Բաթումում մեկնարկել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովը, որին մասնակցում է Դավիթ Տոնոյանը |shantnews.am|

shantnews.am: Նոյեմբերի 6-7-ը Վրաստանի պաշտպանության նախարարությունը հյուրընկալում է Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովը (GDSC): 13-րդ համաժողովն անցկացվում է Բաթումում: Միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դաշինքի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄՆ կոնգրեսականներ, ինչպես նաև օտարերկրացի քաղաքական գործիչներ, պաշտպանության և անվտանգության ոլորտի փորձագետներ, քաղաքացիական հասարակության, մամուլի և ակադեմիական օղակների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։

Վրաստանի ՊՆ-ի հայտարարությամբ` վերջին 13 տարվա ընթացքում Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովը տարածաշրջանում ձևավորվել է որպես բացառիկ համաժողով, որտեղ քննարկվում են եվրատլանտյան անվտանգության և տարածաշրջանային կայունության առջև ծառացած մարտահրավերները:

Համաժողովը բաղկացած է 4 փոխներգործուն նստաշրջանից.

Սև ծովի անվտանգության հարցերը
Վրաստանի ՆԱՏՕ-ի և Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին գրանցած առաջընթացը և անդամակցության հեռանկարները
Հիբրիդային վտանգները
Վրաստանի ռազմավարական պատրաստակամությունը:
Պաշտպանության և անվտանգության համաժողովը բացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փոքր-ինչ ուշացումով՝ հյուրանոցի խոհանոցից տարածված ծխի հետևանքով հյուրանոցում միացել է տարհանման ազդանշանը:

Մասնակիցները կարճ ժամանակով լքել են խորհրդակցությունների դահլիճը:

x