Արցախի Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Կամո Պետրոսյանը նշանակվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Հադրութ քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ու պատասխանատուներին ներկայացրել Կամո Պետրոսյանին ` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իվան Ավանեսյանին՝ նրա գործունեության համար:

x