Աբովյան քաղաքում հայտնաբերված խախտումների իրավական գնահատականը շուտով կտրվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի վարչական վերահսկողության արդյունքներում ի հայտ եկած մի շարք իրավախախտումներ ներկայացվել են մարզի դատախազին իրավական գնահատական տալու:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան:

«Քաղաքաշինական նորմերի, համայնքային ենթակայության հողային քաղաքականության առումով իրավախախտումներ են արվել: Որոշ փաստեր ունենք նաև կոմունալ տնտեսության ու մի շարք այլ ՀՈԱԿ-ների աշխատանքների գծով»,- ընդգծեց մարզպետը:
Նրա խոսքով՝ այս պահին գործն իրավապահների ուսումնասիրության տիրույթում է, ինչից հետո կտրվի իրավական գնահատականը:

«Այս ամենը չի ազդում ընթացիկ առօրյա գործունեության վրա: Եթե քաղաքում ունենք որևէ նոր ձեռքբերում, ապա ոչ մի կաշկանդում չունենք միասին աշխատելու»,- ասաց Պետրոսյանը:

x