ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանը։ 
 «ԱՄՆ-ն հաստատակամ է մնում՝ օգնելով Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման և ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։ Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»,- գրել է Բլինքենը։ |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանը։ «ԱՄՆ-ն հաստատակամ է մնում՝ օգնելով Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման և ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։ Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»,- գրել է Բլինքենը։ |armenpress.am|

 Ռուսաստանը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը դիտարկում է որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Գերատեսչությունից նշում են`Մոսկվային հայտնի է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ձգտում են հասնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերմանը։ |armeniasputnik.am|

Ռուսաստանը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը դիտարկում է որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Գերատեսչությունից նշում են`Մոսկվային հայտնի է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ձգտում են հասնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերմանը։ |armeniasputnik.am|

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և փախստականների բնակարանային կարիքների, հոգեսոցիալական աջակցության բավարարման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին ՄըքՔին։
 «Մենք հավաքվել ենք այստեղ վերահաստատելու ժողովրդավարական և բարգավաճ Հայաստանին աջակցելու մեր ջանքերը և մեր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ընդգծեց ՄըքՔին։ |armenpress.am|

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և փախստականների բնակարանային կարիքների, հոգեսոցիալական աջակցության բավարարման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին ՄըքՔին։ «Մենք հավաքվել ենք այստեղ վերահաստատելու ժողովրդավարական և բարգավաճ Հայաստանին աջակցելու մեր ջանքերը և մեր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ընդգծեց ՄըքՔին։ |armenpress.am|

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
[ՀՀ ՊՆ]

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ [ՀՀ ՊՆ]

ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։ ԳԱԱ-ն առաջարկել է բուհերից դուրս ունենալ առանձին գործող, գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ինչպես նաև  ներկայացրել գիտության և բարձրագույն կրթության համագործակցության տարբերակներ։

ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։ ԳԱԱ-ն առաջարկել է բուհերից դուրս ունենալ առանձին գործող, գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ինչպես նաև ներկայացրել գիտության և բարձրագույն կրթության համագործակցության տարբերակներ։

 Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ուզում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, որը խաղաղ է ապրում իր հարևանների հետ և միացված է տարածաշրջանին ու աշխարհին։ Այս մասին ասաց պետքարտուղար Բլինքենը։ «Շարունակելու ենք աջակցել 100 հազար տեղահանված արցախցիներին, դա կարևոր է Հայաստանի երկարաժամկետ քաղաքացիական բարեկեցության տեսանկյունից։ Սատարելու ենք այդ մարդկանց ինտեգրումը տնտեսության, հասարակության մեջ, ինչը ենթադրում է բնակարանների, աշխատանքի, կրթության ապահովում»,- նշեց ամերիկացի դիվանագետը։ Նա եզրափակեց՝ Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումը կարևոր է անվտանգության ու բարեկեցության հասնելու համար։ Բլինքենը նաև աջակցություն հայտնեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։|civilnet.am|

Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ուզում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, որը խաղաղ է ապրում իր հարևանների հետ և միացված է տարածաշրջանին ու աշխարհին։ Այս մասին ասաց պետքարտուղար Բլինքենը։ «Շարունակելու ենք աջակցել 100 հազար տեղահանված արցախցիներին, դա կարևոր է Հայաստանի երկարաժամկետ քաղաքացիական բարեկեցության տեսանկյունից։ Սատարելու ենք այդ մարդկանց ինտեգրումը տնտեսության, հասարակության մեջ, ինչը ենթադրում է բնակարանների, աշխատանքի, կրթության ապահովում»,- նշեց ամերիկացի դիվանագետը։ Նա եզրափակեց՝ Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումը կարևոր է անվտանգության ու բարեկեցության հասնելու համար։ Բլինքենը նաև աջակցություն հայտնեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։|civilnet.am|

 Դատավոր Կարապետ Բադալյանի կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ գումար։

Դատավոր Կարապետ Բադալյանի կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ գումար։

 Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները կներգրավվեն ականազերծման աշխատանքնում։ Համապատասխան աշխատանքներ են տարվում ականազերծման գործողություններին ռուսական խաղաղապահ զորակազմի մասնակցության փաստաթղթավորման հետ կապված։  [Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանով] |factor.am|

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները կներգրավվեն ականազերծման աշխատանքնում։ Համապատասխան աշխատանքներ են տարվում ականազերծման գործողություններին ռուսական խաղաղապահ զորակազմի մասնակցության փաստաթղթավորման հետ կապված։ [Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանով] |factor.am|

 Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Վաղը նախատեսված է Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Վաղը նախատեսված է Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարը և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։ Նա նշել է, որ ԵՄ-ն հանձնառու է նաև տարածաշրջանում իրավիճակի կայունությանը։ «Այս նոր օրակարգը հիմնված է անցյալի գործակցության վրա, բայց ավելի շոշափելի է. աշխատանքն ընթանում է բոլոր ուղղություններով: Թե՛ ՀՀ-ում, թե՛ ԵՄ-ում արձանագրում են, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը, երկխոսությունը այսքան դինամիկ չի եղել: ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունությանը և կարգավորմանը՝ ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրախորհուրդը»,- ասել է դեսպանը: |1lurer.am|

ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարը և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։ Նա նշել է, որ ԵՄ-ն հանձնառու է նաև տարածաշրջանում իրավիճակի կայունությանը։ «Այս նոր օրակարգը հիմնված է անցյալի գործակցության վրա, բայց ավելի շոշափելի է. աշխատանքն ընթանում է բոլոր ուղղություններով: Թե՛ ՀՀ-ում, թե՛ ԵՄ-ում արձանագրում են, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը, երկխոսությունը այսքան դինամիկ չի եղել: ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունությանը և կարգավորմանը՝ ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրախորհուրդը»,- ասել է դեսպանը: |1lurer.am|

ԱՄՆ-ն հաստատակամ է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարգավաճման հարցում․ Էնթոնի Բլինքեն
 |armenpress.am|

ԱՄՆ-ն հաստատակամ է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարգավաճման հարցում․ Էնթոնի Բլինքեն |armenpress.am|

22:48 - 05 ապրիլի, 2024
ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը Հարավային Կովկասը դիմակայության մեջ ներքաշելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը Հարավային Կովկասը դիմակայության մեջ ներքաշելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ

21:26 - 05 ապրիլի, 2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ընդհատվել է Նյու Յորքից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի պատճառով
 |1lurer.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ընդհատվել է Նյու Յորքից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի պատճառով |1lurer.am|

20:55 - 05 ապրիլի, 2024
ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
 |armenpress.am|

ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար |armenpress.am|

20:41 - 05 ապրիլի, 2024
Ռաֆայել Գևորգյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում

Ռաֆայել Գևորգյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում

20:36 - 05 ապրիլի, 2024
ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին․ Ջեյմս Օ’Բրայեն
 |armenpress.am|

ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին․ Ջեյմս Օ’Բրայեն |armenpress.am|

19:36 - 05 ապրիլի, 2024
«Եվրաջասթի» համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա ՀՀ-ԵՄ իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման հարցում. Միրզոյան

«Եվրաջասթի» համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա ՀՀ-ԵՄ իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման հարցում. Միրզոյան

19:35 - 05 ապրիլի, 2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն Չինարիի և Վերին Շորժայի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Չինարիի և Վերին Շորժայի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

18:52 - 05 ապրիլի, 2024
ԱՄՆ-ն և ՀՀ-ն ուսումնասիրում են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները․ Ջեյմս Օ’Բրայեն
 |armenpress.am|

ԱՄՆ-ն և ՀՀ-ն ուսումնասիրում են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները․ Ջեյմս Օ’Բրայեն |armenpress.am|

18:48 - 05 ապրիլի, 2024
Պապիկյանն այցելել է ռազմական ակադեմիա․ դիտարկել է նոր կառուցված արգելագոտին և մագլցման աշտարակը

Պապիկյանն այցելել է ռազմական ակադեմիա․ դիտարկել է նոր կառուցված արգելագոտին և մագլցման աշտարակը

18:20 - 05 ապրիլի, 2024
ԱՄՆ-ն հաստատակամ է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարգավաճման հարցում․ Էնթոնի Բլինքեն
 |armenpress.am|

ԱՄՆ-ն հաստատակամ է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարգավաճման հարցում․ Էնթոնի Բլինքեն |armenpress.am|

22:48 - 05 ապրիլի, 2024
ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը Հարավային Կովկասը դիմակայության մեջ ներքաշելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը Հարավային Կովկասը դիմակայության մեջ ներքաշելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ

21:26 - 05 ապրիլի, 2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ընդհատվել է Նյու Յորքից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի պատճառով
 |1lurer.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ընդհատվել է Նյու Յորքից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի պատճառով |1lurer.am|

20:55 - 05 ապրիլի, 2024
ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
 |armenpress.am|

ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար |armenpress.am|

20:41 - 05 ապրիլի, 2024
Ռաֆայել Գևորգյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում

Ռաֆայել Գևորգյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում

20:36 - 05 ապրիլի, 2024
ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին․ Ջեյմս Օ’Բրայեն
 |armenpress.am|

ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին․ Ջեյմս Օ’Բրայեն |armenpress.am|

19:36 - 05 ապրիլի, 2024
«Եվրաջասթի» համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա ՀՀ-ԵՄ իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման հարցում. Միրզոյան

«Եվրաջասթի» համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա ՀՀ-ԵՄ իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման հարցում. Միրզոյան

19:35 - 05 ապրիլի, 2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն Չինարիի և Վերին Շորժայի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Չինարիի և Վերին Շորժայի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

18:52 - 05 ապրիլի, 2024
ԱՄՆ-ն և ՀՀ-ն ուսումնասիրում են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները․ Ջեյմս Օ’Բրայեն
 |armenpress.am|

ԱՄՆ-ն և ՀՀ-ն ուսումնասիրում են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները․ Ջեյմս Օ’Բրայեն |armenpress.am|

18:48 - 05 ապրիլի, 2024
Պապիկյանն այցելել է ռազմական ակադեմիա․ դիտարկել է նոր կառուցված արգելագոտին և մագլցման աշտարակը

Պապիկյանն այցելել է ռազմական ակադեմիա․ դիտարկել է նոր կառուցված արգելագոտին և մագլցման աշտարակը

18:20 - 05 ապրիլի, 2024
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Հասարակությունը` ուսումնասիրության օբյեկտ. լաբորատորիայից ներս ՀՌԿԿ-Հայաստանն է

