ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալները հանդիպել են Համաշխարհային բանկի թիմի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը, Վարոս Սիմոնյանը և Նաիրա Մարգարյանը հանդիպել են Համաշխարհային Բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակության հետ՝ քննարկելու Բանկի հետ համագործակցության շրջանակը։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, Ավագ Ավանեսյանը շնորհավորել է Սեբաստիան Մոլինեուսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀԲ-ի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի։

Վարոս Սիմոնյանը ներկայացրել է «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաջընթացը և ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցեր։ Նաիրա Մարգարյանն անդրադարձել է փոքր և միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված աշխատանքներին, հյուրերի խնդրանքով ներկայացրել որոշ մանրամասներ։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների հետ քննարկվել է նաև զարգացման ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքը, այդ համատեքստում միջազգային դոնորների համայնքի հետ համագործակցության ձևաչափը։ Անդրադարձ է եղել ռազմավարություններում առկա հաշվարկների իրականացման հարցերին։

x