ԵՄ դիտորդական առաքելությունն ամբողջ օրը հսկողություն է իրականացրել հայ–ադրբեջանական սահմանին և արձանագրել, որ ամեն ինչ հանգիստ է, ոչ մի արտառոց շարժում չի նկատվել, ասված է առաքելության X-ի էջում։ Դիտորդները նաև խաղաղ Զատիկ են մաղթել բոլորին։  |tert.am|

Պետական մարմինները վերջին տարիներին հանդես են եկել շինարարական մի շարք հավակնոտ նախագծերով, որոնք, սակայն, թերի են իրականացվել կամ անգամ չեն մեկնարկել։ Շուրջ 15 տարի առաջ մեկնարկած «Հյուսիս-հարավ» ճանապարհի որոշ հատվածների կառուցման աշխատանքներն այս իշխանությունների օրոք նույնպես դանդաղ են ընթանում։ Կառավարությունը դեռ 2021-ին Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը սահմանել էր որպես առաջնահերթություն։ Սակայն ավելի ուշ ՏԿԵՆ նախարարը հայտարարեց, որ  այդ հատվածի կառուցման ուղղությամբ կան մասնագիտական վեճեր, որոնց պատճառով շինարարությունը հետաձգվում է։ Այս հատվածի շինարարությունն պետք է սկսվեր 2023-ի աշնանը։ Սակայն հոկտեմբերին նոր միայն կնքվեց շինարարության պայմանագիր իրանական ընկերությունների հետ։ |civilnet.am|

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Զատկի իր ավանդական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին և Ադրբեջանին
 «Կոչ եմ անում բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել ու պահպանել տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է Հռոմի պապը։ |armeniasputnik.am|

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Զատկի իր ավանդական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին և Ադրբեջանին «Կոչ եմ անում բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել ու պահպանել տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է Հռոմի պապը։ |armeniasputnik.am|

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը: Երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում:

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք, խոստանալով օրական մինչև 20,000 ՀՀ դրամ եկամուտ։ Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։
Դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252: [ՆԳՆ ոստիկանություն]

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք, խոստանալով օրական մինչև 20,000 ՀՀ դրամ եկամուտ։ Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252: [ՆԳՆ ոստիկանություն]

Ավարտվել է խմբի կազմում առանձնապես խոշոր չափի՝ 66,91 գրամ քաշով «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի, 9.23 գրամ «Մարիխուանայի» ապրօրինի շրջանառության, ինչպես նաև կանեփի մեծաքանակ բույսեր աճեցնելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ Գառնի գյուղի բնակչուհին իրացման նպատակով թմրամիջոց պատրաստելու, աճեցնելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել ՌԴ քաղաքացի ամուսնու, նրա՝ ՌԴ քաղաքացի ընկերոջ և Երևանի բնակիչ մեկ այլ քաղաքացու հետ։ Նշված 4 անձինք շահադիտական նպատակով  թմրամիջոց պատրաստելու համար ապօրինի ձեռք են բերել, պահել և պատրաստել առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, պատրաստելու համար՝ պրեկուրսորներ։ Նրանց մեղադրանք է ներկայացվել, 4 անձինք կալանավորվել են, մեղադրական  եզրակացություններն ուղարկվել են դատարան։

Ավարտվել է խմբի կազմում առանձնապես խոշոր չափի՝ 66,91 գրամ քաշով «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի, 9.23 գրամ «Մարիխուանայի» ապրօրինի շրջանառության, ինչպես նաև կանեփի մեծաքանակ բույսեր աճեցնելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ Գառնի գյուղի բնակչուհին իրացման նպատակով թմրամիջոց պատրաստելու, աճեցնելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել ՌԴ քաղաքացի ամուսնու, նրա՝ ՌԴ քաղաքացի ընկերոջ և Երևանի բնակիչ մեկ այլ քաղաքացու հետ։ Նշված 4 անձինք շահադիտական նպատակով  թմրամիջոց պատրաստելու համար ապօրինի ձեռք են բերել, պահել և պատրաստել առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, պատրաստելու համար՝ պրեկուրսորներ։ Նրանց մեղադրանք է ներկայացվել, 4 անձինք կալանավորվել են, մեղադրական եզրակացություններն ուղարկվել են դատարան։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե «Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն [ապրիլի 5-ին կայանալիք] հանդիպման պես նախաձեռնությունները կարող են նոր սադրանքների դրդել Հայաստանին, որտեղ ռևանշիստական տրամադրություններ են տիրում»։ |azatutyun.am|

