Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ [ՀՀ ՊՆ]
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է: |armeniasputnik.am|
Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին։ Ակնհայտորեն այդ հարցում Եգիպտոսի կառավարության աջակցության կարիքն ունենք, քանի որ գիտեք՝ պարզ չեն լոգիստիկ շղթաները։ Նախնական պայմանավորվածություն ունեցանք, կարծում եմ՝ գործնականում արդեն հնարավորինս արագ կկարողանանք իրագործել։ [Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում]
Հայաստանը պաշտոնական նամակով Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու իր հստակ դիրքորոշման մասին։ Այս մասին ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հայաստանն այս պահին կարողություն ունի օդանավակայանում ամբողջական վերահսկողություն իրականացնելու համար»։
Զախարովան, պատասխանելով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին հարցին, նշել է՝ իրենք առաջարկել են հայ դաշնակիցներին միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել, որպեսզի առարկայորեն քննարկեն եւ փորձեն ցրել նրանց մտահոգությունները։ «Պատասխան առայժմ չկա, այս նախաձեռնությանը նրանք առայժմ չեն պատասխանել», - նշել է նա:
Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ «Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ», - հաղորդում են փոխվարչապետի գրասենյակից:
Որքան հասկանում ենք, «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցով որոշումներ չեն եղել։ Այդ որոշումները մեզ ոչ ոք պաշտոնական խողովակներով չի հասցրել։ Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով ԱՊՀ կառույցների, ԵԱՏՄ կառույցների և երկկողմ հարաբերությունների մակարդակով։ [Դմիտրի Պեսկով]
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։
Փետրվարի վերջին ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ այցելել են Բաքվում Արցախի ապօրինաբար կալանավորված ղեկավարությանը: Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան: Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածների հետ եղել են անհատական հանդիպումներ, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել: |tert.am|
Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը, քննարկելով «Սիներջի» ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի իրավաչափության հարցը, արձանագրել է իրավունքի խախտում։ Մասնավորապես՝ դատարանը արձանագրել է, որ ի սկզբանե Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված ամենախիստ խափանման միջոց կալանքը եղել է ոչ իրավաչափ, և ստորադաս ատյանը հաշվի չի առել բազմաթիվ հակակշռող գործոններ, որոնց թվում հատուկ դեր ունի Լիլի Մկրյանի ընտանեկան կարգավիճակը, այն է՝ մայրական կաթով սնվող երկու տարեկան երեխայի հանգամանքը։ Ուստի արձանագրել է, որ կիրառված կալանքը չի եղել համաչափ։ [Փաստաբան Էրիկ Ալեքսանյան]
Սուրեն Պապիկյանն Իրանի զինված ուժերի շտաբի պետի հետ քննարկել է ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր
22:42 - 06 մարտի, 2024Նավալնու այրին և Զելենսկու կինը մերժել են Կոնգրեսում Բայդենի ելույթին ներկա լինելու հրավերը |azatutyun.am|
21:36 - 06 մարտի, 2024Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար |armeniasputnik.am|
21:16 - 06 մարտի, 2024Հայտնի է՝ որտեղ կանցկացվեն Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը. քննարկվել են նախապատրաստական աշխատանքները
21:08 - 06 մարտի, 2024Ըստ մեղադրանքի՝ Պեմզաշենում երեխաներից մեկին սպանել են մոր աչքի առաջ
20:59 - 06 մարտի, 2024ՄԻՊ-ում կանադացի հյուրերին են ներկայացվել Պաշտպանի աշխատակազմի գործունեության ուղղությունները
20:51 - 06 մարտի, 2024Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը
20:03 - 06 մարտի, 2024Նիքի Հեյլին դուրս եկավ ամերիկյան նախագահական ընտրապայքարից |hetq.am|
20:01 - 06 մարտի, 2024Իրանում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
19:38 - 06 մարտի, 2024Բաժնեմասի հավատարմագրային կառավարմանը վերաբերող օրենսդրական դրույթներում նոր կարգավորումներ են առաջարկվում
19:09 - 06 մարտի, 2024Սուրեն Պապիկյանն Իրանի զինված ուժերի շտաբի պետի հետ քննարկել է ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր
22:42 - 06 մարտի, 2024Նավալնու այրին և Զելենսկու կինը մերժել են Կոնգրեսում Բայդենի ելույթին ներկա լինելու հրավերը |azatutyun.am|
21:36 - 06 մարտի, 2024Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար |armeniasputnik.am|
21:16 - 06 մարտի, 2024Հայտնի է՝ որտեղ կանցկացվեն Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը. քննարկվել են նախապատրաստական աշխատանքները
21:08 - 06 մարտի, 2024Ըստ մեղադրանքի՝ Պեմզաշենում երեխաներից մեկին սպանել են մոր աչքի առաջ
20:59 - 06 մարտի, 2024ՄԻՊ-ում կանադացի հյուրերին են ներկայացվել Պաշտպանի աշխատակազմի գործունեության ուղղությունները
20:51 - 06 մարտի, 2024Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը
20:03 - 06 մարտի, 2024Նիքի Հեյլին դուրս եկավ ամերիկյան նախագահական ընտրապայքարից |hetq.am|
20:01 - 06 մարտի, 2024Իրանում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
19:38 - 06 մարտի, 2024Բաժնեմասի հավատարմագրային կառավարմանը վերաբերող օրենսդրական դրույթներում նոր կարգավորումներ են առաջարկվում
19:09 - 06 մարտի, 2024