Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Ակնհայտ է, որ «3+3» հարթակն արդյունավետ է, և մենք ցանկանում ենք այն վերափոխել ինստիտուցիոնալ հարթակի։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։ Մենք տեսնում ենք եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ, և Անկարան կհետևի գործընթացին։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,- ասել է Էրդողանը։ |tert.am|
ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ դատախազությունից։ |arm.sputniknews.ru|
Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի վտանգ չկա. հայտարարել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Էդվարդ Ասրյանի խոսքով՝ ներկա դրությամբ այդպիսի վտանգներ, սպառնալիքներ չկան, որ Ադրբեջանը կարող է հարձակվել, իսկ իրադրությունը սահմաններում գնահատվում է հարաբերականորեն կայուն: Դիտարկմանը, թե երկրի քաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ «առաջիկայում՝ COP29-ից հետո կարող է ռազմական էսկալացիա լինել», Ասրյանն արձագանքեց. «Դուք առաջիկա ասելով ի՞նչ եք հասկանում: COP29-ից հետո կարող է լինել մեկ ամսի, երկու ամսի, 6-7 ամիս: Ողջամիտ ժամկետում ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի գնահատում իրավիճակ, որ կարող է լինել պատերազմ: Արարատ Միրզոյանը գնահատում է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, որը ոչ թե դիտարկում է 1-2 ամիս, այլ դիտարկում է ձեր ասած ողջամիտ ժամկետ, որը կարող է գերազանցել 6 ամիսը, մեկ տարին»:|news.am|
Ագարակի անցակետից ռուսական սահմանապահ ուժերի դուրսբերման որոշումից հետո Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին հայ-ռուսական պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսվում: «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից

Հարձակմանը նախորդող երեկոյից մենք ստացել են ազդանշաններ, որոնք վկայում էին հարձակման հավանականությունը, դրանից հետո մենք համոզված էինք՝ հարձակում լինելու է: Բացի այդ՝ տարբեր կողմերի հետ հաղորդագրություններով ենք փոխանակվել և մինչև հարձակումը ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցներ և այս առումով մեր պարտքը կատարել ենք: [Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի]
Պետությունը, ժողովրդի լեզվով ասած, հաց վաստակելու գործիք է։ Այսպես պետք է ընկալի պետությունն ինքն իրեն և այսպես պետք է ընկալեն քաղաքացիներն իրենց պետությունը, որովհետև եթե պետության պետական և ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է: ... 1991թ. ի վեր մեր հանրապետության միջին վիճակագրական ամենատարածված մոդելը եղել է այն, որ քաղաքացիներն իրենց հացը վաստակել են հայրենիքից դուրս, իսկ պետություն ասելի հասկացել են այն պետությունները, որոնք ամենևին իրենք չեն հիմնել, բայց որոնցում իրենք հաց են վաստակել։ Այսպես մեր սոցիալ-հոգեբանության մեջ բաղդատվել և տարանջատվել են բարեկեցություն, հայրենիք և պետություն հասկացությունները: [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ամփոփվել են բռնի անհետացման վերաբերյալ գործերով կատարված աշխատանքների արդյունքները և ձեռնարկվելիք միջոցառումները: Քննարկվել են ծնողների անունից ներկայացված առաջարկությունները, և կայացվել են համապատասխան որոշումներ: [ԱԱԾ]
ԱՄՆ-ն դատապարտում է Վրաստանում կայացած ընտրություններում միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում է միջազգային ու տեղական դիտորդների կոչերին՝ լիարժեք հետաքննելու ընտրությունների հետ կապված խախտումների մասին բոլոր հաղորդումները: [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն]
ԵՄ-ն կոչ է արել Վրաստանի ԿԸՀ-ին և համապատասխան այլ մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ ու անկախ կերպով հետաքննելու և լուծելու ընտրական խախտումները ու դրանց առնչվող մեղադրանքները։
Հրշեջները մարել են Նորաշեն թաղամասի շենքերից մեկի երեք բնակարան ընդգրկած հրդեհը
22:18 - 28 հոկտեմբերի, 2024Լոռիում ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը մտել է ամփոփման փուլ
22:05 - 28 հոկտեմբերի, 2024Իրանը պատերազմի չի ձգտում, բայց կպաշտպանի իր ժողովրդի իրավունքները․ Փեզեշքիան |armenpress.am|
21:47 - 28 հոկտեմբերի, 2024Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է
21:35 - 28 հոկտեմբերի, 2024Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. Էրդողան |tert.am|
21:05 - 28 հոկտեմբերի, 2024Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Վրաստան
20:53 - 28 հոկտեմբերի, 2024Վրացական ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել
20:48 - 28 հոկտեմբերի, 2024Թբիլիսիում սկսվել է ընդդիմության բողոքի ակցիան |1lurer.am|
20:21 - 28 հոկտեմբերի, 2024Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ |arm.sputniknews.ru|
20:04 - 28 հոկտեմբերի, 2024Լավրովը չի բացառել Վրաստանի իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը |factor.am|
19:57 - 28 հոկտեմբերի, 2024Հրշեջները մարել են Նորաշեն թաղամասի շենքերից մեկի երեք բնակարան ընդգրկած հրդեհը
22:18 - 28 հոկտեմբերի, 2024Լոռիում ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը մտել է ամփոփման փուլ
22:05 - 28 հոկտեմբերի, 2024Իրանը պատերազմի չի ձգտում, բայց կպաշտպանի իր ժողովրդի իրավունքները․ Փեզեշքիան |armenpress.am|
21:47 - 28 հոկտեմբերի, 2024Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է
21:35 - 28 հոկտեմբերի, 2024Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. Էրդողան |tert.am|
21:05 - 28 հոկտեմբերի, 2024Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Վրաստան
20:53 - 28 հոկտեմբերի, 2024Վրացական ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել
20:48 - 28 հոկտեմբերի, 2024Թբիլիսիում սկսվել է ընդդիմության բողոքի ակցիան |1lurer.am|
20:21 - 28 հոկտեմբերի, 2024Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ |arm.sputniknews.ru|
20:04 - 28 հոկտեմբերի, 2024Լավրովը չի բացառել Վրաստանի իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը |factor.am|
19:57 - 28 հոկտեմբերի, 2024