Ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ մեկ պայթյուն: ՀՀ ՊՆ-ն հարակից հատվածի բնակիչներին խնդրում է ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել:
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: [ՀՀ ՆԳՆ]
ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում: Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է: [ՀՀ ՊՆ]
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Արցախի Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Այս գործով ամբաստանյալի աթոռին է փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ դատարանն այսօր հարցաքննեց երկու վկաների՝ Իշխանաձոր համայնքի նախկին ղեկավար Արսեն Թելունցին, որն ԱԹՍ-ի հարվածից հետո առաջինն է հասել դեպքի վայր, եւ Արմեն Ավետիսյանին, որն Իշխանաձորում ծառայություն է իրականացրել որպես ոստիկան։ Թելունցը պատմեց, որ հենց լսել են ԱԹՍ-ի ձայնը, ում հնարավոր է՝ տեղեկացրել են, որ պատսպարվեն․ «Ահագին երկար ժամանակ պտտվում էր էդ բեսպիլոտնիկը, հետո նկատեցի, որ մի հատ բեռնատար մեքենա ա բարձրանում պադյոմը։ Երեւի թե մի քանի րոպե հետո բեսպիլոտնիկը խփեց։ Անմիջապես գնացել եմ դեպքի վայր, հասել եմ, տեսել էդ վառվող մեքենան, դրա հետեւի մասում վիրավոր զինվոր կար»։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ-ն նախագահող Մալթայի արտգործնախարար Իեն Բորջի հետ։ Հեռախոսազրույցի մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։Բայրամովն ի թիվս այլ հարցերի, մանրամասնորեն տեղեկացրել է տարածաշրջանի ներկայիս իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացի մասին և ներկայացրել այդ հարցերում Ադրբեջանի մոտեցումները։ |azatutyun.am|
Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից: ՀՀ վարչապետի կողմից «4 գյուղերի» հարցի վերադարձը բանակցային կամ սահմանազատման օրակարգ, ընդ որում, ինչպես նշել է Ալիևը` հենց իր պահանջով, ադրբեջանական հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը չեզոքացնելու պատճառաբանությամբ, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում և խճճող է: Ուզում եմ վստահեցնել, որ ազատության մեջ լինելու դեպքում՝ իրականացվող քաղաքականության դեմ պայքարող տավուշեցիների կողքին կլինեի և համեստորեն կփորձեի կառուցողական աջակցություն ցուցաբերել նրանց: [ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյան]|168.am|
Կիրանցում այսօր ևս մեծ թվով ոստիկաններ կան, մուտքերը դեպի գյուղ փակ չեն, բայց դրսից եկած մեքենաներին թույլատրում են մտնել ստուգումներից հետո միայն։ Գյուղացիներն «Ազատության»-ն ասացին, որ տեղեկություններ չունեն կատարվող աշխատանքների վերաբերյալ, գյուղում սպասողական վիճակ է։ Ոստիկանների ուժեղացված հսկողությանը զուգահեռ Կիրանցի մի խումբ բնակիչներ նույնպես հսկում են Խեյրիմլիի մուտքը։ Ենթադրում են, որ ամեն վայրկյան չափագրողները կարող են իրենց գյուղի տարածք մտնել։ Գյուղապետ Կամո Շահինյանի տվյալներով՝ 57 սեփական հողակտոր կա, որոնք գյուղի կադաստրային քարտեզներով իրենցն են՝ փաստեր ունեն։ Բայց դրանք սահմանազատման քարտեզներում են նաև հայտնվել՝ որպես Ադրբեջանի նախկին տարածք։ Դատարան կդիմենք, ասում է գյուղապետը։ |azatutyun.am|
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք քննարկման համար կուտակվել են բազմաթիվ հարցեր։ [ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով] |tert.am|
Եկել ենք այն եզրակացությանը, որ պիտի միմյանց մայրաքաղաքներում դեսպանատներ բացենք։ Այս մասին հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին։ Պետեր Սիյարտոյի խոսքով՝ այս պահի դրությամբ կային հյուպատոսություններ. «Անցյալ մեկուկես տարիների մեր լավ ու աշխատող տնտեսական կապերի շնորհիվ հավատացած ենք, որ վաղուց արդեն ժամանակն է, որ դեսպանություններ բացենք 2 երկրներում»։
Միկա Բադալյանի փաստաբանական խումբը երեկվա միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել, և դրա վերաբերյալ կան անժխտելի ապացույցներ։
Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան |tert.am|
Այսօր 11:50Պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ-ն՝ ԶԼՄ-ներում շրջանառվող տեսանյութի մասին
Այսօր 11:39Արարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
Այսօր 11:37Օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը. հայտարարություն
Այսօր 11:34Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Այսօր 11:32Գևորգ Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Այսօր 11:01Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
Այսօր 10:41Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Այսօր 09:51ԱՄՆ-ը Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա. Միլլեր |azatutyun.am|
Այսօր 09:49Սի Ծինփինը ԵՄ-ին կոչ է արել միասին պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար |tert.am|
Այսօր 09:48Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան |tert.am|

Այսօր 09:48