Հասարակությունը` ուսումնասիրության օբյեկտ. լաբորատորիայից ներս ՀՌԿԿ-Հայաստանն է

2022-ի դրությամբ հայաստանցիների 79%-ը կարծում է, որ կարող է ազատ ասել այն, ինչ մտածում է, 84%-ը քաղաքական լուրեր ստանում է սոցիալական ցանցերից, 70%-ը չի ցանկանում լքել երկիրը․․․ «Կովկասյան բարոմետր» հետազոտության այս տվյալները ներկայացնում են, թե ինչպիսին է Հայաստանում հանրային կարծիքը այս կամ այն հարցի շուրջ։ Իակ ինչո՞ւ բարոմետր․․․ Բարոմետրը սարք է, որը չափում է մթնոլորտային ճնշումը։ Սոցիոլոգիայում, սակայն, բառն այլ նշանակություն է ստացել։ Այստեղ ևս բարոմետրը «չափում է», բայց ոչ թե մթնոլորտային ճնշումը, այլ այն, թե ինչպես է փոխվում հանրային կարծիքը։ Առաջարկում ենք մեզ հետ տեղափոխվել լաբորատորիայից ներս ու բացահայտել, թե ինչ է հանրային կարծիքը, ովքեր և ինչպես են «չափում» այն։   Հետազոտական ռեսուրսներ ու կարողություններ Հարավային Կովկասում 2003-ին Եվրասիա համագործակցության հիմնադրամը Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի աջակցությամբ Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում հիմնադրեց քույր կազմակերպություններ՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ։ Այս կառույցների ստեղծման նպատակը երեք երկրներից յուրաքանչյուրում հասարակագիտական հետազոտական ռեսուրսների ու կարողությունների զարգացումն էր։ «Հիմնադրման օրվանից ի վեր պարզ է եղել՝ կարևոր է, որ հետազոտությունը լինի անկախ։ Հիմնադիրներն ի սկզբանե ստեղծեցին ՀՌԿԿ-ները, որ նրանք կայանան որպես անկախ հետազոտական կազմակերպություններ»,- ասում է ՀՌԿԿ-Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը։ Սոնա Բալասանյանը Ինչպես և որոշված էր,  2013-ին Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցավ ՀՌԿԿ-ների լիովին անկախացում։ Ադրբեջանում, սակայն, հետազոտական միջավայրը հնարավորություն չտվեց, որ անկախացում տեղի ունենա․ ՀՌԿԿ-Ադրբեջանը մինչև օրս էլ շարունակում է գործել Եվրասիա համագործակցության հիմնադրամի ներքո։ Մինչև 2020-ը ՀՌԿԿ-Հայաստանի համար Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) հյուրընկալող կառույց էր․ այդ շրջանում ՀՌԿԿ-ն տեղակայված էր ԵՊՀ-ում և համալսարանին ապահովում էր իր տվյալադարանով, գիտական գրականությամբ ու այլ ռեսուրսներով։ 2021-ից արդեն ՀՌԿԿ-Հայաստանը գործում է ԵՊՀ-ից դուրս։ Սոնա Բալասանյանը հիշում է, որ ՀՌԿԿ-Հայաստանին ծանոթ էր դեռ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում սովորելու և դասավանդելու տարիներին, երբ Կենտրոնը տեղակայված էր համալսարանում։  Սոնան, որ միշտ հետաքրքրված է եղել հետազոտությունների նախագծմամբ, ասում է՝ ինքը հետազոտության նախագծմանը վերաբերում է այնպես, ինչպես դիզայները տարածության ձևավորմանը։  «Մենք ճանաչում ենք սոցիալական խնդիրները, հետո հասկանում ենք մեր ձեռքի տակ ունեցած մեթոդաբանական գործիքները ու այդ գործիքներով սկսում ենք հնարավորինս արդյունավետ կերպով հասկանալ հիմնախնդիրները, դրանք վերլուծելու և լուծումներ առաջարկելու ճանապարհը»,- ասում է նա։ Հենց այս հետաքրքրությունն էլ սոցիոլոգիայի ֆակուլտետն ավարտելուց ու ասպիրանտական թեզը պաշտպանելուց հետո Սոնային տարավ Օքսֆորդի համալսարանի` կրթության գծով մագիստրատուրա։ Մագիստրոսական այս ծրագիրը վերաբերում էր կրթության մասին հետազոտությունների մեթոդաբանությանը, նախագծմանը և իրականացմանը։ 2016-ին Սոնան վերադարձավ Հայաստան ու միացավ ՀՌԿԿ-Հայաստանին՝ որպես հետազոտությունների գծով տնօրեն։ «Հիշում եմ, որ առաջին տարին էյֆորիայի մեջ էի։ Երբ ինձ հարցնում էին՝ ինչ ես անում, ասում էի՝ ես կարծես ամբողջ կյանքում սովորած լինեմ այն աշխատանքի համար, որն անում եմ»,- պատմում է նա։ Արդեն 2019-ին Սոնան ստանձնեց ՀՌԿԿ-Հայաստանի գործադիր տնօրենի պաշտոնը։ Խոսելով հետազոտական գործունեությանը