Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները կներգրավվեն ականազերծման աշխատանքնում։ Համապատասխան աշխատանքներ են տարվում ականազերծման գործողություններին ռուսական խաղաղապահ զորակազմի մասնակցության փաստաթղթավորման հետ կապված։ [Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանով] |factor.am|
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Վաղը նախատեսված է Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարը և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։ Նա նշել է, որ ԵՄ-ն հանձնառու է նաև տարածաշրջանում իրավիճակի կայունությանը։ «Այս նոր օրակարգը հիմնված է անցյալի գործակցության վրա, բայց ավելի շոշափելի է. աշխատանքն ընթանում է բոլոր ուղղություններով: Թե՛ ՀՀ-ում, թե՛ ԵՄ-ում արձանագրում են, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը, երկխոսությունը այսքան դինամիկ չի եղել: ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունությանը և կարգավորմանը՝ ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրախորհուրդը»,- ասել է դեսպանը: |1lurer.am|
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացման որևէ արդարացում չի կարող լինել և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և հանձնառությունները կատարելու անհրաժեշտությունը և կոչ արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին: [ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայություն] |1lurer.am|
Իսրայելի ոստիկանությունը երեկ ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, եւ հարձակվելով հոգեւորականների եւ տեղացի հայերի վրա: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Իսրայելի կառավարությունից պատասխան է պահանջում ոստիկանության սկսած տեղահանության վերաբերյալ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ ապրիլի 5-ին ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպման հիմնական թեման լինելու է Հայաստանի տնտեսական զարգացումը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը կհանգեցնի Հարավային Կովկասում լարվածության սրմանը։
Վանո Սիրադեղյանի վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստին Սիրադեղյանի որդու՝ Խաչատուր Սիրադեղյանի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնեց, որ գործի նյութերին մասամբ են ծանոթացել եւ առաջ շարժվելու համար հավելյալ ժամանակ խնդրեց՝ տեղեկացնելով, որ չեն պատրաստվում որեւէ փուլում մահվան հիմքով գործը կարճելու միջնորդություն ներկայացնել․ «Պարոն Սիրադեղյանը ոչ թե երկմտում է գործի կարճման հետ կապված միջնորդություն ներկայացնել–չներկայացնելու հարցում, այլ ցանկանում է խորանալ գործի մեջ եւ փորձել անել իրենից կախված անհրաժեշտը այդ խնդրի շրջանակում»,–ասաց նա։ Դատավորը որոշեց հավելյալ ժամանակ տրամադրել՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ծանուցումներ է ուղարկել գործով տուժող ներգրավված 21 անձանց, սակայն այս պահի դրությամբ միայն 4–ն է համարվում պատշաճ ծանուցված։ Մի մասի ծանուցումների վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, երկու դեպքում ծանուցումները վերադարձվել են՝ «մահացած» նշումով, երկու դեպքում՝ «անհայտ» նշումով, մեկի դեպքում՝ «բացակա» նշումով, մեկի դեպքում՝ «տեղափոխված» նշումով, յոթի դեպքում՝ «չպահանջված» նշումով։
ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից։ Հարցին, թե ինչո՞ւ Ջերմուկի կամ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ հատվածից չսկսվեց սահմանազատումը, Խաչատրյանը պատասխանել է․ «Որովհետև չուզեցին, այդտեղից [Տավուշից] ուզեցին»։ «Շատ մեծ խնդիր է եղել սահմանազատումն ինչ-որ մի տեղից սկսել, որովհետև բանակցություններ չկային և պատերազմի վտանգ կար։ Մի դրական բան եղավ՝ որոշվեց սկսել սահմանազատումը։ Հիմա Ադրբեջանն առաջարկել է սկսել հյուսիսային սահմանից, սկսել ենք»։|civilnet.am|
ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ այսօր դիմակավորված և զինված անհայտ անձը ներխուժել է Բագրատունյաց 7 հասցեում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք և, զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել այնտեղ գտնվող ամբողջ գումարը: Առերևույթ ավազակության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին Factor.am-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենք զինամթերքի ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով։
Սերգեյ Թաշչյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
22:20 - 04 ապրիլի, 2024ՀՀ ԱԽ քարտուղարի պատվիրակությունը աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Շվեդիայում, Ֆինլանդիայում և Լիտվայում
22:19 - 04 ապրիլի, 2024Պօղոսեանը վերանշանակվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի, Հակոբյանը և Առաքելյանը՝ ՊՊԾ պետի տեղակալի պաշտոններում
22:18 - 04 ապրիլի, 2024Բրյուսելյան հանդիպումը հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է կայանալիք հանդիպումը |tert.am|
20:57 - 04 ապրիլի, 2024Ռուս խաղաղապահներն Արցախում նոր գործառույթ են ստանում․ Ադրբեջանին կօգնեն ականազերծման աշխատանքներում |factor.am|
20:14 - 04 ապրիլի, 2024Կրթության և մշակույթի ոլորտների 2025 թ. բյուջետային հայտը քննարկվել է շահառու խմբերի հետ
19:32 - 04 ապրիլի, 2024Crocus City Hall -ի ահաբեկչության գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել |azatutyun.am|
19:31 - 04 ապրիլի, 2024Երևանում պաշտոնապես մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը |armenpress.am|
19:30 - 04 ապրիլի, 2024Քննարկվել է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ընթացքի զեկույցը
19:29 - 04 ապրիլի, 2024Նավալնին հետմահու արժանացել է Դրեզդենի խաղաղության մրցանակին |azatutyun.am|
19:26 - 04 ապրիլի, 2024Սերգեյ Թաշչյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

19:26 - 04 ապրիլի, 2024