Պուտինը Չինաստանում կհանդիպի Ալիևի հետ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 26-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Վերջերս առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունը»,- ասել է Ուշակովը՝ ընդգծելով, որ երկխոսությունը վերաբերում է ինչպես երկկողմ հարցերին, այնպես էլ այլ թեմաների:

«Ենթադրվում է, որ երկու առաջնորդների այս շփումները չեն սահմանափակվի միայն Պեկինում կայանալիք հանդիպմամբ: Այլ շփումներ ևս կլինեն՝ այդ թվում և ամռանը կամ աշնանը»,- նշել է Պուտինի օգնականը:

x