Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսը․ կան զոհեր |shantnews.am|

shantnews.am:  Իսրայելական ավելի քան 10 կործանիչներ լիբանանյան օդային տարածքից հարձակվել են Դամասկոսի և Հոմսի մատույցներում սիրիացի զինվորականների դիրքերի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։

Սիրիական ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարձակումը Դամասկոսի արվարձանում։ Քաղաքում հզոր պայթյունների շարքի ձայն է լսվել։

Կատարված հարձակման հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխա։ Հաղորդվում է 21 վիրավորի մասին։

x