Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան համաձայնել են Սիրիա հավելյալ զորախմբեր ուղարկել |armtimes.com|

armtimes.com: Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան համաձայնել են Սիրիա հավելյալ զորախմբեր ուղարկել այնտեղից հեռացող ամերիկացի զինվորականների փոխարեն: Ա մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ վկայակոչելով Foreign Policy-ն։

Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ԱՄՆ-ի միակ գործընկերն են, որոնք դեռեւս Սիրիայում զորախմբեր ունեն:

«Այդ երկրները պարտավորվում են մեծացնել զորքերի թվաքանակը 10-15 տոկոսով: Այլ երկրներ նույնպես կարող են որոշ քանակությամբ զինվորներ ուղղել, սակայն դրա դիմաց պետք է վճարեն ԱՄՆ-ին»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:

ԱՄՆ-ը եւ նրա գործընկերները 2014 թվականից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում եւ Իրաքում օպերացիա են անցկացնում:

x