զուգահեռ վարչական աշխատանք կատարելու մասին՝ նա նշում է՝ սկզբում մտահոգություններ ուներ, բայց այդ որոշման համար չի փոշմանում։ «Երբ որպես հետազոտող ուզում ես ստեղծել համապատասխան հետազոտական միջավայր և քո կենսագործունեությամբ նպաստել հետազոտության զարգացմանը, պիտի սովորես հետազոտության կառավարում, հասկանաս՝ ինչպես նախագծել հետազոտությունն այնպես, որ ֆինանսավորում բերի, ինչպես ծախսարդյունավետ կերպով կազմակերպել հետազոտողների կյանքը և հետազոտական աշխատանքները։ Երբ տեսնում ես, թե վարչական աշխատանքով ինչքան ես հետազոտությանը նպաստում, կրթում, կարողություններ զարգացնում, մարդկանց, ռեսուրսներ ներգրավում, սկսում ես այդ աշխատանքի կարևորությունը տեսնել»,- ասում է նա։ Այժմ Սոնան ՀՌԿԿ-Հայաստանը ղեկավարելուն զուգահեռ Վիեննայի համալսարանում ասպիրանտական երկրորդ կրթությունն է ստանում՝ կրթության սոցիոլոգիա ուղղությամբ։   Հանրային կարծիքի չափումները «Կենտրոնասիական բարոմետր», «Եվրոբարոմետր»․ սրանք տվյալ տարածաշրջանների երկրներն ընդգրկող հանրային կարծիքի հարցումներ են։ 2004-ից սկսած՝ այս շարքին ավելացել է նաև Կովկասյան բարոմետրը։  «Երբ ստեղծվում էին ՀՌԿԿ-ները, Կովկասում դեռ այսքան զարգացած չէր հասարակագիտական հետազոտական ներուժը, և ՀՌԿԿ-ները գալիս էին այդ զարգացումը բերելու»,- ասում է Սոնան։ Հանրային կարծիքն արտահայտում է որևէ հասարակությունում անհատների ընդհանրացված կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ և սովորաբար սերտորեն կապվում է ժողովրդավարական գործընթացների հետ, քանի որ այն միջոց է՝ որոշում կայացնողներին տեղեկացնելու, թե ինչ են մտածում մարդիկ հատկապես հանրային կառավարմանը վերաբերող հարցերի շուրջ։ «Սոցիոլոգները հասկացան, որ հանրային կարծիքն իրենց ուսումնասիրության օբյեկտն է, այն ժամանակ, երբ ոգեշնչվեցին բնագիտությունից և որոշարկեցին, որ պետք է լինի գիտություն, որն ուսումնասիրում է հասարակությունը։ Հասարակությունը նույն տիպի տերմին է, ինչպես տիեզերքը, ատոմը, օրգանիզմը»- ասում է Սոնա Բալասանյանը։  Նա նշում է` հանրային կարծիքն ունի և՛ որակական, և՛ քանակական դրսևորումներ.  «Քանակական հետազոտությունն ուսումնասիրում է, այպես կոչված, միջին վիճակագրական քաղաքացիներին, իսկ որակականը՝ նրանց, ովքեր դուրս են մնացել այդ հիմնական խմբերից»,- բացատրում է ՀՌԿԿ-Հայաստանի գործադիր տնօրենը։ Քանակական հետազոտության օրինակ է հենց «Կովկասյան բարոմետր»-ը, որի շրջանակում իրականացվում են հանրային կարծիքի ներկայացուցչական հարցումներ։ Հարցման այս ձևը կոչվում է ներկայացուցչական, քանի որ դրան մասնակցող մարդիկ ներկայացնում են ողջ ազգաբնակչությունը։ Նման ներկայացուցչականություն ապահովելու համար սոցիոլոգներն օգտվում են Վիճակագրական կոմիտեի ժողովրդագրական տվյալներից, որոնց հիման վրա էլ ընտրանք են կազմում։ «Կովկասյան բարոմետր»-ի վերջին հարցման փաստացի ընտրանքն, օրինակ, հետևյալն է.  55%-ը կանայք են, 45%-ը՝ տղամարդիկ, 31%-ն ապրում են Երևանում, 32-%-ը՝ այլ քաղաքներում, 37%-ը՝ գյուղերում։ Այս և մնացած չափորոշիչները՝ տարիք, կրթություն, զբաղվածություն, արտահայտում են Հայաստանի ողջ բնակչության ժողովրդագրական պատկերը։ ՀՌԿԿ-Հայաստանի՝ հետազոտության գծով տնօրենը՝ Լիլիթ Եզեկյանը, քանակական ներկայացուցչական հարցումների ընտրանքը համեմատում է ծաղկեփնջի հետ։ Եթե ազգաբնակչությունը բաժանվում է խմբերի՝ ըստ սեռի, տարիքի կամ բնակության վայրի, ապա յուրաքանչյուր խումբ ծաղկի մի տեսակ է։ Եթե հարցումներին մասնակցելու հնարավորություն ունենան բոլոր խմբերի ներկայացուցիչները (բոլոր տեսակի ծաղիկները)՝ ըստ ժողովրդագրական տվյալների համամասնության, ապա կստացվի ճիշտ ընտրանք (ծաղկեփունջ)։ «Մաթեմատիկական հաշվարկ կա, որ եթե դուք 18 տարեկան և բարձր 2.4 միլիոն հայերի շրջանում հարցում անցկացնեք և հարցում անցկացնեք 