Կրճատումներ կլինեն, բայց ոչ մեծ մասշտաբի․ փոխնախարար. ԱԺ-ում քննարկվում է մարզպետարանների օպտիմալացման ծրագիրը |pastinfo.am|

pastinfo.am։ Մարզպետարանների օպտիմալացման հետ կապված որևէ հատուկ կրճատման կամ մարզպետարանների աշխատակազմի փոքրացման վերաբերյալ թեզ գոյություն չունի։ Մենք պետք է գույքագրենք բոլոր լիազորությունները և հասկանանք, թե յուրաքանչյուր լիազորություն ինչ արդյունավետությամբ և ինչ ինտենսիվությամբ է իրականացվում, որի արդյունքում նոր որևէ բան որոշենք։

Խորհրդարանում Տարածքային կառավարման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

«Ինտուիտիվ պարզ է, որ ըստ երևույթին որոշակի սեղմումներ, կրճատումներ կլինեն, բայց որ դա կլինի համատարած և մեծ մասշտաբի, չեմ կարծում, որովհետև ունենք նաև լիազորությունները բովանդակությամբ լցնելու խնդիր»,-ասաց փոխնախարարը։

Նա հավելեց, որ շուտով կհրապարակվի այն նախագիծը, որով փորձելու են մարզպետարանի կառուցվածքն ավելի արդյունավետ, ավելի համահունչ դարձնել այն իրականությանը, ինչն առկա է։

x