Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են օգտագործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք: Սա կարևոր քայլ է կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար: [ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխներկայացուցիչ Վեդանտ Պատել] |tert.am|
Ապրիլի 21֊ին, Բագրատաշեն տանող ճանապարհի փակման ակցիայի ժամանակ, ԵԿՄ անդամների սադրանքի հետևանքով ձերբակալվել է Մարտական Եղբայրության 7 անդամ՝ Մասիս Շիրոյան, Արամայիս Աղաբեկյան, Գոռ Ասատրյան, Արման Պետրոսյան, Հենրիկ Մկրտչյան, Հովսեփ Ղազարյան, Հրանտ Տեր-Աբրահամյան։ Այսօր տեղի ունեցած դատական նիստում խուլիգանության մեղադրանք է առաջադրվել Արման Պետրոսյանին և որոշում ընդունվել նրան 1 ամսով կալանավորելու մասին։ [Մարտական եղբայրություն]
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ․ «Մինչ օրս Ադրբեջանի նախագահ Ալիևը դիմում է մեկ դար առաջվա ցեղասպանական լեզվին և գործողություններին` Թուրքիայի աջակցությամբ: Մինչ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ «այլևս երբեք» խոստումներով, ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է սպառնալիքների, ինչպես երբեք: Վարչակազմի կողմից խիստ հայտարարությունների ժամանակն ակնհայտորեն վաղուց անցել է: Դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չեն կարող անտեսվել, չեն կարող մնալ անպատասխան: Չնայած այն սարսափներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը: Նրանք հաղթահարել են ամենադաժան փորձությունները և զրկանքները, և, այնուամենայնիվ, մնում են ամուր և չխոնարհված՝ Հարավային Կալիֆորնիայում, Երևանում և ամբողջ աշխարհում: Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին»: |armenpress.am|
Ռոբերտ Քոչարյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը ասել է՝ «հող հանձնողները և ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու»:
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում։ |tert.am|
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քննում է Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի:ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինը իր ելույթում նշեց, որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Ադրբեջանը անուշադրության է մատնում այն փաստը, որ Դատարանի կողմից իրավազորության որոշումը, Դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն, չի կարող հավասարեցվել միջազգային խախտման համար պետության պատասխանատվության արձանագրման չափանիշին: Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը: |1lurer.am|
Ազգային - Ժողովրդավարական Բևեռը հավաք է իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ոստիկանությունը բերման է ենթարկել հավաքի տասնյակ մասնակիցների։Բևեռը հայտարարություն է տարածել, նշելով, որ ոստիկանությունը քիչ առաջ բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին: «Մեր ունեցած տեղեկություններով՝ Կենտրոնի բաժնում Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել»,- ասված է հայտարարության մեջ։
Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները և առաջին սահմանային նշանի տեղադրումը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Ակնկալում ենք տեսնել գործընթացի շարունակությունը։ [էստոնիայի ԱԳՆ] |1lurer.am|
Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին՝ նշելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Մենք անդրադառնում ենք պատմության այս մութ գլխին, հարգում ենք իրենց կյանքը կորցրած զոհերին և խորհում այն տրավմայի մասին, որին դեռ շատերն ապրում են այսօր։ Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք պետք է դեմ կանգնենք ատելությանը և պաշտպանենք բազմազանությունը, ներառականությունը և մարդու իրավունքները։ Դա մեր ընդհանուր, հավաքական պատասխանատվությունն է: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է: [Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ] |factor.am|
Օսմանյան Կայսրության վերջին շրջանում 1․5 միլիոն հայերի պլանավորված բնաջնջումից անցել է 109 տարի։ Սա ցեղասպանություն է, որը գրեթե բնաջնջեց հնագույն ժողովրդին, Կովկասի հարավային հատվածում ծաղկող քրիստոնեական միջուկը։ Այսպիսի ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև մարդկության նկատմամբ բռնության ու ատելության դեմ մշտական զգոնությունը անհրաժեշտ պայման են այսպիսի հանցագործությունների չկրկնվելու և ազգերի ու ժողովուրդների խաղաղ գոյակցության համար։ Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն: [Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ] |armenpress.am|
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ |tert.am|
22:59 - 24 ապրիլի, 2024«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
22:21 - 24 ապրիլի, 2024Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաուղերձը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին |armenpress.am|
22:02 - 24 ապրիլի, 2024Հող հանձնողները և ցեղասպшնnւթյունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան
21:57 - 24 ապրիլի, 2024Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին |armenpress.am|
21:53 - 24 ապրիլի, 2024Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա |news.am|
21:43 - 24 ապրիլի, 2024Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում |tert.am|
21:41 - 24 ապրիլի, 2024Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան |1lurer.am|
21:38 - 24 ապրիլի, 2024Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են
21:29 - 24 ապրիլի, 2024Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման շարունակությունը. Էստոնիայի ԱԳՆ |1lurer.am|
20:56 - 24 ապրիլի, 2024Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ |tert.am|
22:59 - 24 ապրիլի, 2024«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
22:21 - 24 ապրիլի, 2024Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաուղերձը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին |armenpress.am|
22:02 - 24 ապրիլի, 2024Հող հանձնողները և ցեղասպшնnւթյունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան
21:57 - 24 ապրիլի, 2024Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին |armenpress.am|
21:53 - 24 ապրիլի, 2024Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա |news.am|
21:43 - 24 ապրիլի, 2024Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում |tert.am|
21:41 - 24 ապրիլի, 2024Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան |1lurer.am|
21:38 - 24 ապրիլի, 2024Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են
21:29 - 24 ապրիլի, 2024Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման շարունակությունը. Էստոնիայի ԱԳՆ |1lurer.am|
20:56 - 24 ապրիլի, 2024