Առաջին ատյանի դատարանը Քոչարյանի գործով ՍԴ ուղարկած իր դիմումը պետք է հետ վերցնի. մեղադրող դատախազ |lragir.am|

lragir.am։ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ Առաջին ատյանի դատարանը պետք է կատարի վերադաս ատյանի դատարանի՝ տվյալ դեպքում Վերաքննիչ քրեական դատարանի որոշման պահանջները և Քոչարյանի գործով ՍԴ ուղարկած իր դիմումը հետ վերցնի:

Հարցին, թե երբ կկալանավորվի Ռոբերտ Քոչարյանը, դատախազը պատասխանեց, որ դատական ակտի կատարումը հանձնարարվել է ոստիկանությանը: Ոստիկանությունը պարտավոր է ապահովել որոշման կատարումը: «Իսկ որոշումն այս պահից կատարման ենթակա դատական ակտ է»,- ասաց նա:

x