Դիարբեքիրի փաստաբանների պալատը հայց է ներկայացրել հայ պատանուն «կրոնափոխած» Հաթիփօղլուի դեմ |24news.am|

24news.am: Դիարբեքիրի փաստաբանների պալատի երեխաների իրավունքների կենտրոնը հայցադիմում է ներկայացրել Ստամբուլի հանրապետական դատախազություն` ընդդեմ ուղիղ եթերում 13-ամյա հայ երեխային «կրոնափոխած» իսլամական քարոզչի և թուրքական ATV հեռուստաընկերության:

Էրմենիհաբերի փոխանցմամբ Դիարբեքիրի փաստաբանների պալատի վերոհիշյալ կենտրոնը հայցադիմումի մեջ նշված է.

«Պահանջում ենք, որպեսզի քրեական վարույթ սկսվի այն հեռուսատաընկերության նկատմամբ, որը թույլ է տվել, որ այդ միջադեպը կատարվի մամուլի միջոցով և այն անձանց նկատմամբ, որոնք ոտնձգություն են կատարել երեխայի կրոնի և խղճի ազատության դեմ»:

x