Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր X-ի էջում մեկնաբանել է ԵՄ առաքելության գրառումը.
 «Առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։ Այն բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես Վրաստանում տեղակայված ԵՄ առաքելությունն է ապահովում բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումների միջոցով»։ |1lurer.am| |1lurer.am|

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր X-ի էջում մեկնաբանել է ԵՄ առաքելության գրառումը. «Առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։ Այն բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես Վրաստանում տեղակայված ԵՄ առաքելությունն է ապահովում բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումների միջոցով»։ |1lurer.am| |1lurer.am|

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին, երկու մարդ է զոհվել։  Սիրիայում Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդական, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին զոհվել է Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։ |tert.am| |tert.am|

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը հերթական անգամ արդարացնում է մանդատը։  Գտնվելով տեղում` շփման գծին հնարավորինս մոտ, Եվրամիության առաքելությունը ցրում է կեղծ լուրերը և անաչառ տեղեկություն է տրամադրում միջազգային հանրությանը:

[Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի]  |1lurer.am|

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը հերթական անգամ արդարացնում է մանդատը։ Գտնվելով տեղում` շփման գծին հնարավորինս մոտ, Եվրամիության առաքելությունը ցրում է կեղծ լուրերը և անաչառ տեղեկություն է տրամադրում միջազգային հանրությանը: [Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի] |1lurer.am|

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում: ՀՀ ՊՆ հայտնում է, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության  պաշտպանությանը:  Ինչպես նշել էինք, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: 

[ՀՀ ՊՆ]

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում: ՀՀ ՊՆ հայտնում է, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության  պաշտպանությանը: Ինչպես նշել էինք, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: [ՀՀ ՊՆ]

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել․ 
«Ասօր կրկին հսկում էինք հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմը, ոչ մի արտառոց ռազմական տեղաշարժ չնկատվեց։ Խաղաղ զատկական երկուշաբթի էր»,- նշվում է հաղորդագրության մեջ։ |tert.am|

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել․ «Ասօր կրկին հսկում էինք հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմը, ոչ մի արտառոց ռազմական տեղաշարժ չնկատվեց։ Խաղաղ զատկական երկուշաբթի էր»,- նշվում է հաղորդագրության մեջ։ |tert.am|

44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձվել է Հակակոռուպցիոն դատարանին։ Նման որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանը՝ լուծելով քրեական գործի առարկայական ընդդատության հետ կապված երկու դատարանների միջեւ վեճը։ Հակակոռուպցիոն դատարանը, հիշեցնենք, վերջերս որոշել էր  Վերանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել Երեւանի քրեական դատարան՝ պատճառաբանությամբ, որ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նրան մեղսագրված հանցանքը այլեւս չի հանդիսանում կոռուպցիոն հանցանք, հետեւաբար այն պետք է քննի ոչ թե Հակակոռուպցիոն, այլ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։ Քրեական դատարանը, սակայն, չէր համաձայնել այս դիրքորոշմանը եւ դիմել էր Վճռաբեկ դատարանին՝ խնդրին լուծում տալու նպատակով։

 Գլխավոր դատախազությունը պահանջում է «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից, ԷՆ նախկին պաշտոնատար անձից ու ՍՊԸ-ների սեփականատիրոջից բռնագանձել անշարժ գույք, դրամական միջոցներ։ Մասնավորապես Հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքն ամբողջությամբ, 933 մլն 144 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 208 մլն 214 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ։

ԱԺԲ ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով «հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, որոնց օրինականությունն ստուգելուն, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացները շարունակվում են»։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ |azatutyun.am|

Արգենտինական «Todos Noticias» ՀԸ-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ի պատասխան հարցին, թե պլանավորո՞ւմ է Հայաստանն ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին, ասել է․ «Մենք արդեն իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն ունենք, մենք մասնակցում ենք խաղաղապահ գործողությունների, մենք եղել ենք Աֆղանստանում, մենք վերջերս ավելացրել ենք մեր խաղաղապահների թիվը Կոսովոյում։ Մենք համագործակցության ֆորմատ ունենք։ Եթե Դուք նկատի ունեք ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը կամ ձգտումները, ոչ, Հայաստանի օրակարգում այս պահին նման հարց չկա»։

 ԵՄ դիտորդական առաքելությունն ամբողջ օրը հսկողություն է իրականացրել հայ–ադրբեջանական սահմանին և արձանագրել, որ ամեն ինչ հանգիստ է, ոչ մի արտառոց շարժում չի նկատվել, ասված է առաքելության X-ի էջում։ Դիտորդները նաև խաղաղ Զատիկ են մաղթել բոլորին։  |tert.am|

ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար. մտահոգությունները պետք է լուծվեն անվտանգ միջավայրում. Կլաար
 |1lurer.am|

ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար. մտահոգությունները պետք է լուծվեն անվտանգ միջավայրում. Կլաար |1lurer.am|

22:09 - 01 ապրիլի, 2024
Սիրիայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի հարվածին․ իրանական լրատվամիջոց
 |armenpress.am|

Սիրիայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի հարվածին․ իրանական լրատվամիջոց |armenpress.am|

22:03 - 01 ապրիլի, 2024
Իրանցի գեներալ է զոհվել Դամասկոսում Իրանի դեսպանության վրա Իսրայելի հարձակման հետևանքով
 |tert.am|

Իրանցի գեներալ է զոհվել Դամասկոսում Իրանի դեսպանության վրա Իսրայելի հարձակման հետևանքով |tert.am|

21:27 - 01 ապրիլի, 2024
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Հայաստանում ամենախոշոր ասորական համայնք

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Հայաստանում ամենախոշոր ասորական համայնք

21:23 - 01 ապրիլի, 2024
Գտնվելով շփման գծին հնարավորինս մոտ` Եվրամիության առաքելությունը ցրում է կեղծ լուրերը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
 |1lurer.am|

Գտնվելով շփման գծին հնարավորինս մոտ` Եվրամիության առաքելությունը ցրում է կեղծ լուրերը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան |1lurer.am|

20:43 - 01 ապրիլի, 2024
ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է․ դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ․ ՊՆ

ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է․ դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ․ ՊՆ

20:40 - 01 ապրիլի, 2024
Հայ-ադրբեջանական սահմանին այսօր ևս ոչ մի արտառոց ռшզմական տեղաշարժ չնկատեցինք․ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն
 |tert.am|

Հայ-ադրբեջանական սահմանին այսօր ևս ոչ մի արտառոց ռшզմական տեղաշարժ չնկատեցինք․ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն |tert.am|

20:13 - 01 ապրիլի, 2024
Սիրիական հեռուստաալիքը հաղորդել է Իսրայելի կողմից Դամասկոսի շենքերից մեկին հարվածելու մասին
 |armenpress.am|

Սիրիական հեռուստաալիքը հաղորդել է Իսրայելի կողմից Դամասկոսի շենքերից մեկին հարվածելու մասին |armenpress.am|

19:45 - 01 ապրիլի, 2024
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և «3+3» ձևաչափով համագործակցության զարգացումը
 |tert.am|

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և «3+3» ձևաչափով համագործակցության զարգացումը |tert.am|

19:18 - 01 ապրիլի, 2024
ՀԱՊԿ-ն արձագանքել է պատասխանատվության գոտու վերաբերյալ Փաշինյանի հարցին |1lurer.am|

ՀԱՊԿ-ն արձագանքել է պատասխանատվության գոտու վերաբերյալ Փաշինյանի հարցին |1lurer.am|

18:41 - 01 ապրիլի, 2024

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Ֆանտաստիկ գիտություն՝ իրականին զուգահեռ․ Համազգային գիտության շաբաթն ամփոփվում է

