ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ անգամ քվեարկելուց հետ

ԱԺ այսօրվա նիստում քվերակության դրվեց պատգամավոր Արման Աբովյանի կողմից ներկայացրած ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագիծը:

Քանի որ սա Սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխություն է, նախագիծը պետք է ընդունվեր պատգամավորների ընդհանուր թվի առնրվազն երեք հինգերորդով:

Սկզբում  76 կողմ,  4 դեմ,  17 ձեռնպահ ձայներով նախագիծը չընդունվեց, հետո պարզվեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Ծառուկյանի և Արման Աբովյանի կողմ ձայները չեն գրացնվել:

Երկրորդ անգամ քվեարկություն կատարվեց:  81 կողմ, 4 դեմ, 23 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց:

x