Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը ներկա չէր «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» գիտաժողովին

Այսօր ԳԱԱ անցկացվում է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» թեմայով գիտաժողովը, որին ներկա են ՀՀ վառչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձիք և փորձագետներ։ 

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը զեկույցների ներկայացման ընթացքում նկատեց․
«Ես չեմ տեսնում այստեղ տնտեսագիտական թիվ մեկ բուհի ղեկավարին կամ ղեկավարությունը։ Ես քիչ առաջ իմացա որ նրան հրավեր չի ուղարկվել։ Ինձ ասացին՝ նրան հրավիրել եք հոդված տպագրելու և նա ինչ֊ինչ հանգամանքներով չի ներկայացրել, բայց դա ընդհանրապես կապ չունի։ Ձեր բոլոր ուղերձները ուղղված են ձեզ համար մասնագետ պատրաստող բուհին, բայց այդ բուհի ղեկավարությունից մարդ չկա»,- ասաց նա։

Կազմակերպիչներից նշեցին սակայն, որ թե՛ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, թե՛ Ագրարային պետական համալսարանի ռեկտորներին հրավերներ ուղարկվել է, սակայն արձագանք չի եղել։

x