Տեղեկությունը, թե մեր հիմնարկի 5 մեքենաներից 2-ը անսարք են, չի համապատասխանում իրականությանը․ Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«Հարգելի քաղաքացիներ, հարգելի Երևան քաղաքի ավագանու անդամներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ տարածված այն տեղեկությունը, թե մեր հիմնարկի 5 մեքենաներից 2-ը անսարք են ու չեն շահագործվում, չի համապատասխանում իրականությանը:

Այս պահի դրությամբ բոլոր 5 մեքենաները կատարում են աղբահանության աշխատանքներ քաղաքի տարբեր հատվածներում:

Օգտվելով առիթից ցանկանում ենք բոլոր ավագանու անդամներին հրավիրել մեզ մոտ, որպեսզի անձամբ տեսնեն մեքենաները, ծանոթանան դրանց աշխատանքների հետ:
Մեր դռները միշտ բաց են ձեզ համար»։ 

 

x