Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն այսօր պարեկություն է իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը։ «Իրավիճակը եղել է կայուն և հանգիստ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա: [ՀՀ ՆԳՆ]
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն: Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով՝ մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար: ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատում է, որ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները:
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն: [ՀՀ ՊՆ]
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանը։ «ԱՄՆ-ն հաստատակամ է մնում՝ օգնելով Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման և ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։ Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»,- գրել է Բլինքենը։ |armenpress.am|
Ռուսաստանը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը դիտարկում է որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Գերատեսչությունից նշում են`Մոսկվային հայտնի է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ձգտում են հասնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերմանը։ |armeniasputnik.am|
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և փախստականների բնակարանային կարիքների, հոգեսոցիալական աջակցության բավարարման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին ՄըքՔին։ «Մենք հավաքվել ենք այստեղ վերահաստատելու ժողովրդավարական և բարգավաճ Հայաստանին աջակցելու մեր ջանքերը և մեր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ընդգծեց ՄըքՔին։ |armenpress.am|
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ [ՀՀ ՊՆ]
ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։ ԳԱԱ-ն առաջարկել է բուհերից դուրս ունենալ առանձին գործող, գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ինչպես նաև ներկայացրել գիտության և բարձրագույն կրթության համագործակցության տարբերակներ։
Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ուզում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, որը խաղաղ է ապրում իր հարևանների հետ և միացված է տարածաշրջանին ու աշխարհին։ Այս մասին ասաց պետքարտուղար Բլինքենը։ «Շարունակելու ենք աջակցել 100 հազար տեղահանված արցախցիներին, դա կարևոր է Հայաստանի երկարաժամկետ քաղաքացիական բարեկեցության տեսանկյունից։ Սատարելու ենք այդ մարդկանց ինտեգրումը տնտեսության, հասարակության մեջ, ինչը ենթադրում է բնակարանների, աշխատանքի, կրթության ապահովում»,- նշեց ամերիկացի դիվանագետը։ Նա եզրափակեց՝ Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումը կարևոր է անվտանգության ու բարեկեցության հասնելու համար։ Բլինքենը նաև աջակցություն հայտնեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։|civilnet.am|
Ուր են հասել ՀՀ-ԵՄ քննարկումները՝ անվտանգությունից մինչև վիզաների ազատականացում. մանրամասներ Բրյուսելից |azatutyun.am|
23:27 - 06 ապրիլի, 2024Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ԵՄ առաքելությունը կարողանում է հերքել դրանք. Կլաար |factor.am|
20:41 - 06 ապրիլի, 2024Իրանում հայտնել են ԻՊ անդամների ձերբակալության մասին, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ուրազ-բայրամ տոնին |arm.sputniknews.ru|
19:30 - 06 ապրիլի, 2024Դեղերի սև շուկան. ինչու որոշ դեղեր չեն գրանցվում, բայց վաճառվում են |hetq.am|
19:13 - 06 ապրիլի, 2024Լեհաստանը երկինք է բարձրացրել ռազմական ինքնաթիռներ |1lurer.am|
19:04 - 06 ապրիլի, 2024«Հեզբոլլահ»-ը երեք հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսում Շլոմի քաղաքի ուղղությամբ |tert.am|
18:46 - 06 ապրիլի, 2024ՆԳՆ-ն հերքում է ոստիկանությանում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը |armenpress.am|
18:42 - 06 ապրիլի, 2024Թուրքիան չեղարկել է առանց վիզայի ռեժիմը Տաջիկստանի քաղաքացիների համար |1lurer.am|
18:37 - 06 ապրիլի, 2024ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում
17:56 - 06 ապրիլի, 2024Պաշտպանի աշխատակազմը Տավուշի բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակոցների առնչությամբ մշտադիտարկում և փաստերի հավաքում է իրականացնում
17:31 - 06 ապրիլի, 2024Ուր են հասել ՀՀ-ԵՄ քննարկումները՝ անվտանգությունից մինչև վիզաների ազատականացում. մանրամասներ Բրյուսելից |azatutyun.am|
23:27 - 06 ապրիլի, 2024Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ԵՄ առաքելությունը կարողանում է հերքել դրանք. Կլաար |factor.am|
20:41 - 06 ապրիլի, 2024Իրանում հայտնել են ԻՊ անդամների ձերբակալության մասին, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ուրազ-բայրամ տոնին |arm.sputniknews.ru|
19:30 - 06 ապրիլի, 2024Դեղերի սև շուկան. ինչու որոշ դեղեր չեն գրանցվում, բայց վաճառվում են |hetq.am|
19:13 - 06 ապրիլի, 2024Լեհաստանը երկինք է բարձրացրել ռազմական ինքնաթիռներ |1lurer.am|
19:04 - 06 ապրիլի, 2024«Հեզբոլլահ»-ը երեք հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսում Շլոմի քաղաքի ուղղությամբ |tert.am|
18:46 - 06 ապրիլի, 2024ՆԳՆ-ն հերքում է ոստիկանությանում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը |armenpress.am|
18:42 - 06 ապրիլի, 2024Թուրքիան չեղարկել է առանց վիզայի ռեժիմը Տաջիկստանի քաղաքացիների համար |1lurer.am|
18:37 - 06 ապրիլի, 2024ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում
17:56 - 06 ապրիլի, 2024Պաշտպանի աշխատակազմը Տավուշի բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակոցների առնչությամբ մշտադիտարկում և փաստերի հավաքում է իրականացնում
17:31 - 06 ապրիլի, 2024