Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ: Ի՞նչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում ընդհանրապես, և կոնկրետ ՀՀ դեպքում: Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը: Բոլորս գիտենք, դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսում կամ որտեղ է ավարտվում, դա նույն բանն է, նայած որ կողմից նայես Հայաստանի Հանրապետությունը։ Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում: Եվ այս է նաև պատճառը, որ որոշել ենք գնալ այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման ու դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը։ [Նիկոլ Փաշինյանը՝ Ոսկեպարում տեղի ունեցած հանդիպմանը]
Նիկոլ Փաշինյանը, ըստ մասնակիցների, հստակ պատասխաններ չի տվել, բայց խոստացել է՝ բոլոր մտահոգությունները հաշվի կառնվեն, հավելել է, որ բանակցությունները վերջնական չեն։ Նա ասել է, որ վերջնական որոշման դեպքում ևս մեկ անգամ կհանդիպի տավուշցիների հետ։ «Ասաց՝ մինչև վերջնական բան լինի, նոր կգամ, կգամ, ձեզ հետ նորից կզրուցեմ։ Վերջնական ոչ մի բան չասաց։ Մենք ասել ենք, որ այնտեղ մեզ հող ունենք, ասաց՝ դա մեր քարտեզի մեջ է, մեր տարածքն է։ Լավ, մեր տարածքն է, բայց եթե ինքը եկավ, իրենց զորքը եկավ, էդտեղ նստեց, մենք ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք։ Ո՞նց կարա ինքը մեզ ապահովի, որ մենք գնանք այնտեղ, հող մշակենք։ Նույն Ղարաբաղի բանը գալու է այստեղ էլի։ Մենակ դուրս ենք գալու, գնանք մի տեղ, բռնելու են, տանեն, էդպես պիտի լինի էլի։ Չենք կարողանալու գնանք մեր հողը, երեխուն չենք կարալու թողնել՝ մենակ գնա դպրոց», - ասաց Կիրանցի բնակիչ Հարութ Ավալյանը։ |azatutyun.am|
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանում է։Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը նա նշել է՝ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի տարածքներ են․ «ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին չեղարկել վրացական տարածքների ճանաչումը որպես անկախ պետություններ», - նշել է Ստոլտենբերգը։ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ Վրաստանը դաշինքի մերձավոր գործընկերներից մեկն է և այժմ՝ «անվտանգային լուրջ մարտահրավերների է բախվում»։ |azatutyun.am|
Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։
Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանից մեկնել և չի վերադարձել Լեռնային Ղարաբաղում հաշվառված 7 825 քաղաքացի։ 2023թ․ սեպտեմբերից 2024թ․ մարտի 4-ը Հայաստանից հեռացել է ԼՂ գրանցմամբ 13 619 քաղաքացի, նրանցից վերադարձել է միայն 5794-ը։ Հայաստանում գրանցված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 101 848 մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարության ներկայացրած տվյալները։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը կարեւոր է տարածաշրջանի ժողովուրդների, Սեւծովյան տարածաշրջանի եւ ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար:Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները: «Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղ գործընթացը և հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի»,-հայտարարել է Ստոլտենբերգը: |tert.am| |tert.am|
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Ադրբեջան կատարած այցից հետո Ստոլտենբերգը կլինի նաև Վրաստանում և Հայաստանում: |factor.am|
Գյումրիում Ռուսաստանի քաղաքացիները հերթ են կանգնել ընտրատեղամասի մոտ՝ նման կերպ միանալով «Կեսօրն առանց Պուտինի» խորագրով բողոքի ակցիային։ Այսօր՝ Ռուսաստանի ընդդիմությունը նախաձեռնել է «Կեսօրն առանց Պուտինի» ակցիաներ։ Դրա մասնակիցները միաժամանակ հավաքվում են՝ քվեարկելու գործող նախագահի դեմ կամ անվավեր դարձնելու քվեաթերթիկը։ Քվեարկության առաջին օրը՝ մարտի 15-ին, ընտրողների մասնակցությունը գերազանցել է 38 տոկոսը, երկրորդին՝ 60 տոկոսը։
Վարչապետի՝ Տավուշ այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ
23:35 - 18 մարտի, 2024«Ո՞նց ենք զորքն անցնելու, գնալու հող մշակելու». տավուշցիները՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո |azatutyun.am|
21:59 - 18 մարտի, 2024Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտնկվի․ Երևանի քաղաքապետարան
21:58 - 18 մարտի, 2024ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը |1lurer.am|
21:36 - 18 մարտի, 2024Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը
21:34 - 18 մարտի, 2024Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածներ հասցրել, ապա՝ դանակահարել ուղևորին
21:01 - 18 մարտի, 2024Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել անցնել «ռազմական տնտեսության» ռեժիմի |1lurer.am|
20:55 - 18 մարտի, 2024Բուքինգհեմյան պալատը հերքում է Չարլզ III-ի մահվան լուրերը |hetq.am|
20:20 - 18 մարտի, 2024Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:49 - 18 մարտի, 2024Լարսը բացվել է բեռնատարների համար |armeniasputnik.am|
19:46 - 18 մարտի, 2024Վարչապետի՝ Տավուշ այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ
23:35 - 18 մարտի, 2024«Ո՞նց ենք զորքն անցնելու, գնալու հող մշակելու». տավուշցիները՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո |azatutyun.am|
21:59 - 18 մարտի, 2024Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտնկվի․ Երևանի քաղաքապետարան
21:58 - 18 մարտի, 2024ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը |1lurer.am|
21:36 - 18 մարտի, 2024Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը
21:34 - 18 մարտի, 2024Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածներ հասցրել, ապա՝ դանակահարել ուղևորին
21:01 - 18 մարտի, 2024Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել անցնել «ռազմական տնտեսության» ռեժիմի |1lurer.am|
20:55 - 18 մարտի, 2024Բուքինգհեմյան պալատը հերքում է Չարլզ III-ի մահվան լուրերը |hetq.am|
20:20 - 18 մարտի, 2024Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:49 - 18 մարտի, 2024Լարսը բացվել է բեռնատարների համար |armeniasputnik.am|
19:46 - 18 մարտի, 2024