Մոսկվայում մեկնարկել են բողոքի ցույցերը |shantnews.am|

shantnews.am։ Մոսկվայում արդեն 6-րդ անգամ անցկացվում են բողոքի ցույցեր` ի աջակցություն Մոսկվայի քաղաքային Դումայի անկախ թեկնածուների: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և պահանջում են Դումայի ազատ և ժողովրդավարական ընտրություններ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Այս շաբաթվա ակցիայի անցկացումն արտոնվել է քաղաքային իշխանությունների կողմից:
Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անցած շաբաթ բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 20 հազար մարդ, այնինչ այլ աղբյուրների փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցների թիվը գերազանցել է 50 հազարը:

Մոսկվայում բազմահազարանոց ցույցերը սկսվել են հուլիսի 14-ին, երբ քաղաքային ընտրական հանձնաժողովը չէր գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին գալիք ընտրությունների մասնակիցների ցուցակում:

x