ԱԺ-ում ընդունվեցին օրենքների մի շարք նախագծեր

ԱԺ նիստում 99 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Վերջինիս համաձայն, առաջարկվում է մասնավորեցման ծրագրի ցանկից հանել «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲԸ-ները:

101 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց պատգամավոր Գևորգ Պապոյանի կողմից ներկայացրած ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

101 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության կողմից ներկայացված Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

88 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված Տարածքային կառավարման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԺ նիտին 104 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության կողմից ներկայացված ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

x