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Էլնուր Մամեդովը երեկ Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ հանդիպումն անցել է «բարեկամական և վստահելի մթնոլորտում, որը համահունչ է ռուս-ադրբեջանական դաշնակցային և ռազմավարական գործընկերային ոգուն»։ |azatutyun.am|

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

21:56 - 31 մարտի, 2024
ՌԴ-ն Ուկրաինայից պահանջել է ձերբակալել անվտանգության ծառայության ղեկավարին

ՌԴ-ն Ուկրաինայից պահանջել է ձերբակալել անվտանգության ծառայության ղեկավարին

21:44 - 31 մարտի, 2024
Լավ է ստանալ ԵՄ առաքելության հաստատումը, որ սահմանին արտասովոր շարժ չի նկատվել. Կլաար |azatutyun.am|

Լավ է ստանալ ԵՄ առաքելության հաստատումը, որ սահմանին արտասովոր շարժ չի նկատվել. Կլաար |azatutyun.am|

18:29 - 31 մարտի, 2024
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց շարժում չի արձանագրել |tert.am|

ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց շարժում չի արձանագրել |tert.am|

16:40 - 31 մարտի, 2024
Նոր թունելներ ու դպրոցներ, հին «Հյուսիս-հարավ»․ կառավարության անկատար խոստումները
 |civilnet.am|

Նոր թունելներ ու դպրոցներ, հին «Հյուսիս-հարավ»․ կառավարության անկատար խոստումները |civilnet.am|

16:17 - 31 մարտի, 2024
Թուրքիայի Անթալիա հանգստավայրում երկրաշարժ է տեղի ունեցել
 |shantnews.am|

Թուրքիայի Անթալիա հանգստավայրում երկրաշարժ է տեղի ունեցել |shantnews.am|

16:06 - 31 մարտի, 2024
Գիտարբուք Հրաչ Մարտիրոսյանի հետ․ «Մեր հարափոխ ու հավերժական Մայրենին»

Գիտարբուք Հրաչ Մարտիրոսյանի հետ․ «Մեր հարափոխ ու հավերժական Մայրենին»

16:06 - 31 մարտի, 2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

16:04 - 31 մարտի, 2024
Հայաստանի և Վրաստանի օրենսդիրները ստորագրել են համագործակցության հայտարարություն

Հայաստանի և Վրաստանի օրենսդիրները ստորագրել են համագործակցության հայտարարություն

16:02 - 31 մարտի, 2024
Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները հարաբերությունների կարգավորման համար․ Հռոմի Պապ
 |armeniasputnik.am|

Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները հարաբերությունների կարգավորման համար․ Հռոմի Պապ |armeniasputnik.am|

15:56 - 31 մարտի, 2024

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Ֆանտաստիկ գիտություն՝ իրականին զուգահեռ․ Համազգային գիտության շաբաթն ամփոփվում է

