Իրակլի Կոբախիձեին շնորհավորական ուղերձ է հղել նաև Իլհամ Ալիևը՝ նրան հրավիրելով Ադրբեջան։ «Այս քվեարկությամբ Վրաստանի քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնել զարգացմանը, կայունությանը և ավանդական արժեքներին։ [․․․] Վստահություն եմ հայտնում, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն ադրբեջանա-վրացական միջպետական հարաբերությունների կայուն զարգացմանը, ինչը թելադրված է մեր ժողովուրդների կամքով, որոնք պատմականորեն ապրում են բարեկամության, եղբայրության, բարիդրացիության պայմաններում և կնպաստի Հարավային Կովկասում մեր երկրների դիրքերի հետագա ամրապնդմանը»,- ասված է Ադրբեջանի նախագահի նամակում:
Դատախազությունը Հոկտեմբերի 27-ի գործով կատարված վարութային գործողությունների մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 2019-2024 թվականների ընթացքում քրեական գործի (վարույթի) ընթացքում հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, կատարվել է 1 առերեսում․2019 թ․ վերսկսվել է Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական գործից (քրեական վարույթից) 2004 թվականի հուլիսի 11-ին անջատված և 2004 թվականի նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործը: Ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը հարցաքննվել է և տվել ցուցմունքներ դեպքի հանգամանքների վերաբերյալ: Քննության ընթացքում հարցաքննվել են նաև դատապարտյալներ Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը: Առգրավվել են խմբի մյուս անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ մի շարք հարցեր պարզաբանելու համար: Գլխավոր դատախազի՝ 2024 թ․ փետրվարի 14-ի որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։
Ըստ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի՝ Իրանի պատասխանը Իսրայելին սխալ կլինի։ Իսրայելցի պաշտոնակցի հետ զրույցում ամերիկազի պաշտոնյան հայտնել է, թե Իսրայելի վերջին հարձակումը պետք է նշանավորի երկու երկրների միջև փոխադարձ հարվածների ավարտը։ Նշենք, որ նախօրեին Իրանը հայտարարել է, որ համարժեք պատասխան կտա հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելի կողմից իր տարածքին հասցված հարվածներին: |tert.am|
Իրանի ՀՕՊ-ը հայտարարություն է տարածել, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամ նահանգների մի շարք ռազմական կենտրոնների վրա՝ հավելելով, որ սահմանափակ վնասներ են հասցվել: Նշվում է, որ հարձակումը հաջողությամբ կասեցվել և հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի կողմից։ |tert.am|
Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Համամասնական ընտրակարգով ընտրված 150 տեղանոց խորհրդարանը կհամալրեն այն կուսակցությունները, որոնք կհաղթահարեն 5 տոկոս ընտրաշեմը։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ «ճշգրիտ» հարձակումներ է իրականացրել Իրանի թիրախների վրա։ Հաղորդվել է, որ մի քանի պայթյուններ են որոտացել Իրանի մայրաքաղաք Թեհրանում և մոտակա Քարաջ քաղաքում, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Նշվում է նաև, որ իսրայելական հարվածները չեն թիրախավորել էներգետիկ կամ միջուկային օբյեկտները: Որոշ լրատվամիջոցներ հայտնել են Շիրազ քաղաքի վրա իսրայելական հարձակումների երկրորդ ալիքի մասին, սակայն Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ որևէ այլ վայրում հարվածներ չեն եղել, և Իսրայելը չի մեկնաբանել: |azatutyun.am|
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրության արդյունքները
19:18 - 27 հոկտեմբերի, 2024ԿԸՀ-ն հրապարկել է վերջնական արդյունքները |aliq.ge|
18:37 - 27 հոկտեմբերի, 2024Հայաստանում եղանակը կցրտի ևս 2-3 աստիճանով, այս գիշեր Արարատյան դաշտում սպասվում է բացասական ջերմաստիճան
15:35 - 27 հոկտեմբերի, 2024Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած գործիչների հիշատակին
14:33 - 27 հոկտեմբերի, 2024Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ |1lurer.am|
14:15 - 27 հոկտեմբերի, 2024Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թթ. կատարված վարութային գործողությունների մասին
13:35 - 27 հոկտեմբերի, 2024Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի առիթով
13:18 - 27 հոկտեմբերի, 2024Վրաստանում գործընթացները կշարունակվեն սովորականի պես, ընդդիմությունը որևէ բան փոխելու ռեսուրս չունի. Կոբախիձե |news.am|
13:08 - 27 հոկտեմբերի, 2024Կողմ եմ սահմանազատմանը, որովհետև այսօր ոչ մի հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվելnւ. ԵԿՄ նախագահ |tert.am|
12:50 - 27 հոկտեմբերի, 2024Իրանի պատասխան հարվածն Իսրայելին սխալ կլինի. Օսթին |tert.am|
12:40 - 27 հոկտեմբերի, 2024Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրության արդյունքները

12:40 - 27 հոկտեմբերի, 2024