Ֆանտաստիկ գիտություն՝ իրականին զուգահեռ․ Համազգային գիտության շաբաթն ամփոփվում է

Ինչո՞ւ էր «Արմենիկումի» հետազոտական լաբորատորիայում հայտնվելուց հետո կատուն իսպաներենով մլավում, ի՞նչ էին ուզում փոխել այլժամանակայինները Սևանում, և, ի վեջո, ինչն էր խաթարել ապագայի վիրտուալ աշխարհի անդորրը, որ կամավոր Տաոն որոշեց վերադառնալ վտանգներով լի նյութական աշխարհ… Համազգային գիտության շաբաթվա շրջանակում ամփոփվել է «ԱրմՔոն» համայնքի  ու «Գիտուժ» նախաձեռնության հայտարարած գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը, և հայտնի են առաջին երեք մրցանակակիրների անունները։  Հեղինակների պատմվածքներին դեռ կհասցնեք ծանոթանալ առաջիկա օրերին։ Մինչ այդ առաջարկում եմ վերջին անգամ ինձ հետ շրջել Ազատության հրապարակում. «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած Համազգային գիտության շաբաթվա ու Գիտության փառատոնի վերջին օրն է, և փառատոնի ամփոփիչ թեման գիտական ֆանտաստիկան է։ Այսօր միայն Գիտության փառատոնի այցելուները չէ, որ դպրոցականներ են․ տաղավարներում հանդիպում եմ տարբեր կրթահամալիրների սաների, որոնք ներկայացնում են իրենց աշխատանքները։ «Քվանտ» վարժարանի տաղավարում ծանոթանում եմ 10-րդ դասարանցիների հետ, որոնք պատմում են վարժարանի աշկերտների նախագծերի մասին։ Տաղավարում ներկայացված է աշակերտների նախագծած ու պատրաստած ԱԹՍ-ն, որը հեռակառավարվում է, տեսախցիկով հետևում թիրախներին ու խոցում։ Աշակերտների նախագծած տանկն էլ կարողանում է շարժմանը զուգահեռ ֆիքսել ու հետևել տարբեր օբյեկտների։ Աշակերտների նախագծած ԱԹՍ-ն Ապա ծանոթանում եմ վարժարանի տնտեսագիտական հոսքում սովորող Տիգրանի հետ, որն ապրում է Քանաքեռ-Զեյթունում։ Տիգրանը հավաքագրել է իրենց վարչական շրջանում ճանապարհային ցանցի, խցանումների տարածաժամանակային բաշխվածության առանձնահատկությունների, ինչպես նաև հանրային տրանսպորտի հասանելիության մասին տվյալները, հասանելիության ինդեքս հաշվել ու այս ամենը ներկայացրել քարտեզների միջոցով։ Տիգրանը բացատրում է, թե ինչպես է հաշվել տրանսպորտային հասանելիության ինդեքսը Մինչև տաղավարներում Հայաստանի տարբեր վայրերից եկած դպրոցականները ծանոթանում են իրենց հասակակիցների աշխատանքներին, մեծ տաղավարում երեխաները ռոբոտ լեգոներով Մարս մոլորակում առաքելություն են իրականացնում ու նկարում։ Տաղավարներից մեկում ծանոթանում եմ «Այբ» դպրոցի սաներին, որոնք ինձ բացատրում են հրաբխի մոդելը, ապա խառնում են սոդան ու քացախը՝ ստանալով հրաբխի իմիտացիա։ Նրանց ընկերներն էլ փառատոնի այցելուներին պատմում են ամենատարբեր թեմաներից՝ ջրի շրջապտույտից մինչև մոլեկուլներ։ Մեծ տաղավարի մոտ հանդիպում եմ Space42 նախաձեռնության անդամներին։ Սիրողական աստղագետների այս համայնքն իրականացնում է «Աստղադիտարանը դպրոցում» նախագիծը, որի շրջանակում տարբեր դպրոցների հրավերներով աշակերտների համար աստղադիտումներ ու սեմինարներ է կազմակերպում։ Space42-ը նաև աստրոտուրեր է կազմակերպում՝ մարդկանց տանելով Հայաստանի մութ հատվածներ՝ աստղային երկնքին հետևելու։ Երեխաները նայում են Արևին Փառատոնի մասնակիցները նրանց տաղավարում հնարավորություն ունեն նայելու Արևին, իսկ մութն ընկնելուն պես՝ աստղերին ու մոլորակներին։ Դե վերջում էլ այցելում եմ ամենագիտաֆանտաստիկ տաղավար, որտեղ փառատոնի կազմակերպիչները խորհուրդ են տալիս, թե գիտաֆանտասիկ ժանրի ինչ գրքել կարդալ ու ինչ ֆիլմեր դիտել։ Այս տաղավարը լավ առիթ է՝ հիշելու այն բոլոր գիտաֆանտասիկ գրքերը, որոնք կիսատ եմ թողել, և ֆիլմերը, որոնք որոշել եմ դիտել, բայց այդպես էլ չեմ հասցրել։ Գիտական ֆանտասիկայով էլ ամփոփվում է Համազգային գիտության շաբաթը։ Վերջին մի քանի օրերի ընթացքում դպրոցականներն ու նաև մեծահասակները հասցրին ծանոթանալ Հայաստանի գիտական կազմակերպությունների ու համալսարանների գիտական թիմերին, լսել գիտնականների խորհուրդները գիտական կարիերայի ու մասնագիտական ընտրության մասին, ինչպես նաև ծանոթանալ գիտաֆանտաստիկ ժանրի ամենատարբեր գործերի։ Փառատոնի տաղավարներով վերջին պտույտիս ընթացքում հիշում եմ Գիտության շաբաթվա բովանդակության պատասխանատու Արման Գասպարայանի հետևյալ միտքը․ «Երբ ցանկացած հայտնի գիտնականի հարցնում են՝ ինչո՞ւ որոշեցիր գիտնական դառնալ, նա, որպես կանոն, գնում է իր վաղ մանկություն, երբ, օրինակ, ծնողների հետ գնացել է ինչ-որ թանգարան կամ այսպիսի գիտության փառատոնի կամ միջոցառման, և դա նրան ոգևորել է, որոշել է գիտնական դառնալ։ Մենք ուզում ենք այդպես ոգևորել շատ երեխաների, որ նրանք ապագայում գիտությունը ընտրեն»։   Աննա Սահակյան

Loading...