Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
«Մենք հաստատեցինք երկխոսության ու բանակցությունների կարևորությունը և ողջախոհության ու իմաստության ձայնին առաջնահերթություն տալու կարևորությունը՝ նկատի ունենալով, որ միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական, համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար», -նշել է Եգիպտոսի նախագահը:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ «Մենք հաստատեցինք երկխոսության ու բանակցությունների կարևորությունը և ողջախոհության ու իմաստության ձայնին առաջնահերթություն տալու կարևորությունը՝ նկատի ունենալով, որ միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական, համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար», -նշել է Եգիպտոսի նախագահը:

Այսօր՝ ժամը 22:14-ին, երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 5 բալ, Վայոց ձորի, Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի և Կոտայքի մարզերում 2-3 բալ ուժգնությամբ։ [ԱԻՆ]

Երուսաղեմում 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել արդեն երկրորդ հարձակումը։ Սկզբում զինված տղամարդը կրակ է բացել Նևե Յակով շրջանում գտնվող սինագոգի մոտ, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Հրաձիգին ոչնչացրել են ուժայինները։ Ոստիկանությունը կատարվածն ահաբեկչություն է որակել։ Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել «Դավթի քաղաք» հնագիտական պեղումների կենտրոնի մոտ։ Այնտեղ 13-ամյա դեռահասը նույնպես կրակ է բացել մարդկանց վրա՝ վիրավորելով 23-ամյա երիտասարդին և նրա 47-ամյա հորը։ Նրանք ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Հարձակվող դեռահասը, ոստիկանության խոսքերով, «վնասազերծվել է», նրա վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում։ |factor.am|

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի  գազամատակարարումը: [Արցախի տեղեկատվական շտաբ]

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը: [Արցախի տեղեկատվական շտաբ]

Խնդիրը ոչ թե ՀԱՊԿ-ի դիտորդ ուղարկելու կամ չուղարկելու մեջ է, այլ թե այդ դիտորդները ինչը պետք է դիտեն։ Մենք պնդում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում հարձակում է տեղի ունեցել, ՀԱՊԿ-ը մինչ այս պահը հրաժարվել է ֆիքսել, որ ընդհանրապես կա Հայաստան-Ադրբեջան սահման, որից այս կողմ հարձակում է տեղի ունեցել։ Մեր պահանջը հենց դա է եղել, որ դա ֆիքսվի, որովհետև հարց է առաջանում՝ եթե ՀԱՊԿ-ը չի ֆիքսում, որ կա հստակ Հայաստան-Ադրբեջան սահման, ապա ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Սա է հարցը, ոչ թե ՀԱՊԿ-ի դիտորդ ուղարկել-չուղարկելու մեջ։ [Ռուբեն Ռուբինյան]

Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանը ենթարկվել էր հրեա ծայրահեղականների հարձակման: Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը պատմել է, որ ծայրահեղականները փորձել են գնալ «Լացի պատ»-ի մոտ։ Երբ հիմնական ճանապարհով չի ստացվել, անցել են այն ճանապարհով, որտեղ գտնվում է հայկական ռեստորանը։ «Այդ պահին ռեստորանում նստած են եղել հայեր, արաբներ, նաև հրեաներ: Ծայրահեղականները ռեստորանների աշխատակիցներին հրահրիչ խոսքեր են ասել, վանկարկել են «մահ քրիստոնյաներին», «մահ արաբներին» և նմանատիպ սադրիչ արտահայտություններ, ինչից հետո էլ խնդիրը ծագել է: Այդ հրահրիչ խոսքերից հետո սկսել են միմյանց վրա աթոռներ նետել»,- նշել է նա։ |armenpress.am|

 Զոհված զինծառայողների ծնողները վաղ առավոտից դարձյալ հավաքվել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ արգելելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը։ Ծնողներից մեկի խոսքով միանշանակ չէին կարող որևէ բան անել, որ չթողնեին, որովհետև մինչ հասել են Պանթեոն, ոստիկանական մեծաթիվ ուժեր են եղել, որոնք փակել են մուտքերը։ Տեղում աշխատող լրագրողները հայտնել են, որ Պանթեոնում բանակի օրվան նվիրված միջոցառումը փակ է եղել լրատվամիջոցների համար, ծնողների համար՝ ևս։

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտնեց, որ իրեն չի թվում, որ Լաչինի միջանցքը առանց ռուսների է փակվել․ «Սա քաղաքականություն է, որ հեռու է տանում, դրա համար մենք պետք է համախմբված լինենք, հասկանանք՝ ապագայում ինչ է կատարվում»։ Անդրադառնալով ԵՄ առաքելության տեղակայմանը՝ նա ասաց․ «Կարևոր եմ համարում, որ ուրիշ խաղաղապահներ էլ մտնեն, որովհետև էս խաղաղապահները միակողմանի գործողություններ են կատարում՝ ի վնաս մեզ»։

Ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով Արցախի քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր, Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվելու կեղծ լուրերի և պահպանելու հանգստություն:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը․ «Ցանկացած բանակ դատապարտված է չգոյության, եթե այն ղեկավարում է պարտությունը հաղթանակ համարող բարոյազուրկ վախկոտը: Օտար, թեկուզ բարեկամ պետության բանակը երբեք չի պաշտպանի որևէ ազգի ու պետության սահմաններն այնպես, ինչպես իր հայրենի հողը, պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը: Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ, բարոյազուրկ ղեկավար»։

Միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական և համապարփակ խաղաղության հասնելու համար. Եգիպտոսի նախագահը հանդիպել է Ալիևին |armenpress.am|

Միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական և համապարփակ խաղաղության հասնելու համար. Եգիպտոսի նախագահը հանդիպել է Ալիևին |armenpress.am|

23:10 - 28 հունվարի, 2023
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում և Երևանում

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում և Երևանում

22:48 - 28 հունվարի, 2023
«Արցախի բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները». շտաբ

«Արցախի բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները». շտաբ

21:21 - 28 հունվարի, 2023
2023-ը պետք է լինի մեր ողնաշարը շտկելու տարի. Սուրեն Պապիկյան

2023-ը պետք է լինի մեր ողնաշարը շտկելու տարի. Սուրեն Պապիկյան

21:13 - 28 հունվարի, 2023
Չեխիայի նախագահի ընտրություններում հաղթում է պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը |azatutyun.am|

Չեխիայի նախագահի ընտրություններում հաղթում է պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը |azatutyun.am|

20:50 - 28 հունվարի, 2023
24 ժամվա ընթացքում երկրորդ հարձակումն է եղել Երուսաղեմում |factor.am|

24 ժամվա ընթացքում երկրորդ հարձակումն է եղել Երուսաղեմում |factor.am|

20:05 - 28 հունվարի, 2023
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը․ Արցախի տեղեկատվական շտաբ

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը․ Արցախի տեղեկատվական շտաբ

19:15 - 28 հունվարի, 2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է մարզառազմական մասնագիտացված դպրոց և տեղում ծանոթացել առկա խնդիրներին |armenpress.am|

ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է մարզառազմական մասնագիտացված դպրոց և տեղում ծանոթացել առկա խնդիրներին |armenpress.am|

17:31 - 28 հունվարի, 2023
Սա այն խնդիրն է, որի շուրջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի շահերը համընկնում են. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել France TV-ին

Սա այն խնդիրն է, որի շուրջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի շահերը համընկնում են. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել France TV-ին

17:29 - 28 հունվարի, 2023
«Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, այլապես ռիսկերը կմեծանան». Ալիեւ |azatutyun.am|

«Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, այլապես ռիսկերը կմեծանան». Ալիեւ |azatutyun.am|

17:18 - 28 հունվարի, 2023

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Հայ-ռուսական հարաբերությունները, քաղաքական լարվածությունն ու դրա ֆոնին տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կարմիր գծերը Հայաստանի հետ հարաբերություններում, ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանի մասին, Հայաստանի դեմոնստրատիվ դժգոհությունը ՀԱՊԿ-ից, ռուսական թոքշոուներում Փաշինյանի կերպարը՝ Զելենսկու ու Սահակաշվիլու նմանությամբ, պաշտոնյաների՝ երկու կողմից միմյանց վրա ցեխ շպրտելը, ձախողումները միմյանց գրպանը գցելու Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների փորձերը, Ռուսաստանը՝ Հայաստանի փրկչի կերպարում, Պուտինի հնարավոր ձերբակալությունը Հայաստանում, գնած ու չստացած ռուսական զենքը, Ռուսաստանի մեծ խանդը այլ երկրներից սպառազինության ձեռքբերման հարցում, հայկական ձուն։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ու Իրազեկ քաղաքացիների միավորման խմբագիր Վահե Ղուկասյանը։
Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք կենսաբանական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։ - Ծանոթություն - Գիտության, մոլեկուլային կենսաբանության ընտրությունը - Ի՞նչ է մոլեկուլային կենսաբանությունը - «Մարդու գենոմ» ծրագիրը - Մոլեկուլային կենսաբանության գործիքակազմի փոփոխությունը․ ավանդականի ու արհեստական բանականության համատեղումը - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբերն ու լաբորատորիաները - Մարդու ծերացման վերաբերյալ հետազոտությունները - Ինչպե՞ս են աշխատում COVID-ի ՊՇՌ թեստերը - Ինչպե՞ս պատրաստվեցին COVID-ի հայկական ՊՇՌ թեստերը - COVID-ի հետևանքները, կապը այլ հիվանդությունների հետ -  Հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործումը, հակաբիոտիկակայուն բակտերիաների առաջացումը - Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման հնարավորությունը․ ժառանգական և ոչ ժառանգական քաղցկեղներ - «Պլացեբոյի էֆեկտը» - Գիտության զարգացման «հաջորդ շերտը» - «Բրիտանացի գիտնականները»․ գիտության արդյունքների սխալ, թերի մեկնաբանությունը   - Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ ուսումնասիրությունները
ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

Հյաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) ապրիլի 3-ին արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։ Որոշման մեջ ներկայացված են ինչպես գործընթացի վերաբերյալ Ակադեմիայի դիրքորոշումը, այնպես էլ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորման, գիտության և բարձրագույն կրթության համագործակցության, ԳԱԱ կարգավիճակի մասին առաջարկներ։   Նախապատմությունը Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման մասին խոսակցությունները սկսվեցին «Ակադեմիական քաղաք» ծրագրից։ Ծրագրի բովանդակությոնից և պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ Կառավարությունը որոշել է խոշորացնել պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և միավորել դրանք 6 համալսարաններում կամ, այսպես կոչված, կլաստերներում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Արվեստների, Բժշկական և Սպայական։  Նախատեսված է նաև, որ 2030-ի դրությամբ այս կլաստերներից չորսը տեղակայված են լինելու Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում կառուցվելիք ակադեմիական քաղաքում, իսկ երկուսը՝ Դասականը, որը ներառելու է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշականը, որը ներառելու է Երևանի պետական բժշկական համալսարանը, մնալու են մայրաքաղաքում։  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) 2023-ի ամռանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Այս հայտարարությունից հետևում է, որ 2027-ի դրությամբ պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորված են լինելու։ Նույն հայտարարությամբ Կառավարությունը բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրեց մինչև այս տարվա փետրվարի 15-ը միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշված էր, որ խոշորացման ընդհանուր դրույթային բազան կմշակվի այդ առաջարկների հիման վրա:  Առաջարկներն արդեն ներկայացված են Կառավարությանը, և «Ակադեմիաքան քաղաք» հիմնադրամն աշխատանքային խմբեր է ձևավորել հայտարարված 6 ուղղությունների համար։ Այժմ աշխատանքային խմբերը քննարկում են, թե ձևավորվելիք կլաստերներից կամ համալսարաններից յուրաքանչյուրում որ բուհերն ու գիտական կազմակերպություններն են ներառվելու։   Ակադեմիայի դիրքորոշումը ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովում ընդունված որոշման մեջ նախ մի քանի կետերով ներկայացված է Ակադեմիայի դիրքորոշումը․ «Տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների (գիտության և բարձրագույն կրթության,- խմբ․) համար էլ, անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով, անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն․ բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերին»: ԳԱԱ-ն Կառավարությանն արդեն ներկայացրել է խոշորացման և միավորման գործընթացի վերաբերյալ իր առաջարկը, որի մանրամասները Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը դեռ հունվարի սկզբին պատմել էր «Ինֆոքոմին»։ ԳԱԱ-ն առաջարկում է իրականացնել բուհերի ու գիտական կազմակերպությունների մասնակի միավորում և իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն։ Աշոտ Սաղյանը նաև հանդիպում էր ունեցել վարչապետի հետ ու քննարկել այս թեման։ Դատելով վերջերս մամուլում արտահոսած, ապա պաշտոնապես հաստատված փաստաթղթից, որում ներկայացված են կլաստերների ձևավորման աշխատանքային խմբերի կազմերը, Կառավարությունը չի ընդունել ԳԱԱ առաջարկն ու գնալու է ամբողջական միավորման ճանապարհով, քանի որ Ակադեմիայի գիտական և կրթական բոլոր կազմակերպությունները ներառված են աշխատանքային խմբերում։ Իսկ հենց Գիտությունների ազգային ակադեմիան ներառված չէ աշխատանքային խմբերում, այդ պատճառով է ընդհանուր ժողովի որոշման մեջ Ակադեմիայի գիտական կազմակերպությունների տնօրենների խորհրդին առաջարկվում ԳԱԱ դիրքորոշումները ներկայացնել համապատասխան աշխատանքային խմբերին:    Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողովում ընդունած որոշման մեջ առաջարկում  է նաև գիտության և կրթության ինտեգրման իր տարբերակը․  «Ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են այն բուհերը և գիտական կազմակերպությունները և/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ), ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում), ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ, Հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս»։ Նշենք, որ խոշորացման և միավորան գորընթացում ներառված են ոչ միայն ԳԱԱ ինստիտուտները, այլ ԳԱԱ համակարգից դուրս գործող բոլոր այն կառույցները, որոնք գիտական գործունեության համար ֆինանսավորում են ստանում՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնը և Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը և այլն։ Իր վերջին ասուլիսի ընթացքում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց՝ քննարկումների արդյունքում գուցե որոշվի, որ նախարարությունների ենթակայության ներքո գործող կառույցները շարունակելու են գործել որպես գերատեսչական կազմակերպություններ։    Բուհերի և գիտական կազմակերպությունների համագործակցութուն ԳԱԱ-ն ընդհանուր ժողովի որոշմամբ նաև նշել է բարձրագույն կրթության և գիտության համագործակցության հնարավոր տարբերակներ․  «Հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում բուհերի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը, համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում բուհերում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և համատեղ միավորի տեղակայման բուհի միջև պայմանագրերի հիման վրա, բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով, գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` բուհ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով»։ Ակադեմիան նաև առաջարկում է դառնալ գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը կհամագործակցի տարբեր կողմերի հետ․ «Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ-ն՝ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով»: Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպություների հետ միավորման վերաբերյալ Կառվարության դիրքորոշումը կարող եք կարդալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հետ մեր հարցազրույցում։    Աննա Սահակյան

Loading...