1067 հայերի շրջանում, բայց ճիշտ ընտրված ծաղկեփնջով, շեղումը լինելու է մոտ 3%, և դուք 95 % համոզվածությամբ կարող եք պնդել, որ այս 1067-ն արտահայտում է ամբողջ 2.4 միլիոն բնակչության կարծիքը»,- ասում է Լիլիթը։ Լիլիթ Եզեկյանը Կարևոր է նաև այն, որ ընտրանքի ձևավորումից հետո հարցումների համար չեն ընտրվում աշխարհագրորեն իրար մոտ տարածքներ։ Մի տնային տնտեսությունում հարցում անցկացնելուց հետո հարցազրուցավարները պետք է բաց թողնեն մոտակա մի քանի շենքերը/տները։ «Եթե, օրինակ, ես և իմ հարևաններն ապրում ենք քաղաքի որևէ մասում, գնում ենք նույն խանութը, մոտավորապես նույն այգուց, դպրոցից, մանկապարտեզից ենք օգտվում, ենթադրվում է, որ միջինում (չեմ ասում՝ ամբողջությամբ) մեր ունեցած փորձառությունները մոտ են իրար։ Դրա համար, երբ որ ընտրանք ենք կազմում, աշխատում ենք ընտրել աշխարհագրորեն իրարից հեռու տեղեր»,- ասում է Լիլիթը։ Քանակական այլ հետազոտությունների դեպքում, որոնք ներկայացուցչական չեն, խոսվում է հարցվածների, ոչ թե ամբողջ ազգաբնակչության մասին։ «Հանրային կարծիքի ուսումնասիրություններն ընկալման ուսումնասիրություններ են։ Մարդիկ սովորաբար ասում են այն, ինչ ընկալում են, ոչ թե այն, ինչ ապրում են։ Ապրելու կենսափորձը մի բան է, ընկալածը՝ մի այլ բան»,- ասում է Սոնան։ Նա հանրային կարծիքի հարցումները համեմատում է պոլարոիդով կյանքի մի ակնթարթ ֆիքսելու հետ․ ասում է՝ հարցման միջոցով սոցիոլոգները արձանագրում են, թե տվյալ պահին հանրությունն ինչպես է ընկալում այն միջավայրը, որտեղ ապրում է։ Բայց որևէ իրադարձություն՝ մեդիաարշավ, պատերազմ կամ բողոքի ակցիա, կարող է որոշ հարցերում նրանց պատկերացումները փոխել։ Քանակական ներկայացուցչական հարցումների կարևոր մասերից է հարցաշարի կազմումը։ Կովկասյան բարոմետրի հարցաշարն, օրինակ, կազմված է մի քանի տասնյակ հարցերից, որոնք վերաբերում են գրեթե ամեն ինչին՝ երջանկությանը, վստահությանը, քաղաքական գործընթացներին․․․ Կովկասյան բարոմետրի հարցաշարի հիմնական մասը մնում է անփոփոխ՝ տարիների կտրվածքով միևնույն թեմաների շուրջ հանրային ընկալման տենդենցները համեմատելու համար։ Սակայն տարեցտարի, տարբեր իրավիճակներով պայմանավորված (համավարակ, պատերազմ, տեղահանություն), նոր հարցեր են ավելանում։ Աշխատանքային տախտակ՝ ՀՌԿԿ-Հայաստանում Քանի որ Կովկասյան Բարոմետրն անցկացվում է և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում, հարցաշարի մի մասն ընդհանուր է երկու պետությունների համար, բայց կան, իհարկե, յուրաքանչյուր երկրին հատուկ հարցեր։  Սոնան նշում է՝ նմանատիպ ծավալուն հարցումներից առաջ նախ փորձագիտական պիլոտ է իրականացվում, որի ժամանակ մասնագետներն աչքի են անցկացնում հարցաշարն ու մեկնաբանություններ թողնում հարցերի վերաբերյալ․ արդյո՞ք հարցերը չափից շատ պարզ կամ բարդ չեն ձևակերպված, կա՞ն հարցեր, որոնք հարցման մասնակիցները կարող են միանշանակ չընկալել։ Իսկ հարցման հիմնական փուլը սկսելուց առաջ առնվազն 30 պիլոտային հարցում է իրականացվում՝ հասկանալու, թե ինչ խնդիրների են բախվում հարցազրուցավարները տնային տնտեսություններով շրջելիս, արդյո՞ք հարցերը հասկանալի են հարցմանը մասնակցողների համար։ Պիլոտային փուլն ամփոփելուց հետո ՀՌԿԿ-Հայաստանի թիմն անցնում է բուն հարցմանը, որը տևում է մի քանի ամիս։ Տվյալների հավաքագրումից հետո սկսվում է դրանց վերլուծության, ամփոփման, վիզուալացման փուլը, որից հետո արդեն հրապարակվում են հարցման արդյունքները։ Կովկասյան բարոմետրն իրականացվում է երկու տարին մեկ․ վերջին հետազոտությունը հրապարակվել է 2022-ին։ Առաջիկայում սպասվում է նոր հետազոտության հրապարակումը։ Հարցման արդյուքները բաց են մեդիայի, հանրային քաղաքականություն իրականացնողների և հայաստանյան ու միջազգային հետազոտողների համար։ «Աշխարհում ամենատարբեր համալսարաններից հետազոտողներն