Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել էին Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը |shantnews.ma|

shantnews.am։ Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել էին Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը: Նրանք բողոքում էին՝ կապված գյուղում տարիներ շարունակ խմելու ջրի չլուծվող խնդրի հետ։

Նրանք ցանկանում էին ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այս խնդրի վրա:
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ այս պահին ճանապարհն արդեն բաց է.

«Ճանապարհը փակ է եղել մոտ կես ժամ, առավոտյան 9։20-ից արդեն բաց է:

Ոստիկանության ծառայողների և համայնքի ղեկավարության տարված բացատրական աշխատանքների արդյունքում բնակիչները համաձայնեցին բացել ճանապարհը»:

x