ՆԳՆ ոստիկանությունից «Ինֆոքոմի» հետ զրույցում հայտնեցին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկվել։ Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Խաչատրյանն ինքը հաստատել էր, որ բերման է ենթարկվել և Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է։
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները (տեքստի 9-րդ խմբագրությունը): [ՀՀ ԱԳՆ]
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու հարցով Ադրբեջանի դժգոհություններին՝ նշելով․ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց մենք նաև Հնդկաստանի պաշտպանական արտահանման խթանման քաղաքականություն ենք վարում», - ասել է Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ |azatutyun.am|
Օլաֆ Շոլցն ու Իլհամ Ալիևը Բեռլինում հանդիպում են ունեցել։ Հրավիրված ասուլիսում Շոլցը նշել է, որ քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Գերմանիայի կանցլերը նշել է․ «Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։ Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ Ձեր վերջին հանդիպման ժամանակ ասել էիք, որ բոլոր հարցերը լուծվելու են քննարկման միջոցով։ Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն։ Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրներին անհրաժեշտ փոխզիջումներ գտնելու հարցում։ Մենք գոհ ենք սահմանազատման նախնական պայմանավորվածությունից։ Ես խրախուսում եմ համարձակ քայլն այս ուղղությամբ»,- ասել է Շոլցը։ |factor.am|
Երթևեկության անվտանգությամբ պայմանավորված՝ Սևան-Երևան ավտոճանապարհին ստուգվել են բոլոր ավտոմեքենաների փաստաթղթերը. ՆԳՆ ոստիկանություն «Ե՛վ մարդատար, և՛ բեռնատար մեքենաները ստուգվել են և շարունակել իրենց ճանապարհը։ Տեսանյութում երևացող բոլոր մեքենաները ինձ թվում է՝ հիմա հասել են Երևան»,- Factor.am-ին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Լրատվամիջոցներում տեսանյութեր են տարածվել՝ գրառմամբ, որ Սևան-Երևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները՝ արգելելով մուտք գործել Երևան։ |factor.am|
Կիրանցի դպրոցում աշակերտները դասադուլ են անում: Այս մասին հայտնել է Կիրանց վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը: Բաղանիսի վարչական շրջանի ղեկավար Գևորգ Սահակյանի խոսքով, Բաղանիսի դպրոցում դասերն ընթանում են իրենց հունով: |news.am|
Ժամը 10։00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան: Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները: [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]
Ղազախական կողմի առաջարկով (https://t.me/infocomm/53905) Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես. ԱԳՆ խոսնակ «ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին»,- «Լուրերին» հայտնել է Անի Բադալյանը։ |1lurer.am|
Ժողովրդավարության ուժերի տեղակայման դանիական կենտրոնի պատվիրակությունն այցելել է Գորիս և միացել ԵՄ առաքելության պարեկային խմբին՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն «Շնորհակալություն Դանիային ԵՄ առաքելությանը շարունակական աջակցության համար», - նշված է գրառման մեջ։ |azatutyun.am|
Մեկ զինծառայող ականապայթյունային վնասվածք է ստացել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար։ [ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյան] |armtimes.com|
ԱՄՆ-ին մտահոգում է Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանին տրվող օգնությունը. Բլինքեն |azatutyun.am|
Այսօր 18:17Ոստիկանությունը հերքում է լուրերը, թե պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Այսօր 18:09Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Անի Բադալյան
Այսօր 18:01Իշխանությունները սկսել են մի գործընթաց, որը հակասահմանադրական է․ Նորայր Նորիկյան |factor.am|
Այսօր 17:47Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան |azatutyun.am|
Այսօր 17:45Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակի շուրջ
Այսօր 17:30Լարված իրավիճակ Երևան-Սևան մայրուղում
Այսօր 17:07Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու Ադրբեջանի դժգոհությանը |azatutyun.am|
Այսօր 16:18ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Այսօր 16:15Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Այսօր 15:34ԱՄՆ-ին մտահոգում է Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանին տրվող օգնությունը. Բլինքեն |azatutyun.am|

Այսօր 15:34