որի քննարկման արդյունքում 20.06.2019-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Որոշումը բողոքարկվել է դատարան»:

Նշենք, որ վերջին օրերին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը` դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանին կալանավորելու վերաբերյալ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ բավարարել է մյուս մեղադրյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

x