ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանը։ «ԱՄՆ-ն հաստատակամ է մնում՝ օգնելով Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման և ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։ Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»,- գրել է Բլինքենը։ |armenpress.am|
Ռուսաստանը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը դիտարկում է որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Գերատեսչությունից նշում են`Մոսկվային հայտնի է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ձգտում են հասնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերմանը։ |armeniasputnik.am|
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և փախստականների բնակարանային կարիքների, հոգեսոցիալական աջակցության բավարարման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին ՄըքՔին։ «Մենք հավաքվել ենք այստեղ վերահաստատելու ժողովրդավարական և բարգավաճ Հայաստանին աջակցելու մեր ջանքերը և մեր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ընդգծեց ՄըքՔին։ |armenpress.am|
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ [ՀՀ ՊՆ]
ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։ ԳԱԱ-ն առաջարկել է բուհերից դուրս ունենալ առանձին գործող, գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ինչպես նաև ներկայացրել գիտության և բարձրագույն կրթության համագործակցության տարբերակներ։
Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ուզում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, որը խաղաղ է ապրում իր հարևանների հետ և միացված է տարածաշրջանին ու աշխարհին։ Այս մասին ասաց պետքարտուղար Բլինքենը։ «Շարունակելու ենք աջակցել 100 հազար տեղահանված արցախցիներին, դա կարևոր է Հայաստանի երկարաժամկետ քաղաքացիական բարեկեցության տեսանկյունից։ Սատարելու ենք այդ մարդկանց ինտեգրումը տնտեսության, հասարակության մեջ, ինչը ենթադրում է բնակարանների, աշխատանքի, կրթության ապահովում»,- նշեց ամերիկացի դիվանագետը։ Նա եզրափակեց՝ Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումը կարևոր է անվտանգության ու բարեկեցության հասնելու համար։ Բլինքենը նաև աջակցություն հայտնեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։|civilnet.am|
Դատավոր Կարապետ Բադալյանի կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ գումար։
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները կներգրավվեն ականազերծման աշխատանքնում։ Համապատասխան աշխատանքներ են տարվում ականազերծման գործողություններին ռուսական խաղաղապահ զորակազմի մասնակցության փաստաթղթավորման հետ կապված։ [Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանով] |factor.am|
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Վաղը նախատեսված է Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարը և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։ Նա նշել է, որ ԵՄ-ն հանձնառու է նաև տարածաշրջանում իրավիճակի կայունությանը։ «Այս նոր օրակարգը հիմնված է անցյալի գործակցության վրա, բայց ավելի շոշափելի է. աշխատանքն ընթանում է բոլոր ուղղություններով: Թե՛ ՀՀ-ում, թե՛ ԵՄ-ում արձանագրում են, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը, երկխոսությունը այսքան դինամիկ չի եղել: ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունությանը և կարգավորմանը՝ ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրախորհուրդը»,- ասել է դեսպանը: |1lurer.am|
ԱՄՆ-ն հաստատակամ է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարգավաճման հարցում․ Էնթոնի Բլինքեն |armenpress.am|
22:48 - 05 ապրիլի, 2024ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը Հարավային Կովկասը դիմակայության մեջ ներքաշելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ
21:26 - 05 ապրիլի, 2024ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ընդհատվել է Նյու Յորքից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի պատճառով |1lurer.am|
20:55 - 05 ապրիլի, 2024ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար |armenpress.am|
20:41 - 05 ապրիլի, 2024Ռաֆայել Գևորգյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում
20:36 - 05 ապրիլի, 2024ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին․ Ջեյմս Օ’Բրայեն |armenpress.am|
19:36 - 05 ապրիլի, 2024«Եվրաջասթի» համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա ՀՀ-ԵՄ իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման հարցում. Միրզոյան
19:35 - 05 ապրիլի, 2024Ադրբեջանի ԶՈՒ-ն Չինարիի և Վերին Շորժայի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
18:52 - 05 ապրիլի, 2024ԱՄՆ-ն և ՀՀ-ն ուսումնասիրում են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները․ Ջեյմս Օ’Բրայեն |armenpress.am|
18:48 - 05 ապրիլի, 2024Պապիկյանն այցելել է ռազմական ակադեմիա․ դիտարկել է նոր կառուցված արգելագոտին և մագլցման աշտարակը
18:20 - 05 ապրիլի, 2024ԱՄՆ-ն հաստատակամ է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարգավաճման հարցում․ Էնթոնի Բլինքեն |armenpress.am|
22:48 - 05 ապրիլի, 2024ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը Հարավային Կովկասը դիմակայության մեջ ներքաշելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ
21:26 - 05 ապրիլի, 2024ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ընդհատվել է Նյու Յորքից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի պատճառով |1lurer.am|
20:55 - 05 ապրիլի, 2024ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար |armenpress.am|
20:41 - 05 ապրիլի, 2024Ռաֆայել Գևորգյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում
20:36 - 05 ապրիլի, 2024ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին․ Ջեյմս Օ’Բրայեն |armenpress.am|
19:36 - 05 ապրիլի, 2024«Եվրաջասթի» համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա ՀՀ-ԵՄ իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման հարցում. Միրզոյան
19:35 - 05 ապրիլի, 2024Ադրբեջանի ԶՈՒ-ն Չինարիի և Վերին Շորժայի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
18:52 - 05 ապրիլի, 2024ԱՄՆ-ն և ՀՀ-ն ուսումնասիրում են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները․ Ջեյմս Օ’Բրայեն |armenpress.am|
18:48 - 05 ապրիլի, 2024Պապիկյանն այցելել է ռազմական ակադեմիա․ դիտարկել է նոր կառուցված արգելագոտին և մագլցման աշտարակը
18:20 - 05 ապրիլի, 2024