օգտագործում են Կովկասյան բարոմետրը՝ որպես Կովկասի մասին տեղեկություններ ստանալու տվյալադարան»,- ասում է Սոնան։ Ի տարբերություն Կովկասյան բարոմետրի և քանակական այլ հետազոտությունների՝ որակական հետազոտությունները վերաբերում են առանձին անհատների կենսափորձին, մոտեցումներին։ «Եթե խոսում ենք, օրինակ, բռնության մասին, բռնության ենթարկված անձի հետ ավելի ճիշտ կլինի խորքային հարցազրույցներ անել, ընդ որում՝ անել հնարավորինս փուլային, հոգեբանական մոտեցմամբ։ Եթե, օրինակ, հետաքրքրված ենք դեռահասների՝ միմյանց հետ փոխհարաբերությամբ, կարելի է անել ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց ներկա կլինեն մինչև 10 դեռահասներ, ու մենք կհետևենք, թե ինչպես են նրանք իրար հետ կարծիք փոխանակում, ինչի վրա են զարմանում, ինչի շուրջ են բանավիճում»,- մանրամասնում է Սոնան։ Դաշտային հետազոտություններ՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ ՀՌԿԿ-Հայաստանն իրականացնում է որակական և քանակական հետազոտություններ ամենատարբեր թեմաներով՝ սկսած բազմաչափ աղքատությունից մինչև կոռուպցիա։ «Այստեղ ամեն մեկը իր հետազոտական հետաքրքրություններին համապատասխան ծրագիր կարող է գտնել»,- ասում է Կենտրոնի՝ հետազոտությունների գծով փոխտնօրեն Հայկ Սմբատյանը։ Հայկ Սմբատյանը Սոնան մի քանի տեսակի կառույցներ է առանձնացնում, որոնց հետ համագործակցությամբ իրենք թեմատիկ հետազոտություններ են իրականացնում։ Որպես առաջին գործընկեր նշում է ՀՌԿԿ-Վրաստանը, որի հետ սերտ համագործակցում են հատկապես Կովկասյան բարոմետրի շրջանակում։ Սոնան նշում է՝ բացի Կովկասյան բարոմետրից՝ իրենք հանրային կարծիքի հարցումներ են անցկացրել նաև «Արժեքների համաշխարհային հետազոտության» և «Կենտրոնասիական բարոմետր»-ի շրջանակում։  ՀՌԿԿ-Հայաստանը հետազոտություններ է իրականացնում նաև միջազգային  կազմակերպությունների պատվերով, ինչպիսիք են ՄԱԿ և ԵՄ կառույցները, Համաշխարհային բանկը։ Սրանք կիրառական բնույթի հետազոտություններ են, որոնք իրականացվում են տարբեր միջազգային ծրագրերի, ընթացիկ բարեփոխումների համատեքստում (աղքատության հաղթահարումից մինչև կոռուպցիայի դեմ պայքար) և հաճախ օգնում որոշումների կայացմանը, առաջարկում լուծումներ։ Սոնայի խոսքով իրենց առնչությունը Հայաստանի պետական մամինների հետ տեղի է ունենում հիմնականում միջազգային կառույցների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում կամ առանձին հետազոտական տվյալների ներկայացման անհրաժեշտությամբ։ Նա հիշում է, օրինակ, Հայաստանի մի քանի մարզերում բազմաչափ աղքատության վերաբերյալ իրենց հետազոտությունը,  որի տվյալները նաև տեղական ինքնակառավարման մարմիններին օգնեցին հասկանալու, թե որ բնակավայրերում մարդիկ հասանելիություն չունեն բժշկական ծառայություններին, և որտեղ է ամենից շատ շարժական բժշկական մեքենաների կարիք զգացվում։ Միջազգային կառույցներից բացի՝ ՀՌԿԿ-Հայաստանը համագործակցում է արտասահմանյան համալսարանների հետ։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT), Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) և արասահմանան այլ բուհերի՝ Հայաստանին կամ տարածաշրջանին վերաբերող հետազոտությունների շրջանակում ՀՌԿԿ-Հայաստանն այստեղ իրականացնում է դաշտային հետազոտություններ։ Հաճախ համագործակցում են նաև անկախ հետազոտողների հետ։ ՀՌԿԿ-Հայաստանն այժմ ձգտում է ավելի շատ ֆինանսներ ներգրավել, որ կարողանա պատվերներով իրականացվող հետազոտություններին զուգահեռ սեփական հետազոտական ծրագրերի թիվն ավելացնել։ Սոնան ասում է՝ իրենց երազանքներից մեկն այն է, որ մի օր սկսեն ֆինանսավորում ստանալ իրենց ռեսուրսներից օգտվող հետազոտողներից։ Նա նշում է՝ «Կովկասյան բարոմետր»-ն, օրինակ, ունի ավելի քան 9000 հղում, և իրենք իրատեսական են համարում,  որ ամբողջ աշխարհում այս տվյալադրանից օգտվող