Մարտի 7-ին, Ազգային ժողովում, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ: Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանը առնչվող հարցեր: [ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան]
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հաղորդում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդը: Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, նշում է մաքսային կցորդը:
Հայտարարում եմ Հանրային Ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու, հաղթելու և Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելու անբեկանի վճռականությանս մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գարեգին Խումարյանը։
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և Իրրանի միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը միմյանց ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները։ [ՀՀ ՊՆ]
Շվեդիան այսօրվանից ՆԱՏՕ-ի անդամ է։ Սկանդինավյան երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքի 32-րդ անդամն է։ |armeniasputnik.am|
Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և սկսել են հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը։ Պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը:Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: [ՀՀ ԱԳՆ]
Արարատ Միրզոյանն անդրադարձավ Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցին՝ նշելով՝ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, և նախատեսված է գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի Հայաստանը դրա կարիքը կունենա, և երբ ՀՀ-ն կունենա դրա ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը ամբողջությամբ կիրականացնի։ «Այժմ, կարծում ենք՝ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնելու սահմանապահ ծառայությունը, և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին, ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցն այդքանով կլուծվի։ Հայկական կողմը ծանուցել է, որ ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում՝ իհարկե շնորհակալություն հայտնելով»։
Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը:
Մարտի 8-ին ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը ժամը 23:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան ուղղությունը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին:
Քիչ առաջ կառավարության շենքի մոտ մի քաղաքացի հեղուկ լցրեց իր վրա (ենթադրվում է՝ բենզին) և ցանկանում էր հրկիզել իրեն: «Հեռու մնացեք, բոլորին տրաքացնելու եմ: Ամբողջ աշխարհի փրկության ծրագիրն իմ մոտ ա, ես ամբողջ աշխարհի էներգետիկն եմ: Մի մարդ իրականցնում է Հայաստանն առանց հայերի ծրագիր, դա Փաշինյանը չի»,- ասաց նա: Ոստիկանները հասցրին վնասազերծել տղամարդուն և բերման ենթարկեցին։
Փաշինյանը հանդիպել է «ՔՊ» խմբակցության հետ. քննարկվել են ՀՀ-ի տնտեսական զարգացմանը առնչվող հարցեր
22:49 - 07 մարտի, 2024Վերին Լարս տանող ճանապարհն արդեն բաց է նաև բեռնատարների համար
22:07 - 07 մարտի, 2024Հայտարարում եմ Հանրային Ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու, հաղթելու և Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելու անբեկանի վճռականությանս մասին․ Գարեգին Խումարյան
21:54 - 07 մարտի, 2024Սուրեն Պապիկյանն ու Էբրահիմ Ռայիսին քննարկել են ՀՀ և ԻԻՀ միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
21:19 - 07 մարտի, 2024Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ. Միրզոյան |1lurer.am|
21:13 - 07 մարտի, 2024Շվեդիան պաշտոնապես միացավ ՆԱՏՕ–ին |armeniasputnik.am|
21:10 - 07 մարտի, 2024Խաչատուրյանը Դանիայի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային և գլոբալ իրողությունների առկա մարտահրավերները
20:20 - 07 մարտի, 2024Վարչապետը Պետական պահպանության ծառայության ծառայողներին է ներկայացրել նորանշանակ պետին
19:55 - 07 մարտի, 2024Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին
19:34 - 07 մարտի, 2024Առաջիկա մեկ տարվա ընթացքում կբացենք դեսպանատուն Երևանում. Կիպրոսի ԱԳ նախարար
19:32 - 07 մարտի, 2024Փաշինյանը հանդիպել է «ՔՊ» խմբակցության հետ. քննարկվել են ՀՀ-ի տնտեսական զարգացմանը առնչվող հարցեր
22:49 - 07 մարտի, 2024Վերին Լարս տանող ճանապարհն արդեն բաց է նաև բեռնատարների համար
22:07 - 07 մարտի, 2024Հայտարարում եմ Հանրային Ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու, հաղթելու և Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելու անբեկանի վճռականությանս մասին․ Գարեգին Խումարյան
21:54 - 07 մարտի, 2024Սուրեն Պապիկյանն ու Էբրահիմ Ռայիսին քննարկել են ՀՀ և ԻԻՀ միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
21:19 - 07 մարտի, 2024Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ. Միրզոյան |1lurer.am|
21:13 - 07 մարտի, 2024Շվեդիան պաշտոնապես միացավ ՆԱՏՕ–ին |armeniasputnik.am|
21:10 - 07 մարտի, 2024Խաչատուրյանը Դանիայի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային և գլոբալ իրողությունների առկա մարտահրավերները
20:20 - 07 մարտի, 2024Վարչապետը Պետական պահպանության ծառայության ծառայողներին է ներկայացրել նորանշանակ պետին
19:55 - 07 մարտի, 2024Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին
19:34 - 07 մարտի, 2024Առաջիկա մեկ տարվա ընթացքում կբացենք դեսպանատուն Երևանում. Կիպրոսի ԱԳ նախարար
19:32 - 07 մարտի, 2024