Ալեն Սիմոնյանը հատված եղևնիների և սոճիների վաճառքը սահմանափակող օրինագիծ է մշակել

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է սահմանափակել հատված եղևնիների և սոճիների վաճառքը:  «Ֆեյսբուք»-ի իր էջում Սիմոնյանը գրել է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն արդեն դրել է շրջանառության մեջ:

«Եղևնիների վաճառքի վերաբերյալ նախագիծը կնվազեցնի այն սպանդը, որը տիրում է ամանորի օրերին, երբ 7 օրվա համար 10 ծառ են ներմուծում դրսից, մնացած հազարները՝ Հայաստանում հատում և հետո թափում այդ ծառերը: Բնական եղևնին Ամանորին տանը կարող է լինել միայն ծաղկամանի մեջ, որ հետո հնարավոր լինի այն տեղափոխել և տնկել»,- գրել է Սիմոնյանը:

x