Ֆանտաստիկ գիտություն՝ իրականին զուգահեռ․ Համազգային գիտության շաբաթն ամփոփվում է

Ինչո՞ւ էր «Արմենիկումի» հետազոտական լաբորատորիայում հայտնվելուց հետո կատուն իսպաներենով մլավում, ի՞նչ էին ուզում փոխել այլժամանակայինները Սևանում, և, ի վեջո, ինչն էր խաթարել ապագայի վիրտուալ աշխարհի անդորրը, որ կամավոր Տաոն որոշեց վերադառնալ վտանգներով լի նյութական աշխարհ… Համազգային գիտության շաբաթվա շրջանակում ամփոփվել է «ԱրմՔոն» համայնքի  ու «Գիտուժ» նախաձեռնության հայտարարած գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը, և հայտնի են առաջին երեք մրցանակակիրների անունները։  Հեղինակների պատմվածքներին դեռ կհասցնեք ծանոթանալ առաջիկա օրերին։ Մինչ այդ առաջարկում եմ վերջին անգամ ինձ հետ շրջել Ազատության հրապարակում. «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած Համազգային գիտության շաբաթվա ու Գիտության փառատոնի վերջին օրն է, և փառատոնի ամփոփիչ թեման գիտական ֆանտաստիկան է։ Այսօր միայն Գիտության փառատոնի այցելուները չէ, որ դպրոցականներ են․ տաղավարներում հանդիպում եմ տարբեր կրթահամալիրների սաների, որոնք ներկայացնում են իրենց աշխատանքները։ «Քվանտ» վարժարանի տաղավարում ծանոթանում եմ 10-րդ դասարանցիների հետ, որոնք պատմում են վարժարանի աշկերտների նախագծերի մասին։ Տաղավարում ներկայացված է աշակերտների նախագծած ու պատրաստած ԱԹՍ-ն, որը հեռակառավարվում է, տեսախցիկով հետևում թիրախներին ու խոցում։ Աշակերտների նախագծած տանկն էլ կարողանում է շարժմանը զուգահեռ ֆիքսել ու հետևել տարբեր օբյեկտների։ Աշակերտների նախագծած ԱԹՍ-ն Ապա ծանոթանում եմ վարժարանի տնտեսագիտական հոսքում սովորող Տիգրանի հետ, որն ապրում է Քանաքեռ-Զեյթունում։ Տիգրանը հավաքագրել է իրենց վարչական շրջանում ճանապարհային ցանցի, խցանումների տարածաժամանակային բաշխվածության առանձնահատկությունների, ինչպես նաև հանրային տրանսպորտի հասանելիության մասին տվյալները, հասանելիության ինդեքս հաշվել ու այս ամենը ներկայացրել քարտեզների միջոցով։ Տիգրանը բացատրում է, թե ինչպես է հաշվել տրանսպորտային հասանելիության ինդեքսը Մինչև տաղավարներում Հայաստանի տարբեր վայրերից եկած դպրոցականները ծանոթանում են իրենց հասակակիցների աշխատանքներին, մեծ տաղավարում երեխաները ռոբոտ լեգոներով Մարս մոլորակում առաքելություն են իրականացնում ու նկարում։ Տաղավարներից մեկում ծանոթանում եմ «Այբ» դպրոցի սաներին, որոնք ինձ բացատրում են հրաբխի մոդելը, ապա խառնում են սոդան ու քացախը՝ ստանալով հրաբխի իմիտացիա։ Նրանց ընկերներն էլ փառատոնի այցելուներին պատմում են ամենատարբեր թեմաներից՝ ջրի շրջապտույտից մինչև մոլեկուլներ։ Մեծ տաղավարի մոտ հանդիպում եմ Space42 նախաձեռնության անդամներին։ Սիրողական աստղագետների այս համայնքն իրականացնում է «Աստղադիտարանը դպրոցում» նախագիծը, որի շրջանակում տարբեր դպրոցների հրավերներով աշակերտների համար աստղադիտումներ ու սեմինարներ է կազմակերպում։ Space42-ը նաև աստրոտուրեր է կազմակերպում՝ մարդկանց տանելով Հայաստանի մութ հատվածներ՝ աստղային երկնքին հետևելու։ Երեխաները նայում են Արևին Փառատոնի մասնակիցները նրանց տաղավարում հնարավորություն ունեն նայելու Արևին, իսկ մութն ընկնելուն պես՝ աստղերին ու մոլորակներին։ Դե վերջում էլ այցելում եմ ամենագիտաֆանտաստիկ տաղավար, որտեղ փառատոնի կազմակերպիչները խորհուրդ են տալիս, թե գիտաֆանտասիկ ժանրի ինչ գրքել կարդալ ու ինչ ֆիլմեր դիտել։ Այս տաղավարը լավ առիթ է՝ հիշելու այն բոլոր գիտաֆանտասիկ գրքերը, որոնք կիսատ եմ թողել, և ֆիլմերը, որոնք որոշել եմ դիտել, բայց այդպես էլ չեմ հասցրել։ Գիտական ֆանտասիկայով էլ ամփոփվում է Համազգային գիտության շաբաթը։ Վերջին մի քանի օրերի ընթացքում դպրոցականներն ու նաև մեծահասակները հասցրին ծանոթանալ Հայաստանի գիտական կազմակերպությունների ու համալսարանների գիտական թիմերին, լսել գիտնականների խորհուրդները գիտական կարիերայի ու մասնագիտական ընտրության մասին, ինչպես նաև ծանոթանալ գիտաֆանտաստիկ ժանրի ամենատարբեր գործերի։ Փառատոնի տաղավարներով վերջին պտույտիս ընթացքում հիշում եմ Գիտության շաբաթվա բովանդակության պատասխանատու Արման Գասպարայանի հետևյալ միտքը․ «Երբ ցանկացած հայտնի գիտնականի հարցնում են՝ ինչո՞ւ որոշեցիր գիտնական դառնալ, նա, որպես կանոն, գնում է իր վաղ մանկություն, երբ, օրինակ, ծնողների հետ գնացել է ինչ-որ թանգարան կամ այսպիսի գիտության փառատոնի կամ միջոցառման, և դա նրան ոգևորել է, որոշել է գիտնական դառնալ։ Մենք ուզում ենք այդպես ոգևորել շատ երեխաների, որ նրանք ապագայում գիտությունը ընտրեն»։   Աննա Սահակյան

Loading...