հետազոտողները պատրաստ կլինեն երկու տարին մեկ որոշակի գումար վճարել դրա իրականացման համար։ Սոնայի խոսքով իրենց համար կարևոր է նաև Հայաստանի գիտական թիմերի հետ համագործակցությունը։ Այս պահին համատեղ ծրագրեր կան Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ամերիկյան համալսարանի հետ։ Այժմ շարունակում են համագործակցության նոր, արդյունավետ ուղիներ փնտրել և լայնացնել տեղի ինստիտուտների հետ համատեղ հետազոտությունների շրջանակը։   Սոցիոլոգը, մարդաբանը, տնտեսագետն ու վիճակագրագետը՝ մի թիմում ՀՌԿԿ-Հայաստանը միավորում է ամենատարբեր մասնագիտությունների տեր անձանց։ «Շատ հաճելի է, երբ տարածքում կան տնտեսագետներ, որոնք քեզ կարող են բացատրել երևույթների՝ ռացիոնալ, շահի կամ գումարի վրա հիմնված կողմերը, կան մարդաբաններ և մշակութաբաններ, որոնք կարող են քեզ ցանկացած խնդրի միս ու արյունը ցույց տալ, կան վիճակագրագետներ, որոնք կարող են կոնկրետություն մտցնել քո կյանքի մեջ»,- ասում է ՀՌԿԿ-Հայաստանի՝ հետազոտության գծով փոխտնօրեն Հայկ Սմբատյանը։ Հայկը կոնֆլիկտաբան է։ Կոնֆլիկտաբանությունը նրան սկսել է հետաքրքրել Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում սովորելու տարիներին։ Հայկն արդեն ԵՊՀ ասպիրանտ էր, երբ մեկնեց Շվեդիա՝ Ուպսալայի համալսարան` մասնագիտանալու կոնֆլիկտաբանության ուղղությամբ։ Ուպսալայի համալսարանում նրա մագիստրոսական թեզի թեման Արցախյան շարժումն էր․ նա Արցախյան շարժումը բացահայտում էր շարժման մասնակիցների հետ հարցազրույցների և գրականության վերլուծության միջոցով։ Հայկը վերադարձավ Հայաստան ու 2022-ի հուլիսից միացավ ՀՌԿԿ-Հայաստանի թիմին՝ որպես հետազոտությունների գծով փոխտնօրեն։  Այժմ նա աշխատանքին զուգահեռ գրում է Արցախյան շարժման թեմայով իր ասպիրանտական թեզը։ «Թեզի թեմայի հիմնական կարևոր կետը, որ եկավ Շվեդիայում սովորելու ժամանակ, այն է, որ մենք Ղարաբաղյան կոնֆլիկտ ենք ուսումնասիրում, բայց չենք հասկանում՝ այդ կոնֆլիկտի հիմքում ինչ է ընկած, ու հաճախ նաև դրա պատճառով չենք տեսնում այն, ինչ այսօր է տեղի ունենում այդ կոնֆլիկտի հետ կապված»,- ասում է նա։ ՀՌԿԿ-Հայաստանի՝ հետազոտությունների գծով տնօրեն Լիլիթ Եզեկյանը վիճակագրագետ է և տվյալագետ։ Լիլիթը մինչ ՀՌԿԿ-Հայաստանին միանալը երկար տարիներ Կենտրոնական  բանկում վերլուծական և վիճակագրական աշխատանք է իրականացրել։ Նա հիշում է՝ թիմին միացավ հատկապես այն պատճառով, որ երեք տարի առաջ իր և Սոնայի տեսլականները՝ ՀՌԿԿ-Հայաստանի զարգացման ու ապագայի վերաբերյալ, համընկան։  ՀՌԿԿ–Հայաստանի թիմը բաց է նաև ուսանողների, ասպիրանտների, կամավորների համար։ Տիգրան Մելիքյանն, օրինակ, այստեղ եկավ որպես կամավոր, այնուհետև միացավ թիմին։ Տիգրանը ծնվել է Բելգիայում և ապրել Նիդերլանդներում։ Նրա առաջին մասնագիտությունը մանկավարժությունն է։ Դեռ բակալավրիատում սովորելու տարիներին նրան սկսել էր հետաքրքրել այն հարցը, թե ինչպես են հասարակական գործընթացներն ու կրթական համակարգն ազդում երեխայի զարգացման վրա։ Հենց այս հարցերի պատասխանները գտնելու համար էլ նա որոշեց կրթությունը շարունակել սոցիոլոգիայի ուղղությամբ։  Տիգրան Մելիքյանը Մագիստրատուրայում սովորելու տարիներին Տիգրանն իմացավ «Դեպի Հայք» (Birthright Armenia) ծրագրի մասին, որի շրջանակում սփյուռքահայ երիտասարդները գալիս են Հայաստան, որոշ ժամանակ ապրում այստեղ և կամավորություն անում։ Նա մագիստրատուրան ավարտելուց հետո դիմեց ծրագրին՝ նպատակ ունենալով գալու Հայաստան և կամավորական աշխատանք կատարելու սոցիոլոգիայի ոլորտում։ «Ես, անշուշտ, հետաքրքրված էի այն փաստով, որ հնարավորություն էի ունենալու ուսումնառությունից հետո ծանոթանալու իմ ապագա մասնագիտությանը և այդ հնարավորությունն ունենալու էի հենց Հայաստանում, որտեղ չէի եղել, և որն ինձ համար դեռ շատ անծանոթ էր»,- ասում է Տիգրանը: Տիգրանի որոշումը ծնողներին հաճելիորեն զարմացրեց։ 2023-ի փետրվարին նա «Դեպի Հայք» ծրագրով եկավ Հայաստան և որպես իր կամավորության վայր ընտրեց ՀՌԿԿ-Հայաստանը։  «Երբ առաջին անգամ ծանոթացա ՀՌԿԿ թիմի հետ, հասկացա, որ սա պրոֆեսիոնալ կազմակերպություն է, որը կենտրոնացած է Հայաստանի սոցիալական, տնտեսական և քաղաքական խնդիրների վրա։ Իսկ դա հենց այն էր, ինչ ես ամենից շատն էի ուզում իմանալ Հայաստանի մասին»,- պատմում է նա։ Կամավորությունն ավարտելուց հետո Տիգրանը ՀՌԿԿ-Հայաստանից առաջարկ ստացավ միանալու թիմին։ Նա ընդունեց առաջարկը և այժմ զբաղվում է հետազոտությունների համար ֆոնդահայթայթման աշխատանքներով։ «Ջանիկ», «ցավդ տանեմ», «մեռնեմ քեզ»․․․ Տիգրանը հայերեն է սովորում, ու սրանք նրա սիրելի հայերեն արտահայտություններն են։  «Հոլանդերենում մենք նման գեղեցիկ արտահայտություններ չունենք»,- ասում է նա։ ՀՌԿԿ-Հայաստանի թիմում շատ են աշխատանքին զուգահեռ մագիստրոսական կամ ասպիրանտական կրթություն ստացող մարդիկ։ Սոնան ասում է՝ պայմաններ են ստեղծում, որ իրենց հետազոտողները կարողանան համատեղել աշխատանքն ու կրթությունը, ազատ լինեն որոշ շրջան սովորել կամ հետազոտություններ իրականացնել արտասահմանյան բուհերում ու վերադառնալ։ Ասում է՝ դա տաղանդներին պահելու և երիտասարդ հետազոտողների համար գրավիչ լինելու լավագույն ճանապարհն է։   Չորեքշաբթին ակադեմիական օր է ՀՌԿԿ-Հայաստանում չորեքշաբթին ակադեմիական օր է․ ամեն չորեքշաբթի ամբողջ թիմը հավաքվում է Ակադեմ լաբում, որը մի փոքր տարբերվում է մեր ընթերցողին մինչ օրս ծանոթ լաբորատորիաներից։ Լիլիթը հիշում է՝ Ակադեմ լաբ ստեղծելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ ՀՌԿԿ-Հայաստանի թիմը Սոնայի նախաձեռնությամբ հետազոտությունների մեթոդաբանության վերաբերյալ մասնագիտական գրականություն էր կարդում և ապա քննարկում, թե ամեն մեթոդին համապատասխան ինչ հետազոտություն է իրենց մոտ իրականացվում։ Ակադեմ լաբում Հենց այդ ժամանակ ՀՌԿԿ-Հայաստանը նոր էր ավարտել «Արժեքների համաշխարային հետազոտություն»-ը, ու գաղափար ծնվեց, որ արժե դրա տվյալների հիման վրա միասին ակադեմիական հոդված գրել։ Այս գաղափարի հիմքում կար երկու պատճառ․ առաջինն այն էր, որ Հայաստանում քիչ են հումանիտար և հասարակագիտական ուղղվածության հոդվածները, որոնք մի քանի հեղինակ ունեն, երկրորդն այն էր, որ ՀՌԿԿ-Հայաստանն ունի շատ տվյալներ, բայց այդ տվյալների վերլուծությամբ թիմը ոչ շատ հաճախ է ակադեմիական հոդվածներ գրում։  Գաղափարը կյանքի կոչվեց, և Ակադեմ լաբում փորձառու հետազոտողներն ու սկսնակ մասնագետները սկսեցին միասին հոդվածներ գրել։ Այդկերպ նաև հնարավորություն ստեղծվեց, որ փորձառու մասնագետները սկսնակներին փոխանցեն իրենց՝ հոդվածներ գրելու փորձն ու գիտելիքը։ Լիլիթը նշում է՝ Ակադեմ լաբում հոդվածները տպագրության ուղարկելուց առաջ թիմը դրանք մասնագիտական խիստ քննադատության է ենթարկում, ինչն օգնում է լավացնել հոդվածների որակը։ Ակադեմ լաբը միջավայր է, որտեղ ՀՌԿԿ-Հայաստանի թիմը նվիրվում է ակադեմիական աշխատանքին ու գիտելիքի փոխանակմանը։ Ակադեմ լաբում «Ակադեմ լաբում չկա ՀՌԿԿ տնօրեն, ասիստենտ․ մենք այդտեղ պաշտոններ չունենք, մենք այդտեղ ակադեմիկներ ենք․ հավաքվում ենք, խոսում ենք գիտության զարգացումներից, խոսում ենք մեր անհատական ակադեմիական ճանապարհից»,- ասում է Սոնան: ՀՌԿԿ-Հայաստանի Հայաստանի թիմի պատկերացումներում կենտրոնի ապագան ևս ակադեմիական է։ Սոնան նշում է՝ իրենք ուզում են գնալով մեծացնել դրամաշնորհային ծրագրերով  սեփական հետազոտական աշխատանքների թիվը և բռնել են գիտահետազոտական ինստիտուտ դառնալու ճանապարհը։   «Լաբորատորիայից ներս» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։ Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները և տեսանյութը՝ Սարգիս ԽարազայնիՄոնտաժը՝ Ռոման Աբովյանի  

Loading...